Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին. Իդլիբում արդեն 16 թուրք զինվոր է զոհվել |azatutyun.am|

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին. Իդլիբում արդեն 16 թուրք զինվոր է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների: Սիրիայի կառավարական բանակը` ռուսների աջակցությամբ, տարեսկզբից պայքարում է Իդլիբը գրավելու համար, որը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: Թուրքիան, իր հերթին, աջակցում է Ասադի ընդդիմադիրներին: Երեկ, երբ Ասադի զորքերը` ռուսների օգնությամբ, փորձել են առաջ տանել դիրքերը, թուրքական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Իդլիբի շուրջ շարունակվող մարտերում թուրքական բանակի 16 զինվոր է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը` վիրավորվել: Էրդողանն ավելի վաղ պնդել էր, թե վրեժխնդիր են լինելու կորուստների համար, երեկ էլ պնդել է` Պուտինի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր դիրքորոշումը: Մարտին նախատեսված հանդիպմանը ներկա կլինեն նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները:
16:13 - 23 փետրվարի, 2020
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը:  «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:  2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:
09:32 - 23 փետրվարի, 2020
Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների: Անկարան աջակցում է ընդդիմադիրներին, Մոսկվան՝ Սիրիայի նախագահ Ասադին, ով մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր է մղում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ռեջեփ Էրդողանը երեկ կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինն իր հերթին պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ինչպես նաև ընդգծել «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»: Երեկվա մարտերում թուրքական բանակը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են: Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր վրեժխնդիր լինել սեփական զինվորների ու դաշնակիցների համար, անկախ այն հանգամանքից՝ ով կլինի հարձակման հեղինակը:
15:51 - 22 փետրվարի, 2020
ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

news.am: ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում: Այս մասին ասված է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որոնք ուրբաթ օրը արտահերթ ժողով են անցկացնում Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սիրիական ռեժիմի եւ Իդլիբում իր աջակիցների նոր ռազմական հարձակումը, որն իր հետ հսկայական մարդկային տառապանքներ բերեց, անընդունելի է: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտության կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն կրկին ամենավճռական կերպով բոլոր կողմերին կոչ է անում ապահովել կայուն հրադադարի հաստատումը, երաշխավորել քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ լիովին կատարել իրենց պարտավորությունները 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի շրջանակներում»,- նշվում է դրանում: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կոչ են արել «անախոչընդոտ եւ ուղիղ հումանիտար հասանելիություն ապահովել բոլոր կարիքավորների համար»: «Պատասխանատվությունը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների իրավունքի խախտումների համար էական առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննմանը: ԵՄ-ն հանձնառու է ուժեղացնել իր մարդասիրական օգնությունը Իդլիբի ամենախոցելի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
11:43 - 21 փետրվարի, 2020
Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա |ermenihaber.am|

Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք պիտի համալրեն Սիրիայի տարածքում տոեղակայված թուրքական զինուժի բազան: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դեպի սահմանամերձ Ռեյհանլը քաղաք շարժվող շարասյան մեջ ընդգրկված են Կայսերիի «Կոմանդո» հատուկ գումարտակի անձնակազմի մի մասը, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր ու տարբեր տեսակի զենք-զինամթերք:   Վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում: Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը:
11:00 - 21 փետրվարի, 2020
Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի», - ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած, այդ թվում՝ նաև բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես առայժմ չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ», - շեշտել է նա:
18:42 - 19 փետրվարի, 2020
Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:09 - 19 փետրվարի, 2020
Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:  Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի ընդլայնման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է: «Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը: Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:
11:33 - 18 փետրվարի, 2020
Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|

armtimes.com: Սիրիական բանակի հրամանատարություն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Խոսքը Շեյխ Ալի, Օրամ Քոպրա, Օրամ Սուղրա, Քաֆար Նահա, Քաֆար Տահայել, Քաֆար Համրա, Շանթարա, Պապիս, Մաարեթ Արթիք, Ուեյջել, Հրեթան, Հայյան, Անատան, Պեանուն, Լերամուն գյուղերի մասին է, որոնք ներառում են նաեւ կարեւոր նշանակության բազմաթիվ գործարաններ եւ հասարակական նշանակության այլ կառույցներ: Հալեպի արեւմուտքում՝ Միզնար բնակավայրում եւ Իդլիբի նահանգի Մաջիրզե բնակավայրում պատասխանատու մարմինները, Սիրիայի բանակի հետ համատեղ, բացել են 2 հումանիտար միջանցքներ՝  ժողովրդի ապահով ելքն ու հումանիտար օգնության տեղակայումն ապահովելու համար դեպի ահաբեկիչներից մաքրված, ազատագրված տարածքներ: Հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել զինյալ ահաբեկչական խմբավորումների դեմ եւ Հալեպն այսուհետ հայտարարվում է ամբողջովին ազատագրված տարածք: Հրամանատարությունը հիշեցրել է, որ ազատագրված տարածքները   «Ջաբհաթ-ան-Նուսրա» զինյալ ահաբեկչական խմբավորման հսկողության տակ էին գտնվում 2012 թվականից ի վեր: Այդ տարիներից մինչ հիմա Սիրիան հիշյալ տարածքներում հարյուրավոր մարդկային կորուստներ է ունեցել, զինյալ ահաբեկչական խմբերը հրթիռակոծել են բնակելի գյուղերը, զինված գործողություններ կատարելլ տեղի բնակչության նկատմամբ: Արաբական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հալեպի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերի ազատագրումից հետո Սիրիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ալի Համմութը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա չորեքշաբթի, փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը կվերաբացվի երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվեն Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները: Սիրիական բանակը հայտարարել է, որ Դամասկոսի եւ Հալեպի օդային տարածքն ամբողջությամբ վերահսկվում է եւ անվտանգ է օդային փոխադրումների համար: Ի դեպ, արաբական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ Երեւանն ու Դամասկոսը այս տարի մտադիր են օդային փոխադրումների շուրջ համաձայնագիր կնքել: Ռեւազյանն այս մասին հայտնել է՝, ընդգծելով, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցության մասին հարցը քննարկվում է երկրի բարձր օղակներում: Լրատվամիջոցը նշում է, այժմ քննարկումներն առավել իրատեսական են դառնում, քանի որ մեծ են անվտանգության երաշխքիները: Սիրիական արաբական բանակի հրամանատարությունն ու խմբերը սկսել են սանրել ահաբեկիչներից ազատագրված տարածքների ամեն մետրը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ թունելներ, ահաբեկչական խմբերին ծառայող գետնափոր շտաբ-բնակարաններ: Գրեթե բոլոր թունելների հատուկ պահեստարաններից հայտնաբերվել է հսկայական քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը պատկանել է «Ջաբհաթ-ան-Նուսրա» խմբավորման զինյալներին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:12 - 18 փետրվարի, 2020