Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը
14:57 - 28 մարտի, 2022

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը

Կրեմլն անհրաժեշտ է համարում Արցախի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակն ավելացնելու Արցախի իշխանության կոչին՝ Պեսկովն ասել է․

«Այդ հարցը պետք է ուղղել մեր զինվորականներին։ Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Հիմա գլխավորը համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման ռեժիմի շարունակականությունն ապահովելն է»։

Մարտի 25-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկվել էր ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը՝ ելնելով վերջերս Արցախում ստեղծված իրավիճակից։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել