«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

tert.am: Կամ կգան, խելոք կնստեն կամ կզրկվեն մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոնից զրկելու հարցին։ «Ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը ասաց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։ Սիմոնյանն անդրադարձավ նաև Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի խոսակցության հայտնի ձայնագրությանը, նշելով․ «Ես չեմ մեկնաբանելու անօրինական արված որևէ գործողություն, համարում եմ, որ անբարոյական կերպով արված այդ ձայնագրությունը ավելի շատ վնաս հասցրեց ձայնագրությունն անողին»։
13:00 - 30 հունիսի, 2022
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան
 |1lurer.am|

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց մանդատ չի տվել, հետևաբար չի կարող զրկել մանդատներից: Ի պատասխան՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:  «Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  
12:39 - 30 հունիսի, 2022
Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

 |armenpress.am|

Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը: Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին: Աղազարյանը ներքին մարտահրավեր համարեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է սնուցում այդ երևույթին, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ՝ նվազեցնելու հասարակության վրա դրա  վնասները:   «Քրեական ենթամշակույթը արդարադատության ստվերն է: Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտների կողմից, նա փնտրում է այլընտրանքներ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»,-ասաց Վարդապետյանը: Գլխավորի դատախազի թեկնածուն նկատեց՝ չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է դրան փոխարինող մեկ ուրիշ բան: Ուրեմն, պետք է լինի մի համակարգ, որն ընդունակ է վերականգնելու արդարության զգացումը: «Ես կարծում եմ,  որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդներն ՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով՝ բոլորը կարևոր են, բայց շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է «գետի հոսանքին», դա անարդյունավետությունն է, որը երբեմն կարող է դրսևորել արդարադատության համակարգը և դրդել մարդուն՝ գնալ քրեական ենթամշակույթի: Եթե շատ պրիմիտիվացնենք երևույթն՝ ինչո՞ւ է մարդը գնում քրեական ենթամշակույթ կրող անձի մոտ, կհասկանանք, որ գնում է՝  իր անձի հետ կապված խնդրի լուծման համար: Պետք է վերացնել այս կապն, ու այդպես քրեական ենթամշակույթը կդառնա այլևս ոչ ակտուալ: Եթե մարդն ունի «դուռ», ունի տեղ, որտեղ գնալու է արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի գոյության շանսերը գնալով քչանալու են: Միայն ուժեղ մինչդատական վարույթը և դատարանը կարող են այս հարցի դեմ պայքարել»,-եզրափակեց Վարդապետյանը:
15:21 - 29 հունիսի, 2022
ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Այս մասին ասված է ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:
15:05 - 27 հունիսի, 2022
Ես վստահ եմ, որ իմ եղբորն անպայման կանչելու են հարցաքննության. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի կրակոցների մասին
 |news.am|

Ես վստահ եմ, որ իմ եղբորն անպայման կանչելու են հարցաքննության. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի կրակոցների մասին |news.am|

news.am: Չի կարելի լսելով միայն մեկ կողմին հայտարարություններ տարածել, որն իմ ընտանիքի հասցեին կարժնանա շատ վատ բառամթերքով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին, Նիգավանի ճանապարհին տեղի ունեցած արյունալի միջադեպին: «Ինձ համար շատ ցավալի դեպք է, ես նաեւ ցավակցում եմ մահացածների հարազատներին, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւս մեկ հայրենակից, թող Աստծո կամոք լինի շուտափույթ ապաքինում: Ինչ վերաբերում է Ապարանի դեպքերից, չեմ ուզում խոսել դրա մասին, որովհետեւ իմ գրառմամբ արդեն ասել եմ այն, ինչը պարտավոր եմ համարել ասելու»,- ասաց նա: Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իր եղբայրը եղել է այնտեղ, պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ դուք լրագրողներ եք, ոչ թե քննիչներ, թողեք ամեն մեկն իր գործով զբաղվի: Ես հիմա զերծ կմնամ դեպքի մանրամասներին անդրադառնալոց, այդ ամբողջ կթողնեմ քննչական համակարգին: Ոչ խոչընդոտենք, ոչ էլ նպաստենք: Քանի որ կրքերը բորբոքված են, բոլորիս համար հայտնի է, որ Ապարանը բոլորիս համար եղել է մի մեծ տուն: Այն մարդը, ով գնացել է այդ քային, կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկացել դա անել: Ես չգիտեմ ովքեր են, չեմ ճանաչում, բայց Ապարանում ոչ ոք չէր ցանկանա, եւ չկա մի մարդ, որ կարդացնի այդ արարքը»: Հարցին, թե իր եղբայրը որեւէ քննչական գործողության մասնակցե՞լ է, հրավիրվե՞լ է իրավապահների կողմից, Ասատրյանը պատասխանեց. «Դեռեւս ոչ»: Ինչ վերաբերում է տուժածների հարազատների պնդմանը, որ իրավապահները գործը «մաքրում են», որ որեւէ ՔՊ-ական կամ նրանց մտերիմ գործով չանցնի, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի: Ինչով կարողանամ օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Ես ինձ համար տանը նստած, ինձ լկտիաբար քաշում են նման հարցերի մեջ: Սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին արդեն այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը»: Ճշտող հարցին, թե կարո՞ղ է հերքել կամ հաստատել, որ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ականի ազգական ներգրավված չի եղել միջադեպին, պատգամավորն արձագանքեց. «Երկու օր առաջ, երբ ապարանցիները հարցազրույց էին տալիս, անհայտ տեղեկություններով, այնտեղ նաեւ շատ հարցեր քննարկվեցին, հարցեր հնչեցին լրագրողների կողմից իմ եղբոր մասնակցության մասին: Ով առնչվել էր, ւինքը դրա պատասխանը տվեց, մնացած առումներով ՔՊ-ական կամ իշխանական, կամ քաղաքական կոնտեքստ դնելը ճիշտ չէ: Միջադեպին ՔՊ-ական չի եղել, իսկ ազգականի հետ կապված, այնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ: Թե ով ինչ առնչություն է ունեցել այդ միջադեպին, թող քննությունը պարզի»: Նա վստահություն հայտնեց, որ իր եղբորը եւս անպայման կանչելու են հարցաքննության: Որքանով տեղյակ եմ, բազմաթիվ մարդկանց հարցաքննել եւ հարցաքննում են: Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է եւ դրա հետ կապված մինչեւ հիմա մարդկանց կանչում են հարցաքննության»: Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ իր ոչ մի հարազատ դեպքի վայրում չի եղել, Մաթեւոս Ասատրյանը պատասխանեց. «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որեւէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի հետ»: Նա խոստովանեց, որ իր եղբայրը եղել է այնտեղ. «Դա գազալցակայան է, բոլորս էլ կարող ենք լինել այնտեղ: Ձայնագրությունը կա, եթե քննչական մարմինը հարկ համարի, կհրպարակի եւ բոլորս կտեսնեք: Այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավելեւս իմ եղբոր մասնակցությամբ: Ես չեմ տեսել, լսել եմ այնտեղ ներկաներից եւ հավատում եմ նրանց»: Հարցին, իսկ իր եղբայրը եղե՞լ է կրաոցների վայրում, պատգամավորը հտակ պատասխան չտվեց՝ ասելով, թե չի ուզում մտնել մանրամասների մեջ: Ինչ վերաբերում է տեսակետին, որ տեղի ունեցածի պատճառն այն է, որ իշխանությունը չի մարել Ապարանում ընտրությունների արդյունքները, Մաթեւոս Ասատրյանն ասաց. «Ես դա համարում եմ անբարոյականություն՝ խոսել մի բանի մասին, ինչը դրա հետ ոչ մի կապ չունի: Թողք ննչական մարմինները պարզեն եւ մոտ ապագայում տեսանելի կլինի, թե ինչից է ծագել միջադեպը: Բոլորս էլ ունենք հարազատներ, բոլորս էլ ինչ-որ փուլում ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք նաեւ վրեժխնդրության ինչ-որ դրդապատճառ: Հիմա կրքերը բորբոքված են: Մարդիկ հարազատ են կորցրել, չիմանալով մանրամասները, ասեկոսեների հողի վրա հնարավոր է ինչ-որ քայլերի էլ գնան»: Ինչ վերաբերում է նրան, որ տուժողների հարազատները սլաքներն ուղղում էին փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղայի ուղղությամբ՝ նշելով, որ նա միշտ էլ միջադեպեր է հրահրում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես ճանաչում եմ այդ տղային, ինքը շատ ծանրակշիռ անձնավորություն է: Այն, ինչ այդ մարդուն հասցեագրվում եմ, ամբողջը համարում եմ սուտ ու անհիմն մեղադրանքներ: Կլինեն մանրամասներ, եւ այն, ինչը ինքն արել է այդտեղ, կհասկանաք, որ լրիվ հակառակ պատկերն է»: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչող մեղադրանքներին, նա ասաց. «Իմ տեսակը ճանաչելով, եթե մարդ կա, որ ինձ հետ հարց ունի, իմ տեղը լավ գիտեն, ես գյուղում ապրում եմ, իմ դուռը բաց է: Եթե մեկն ուզում է, թող գա ինձ տեսնի, ոչ թե մտնի ֆեյքով իմ հասցեին կամ իմ ընտանիքի հասցեին հայհոյանք գրի: Ես դրա հարյուրապատիկը ցանկանում եմ  իրեն, իր ընտանիքին»: Նա վստահություն հայտնեց, որ իրավապահ համակարգը ծածկադմփոց չի անելու այս գործը: Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:  
13:43 - 27 հունիսի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել. Տիգրան Ուլիխանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել. Տիգրան Ուլիխանյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։ «2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։ Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար, այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։ Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է Ուլիխանյանը։
13:59 - 24 հունիսի, 2022
ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասօր հրավիրված խորհրդարանական լսումներին Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Հովակիմյանը հիշեցրեց, որ նախորդ փոփոխություններով առաջարկվեց խորհրդարանի մոդելը կիրառել նաև 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքների համամասնական ընտրություններում, իսկ դրանից պակաս ընտրող ունեցող համայնքներում պահպանել նախկին մոդելը, երբ մեկ քվեաթերթիկի վրա գրված են թեկնածուների անունները, և ընտրողը գրիչով է կատարում քվեարկություն: «Անցած ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ, ըստ էության, այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներ էին, անվավեր քվեաթերթկներն ավելի քիչ էին, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Նաև ահազանգեր կային, որ գրիչով քվեարկությունների պարագայում բոլորիս հայտնի կարուսելի վտանգը պահպանվում է: Համայնքներում ազդեցություն ունեցող անձինք էդ գործիքով հնարավոր է վերահսկեն ընտրությունների ընթացքը, փորձեն ազդել ընտրողների կամքի վրա: Այդ պատճառով առաջարկվում է ամբողջ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն առկա է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացի օնլայն հեռարձակում ապահովել քվեասենյակներում, ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում է: «Հաջորդ խնդիրը, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Հիմնականում խնդիրները ծագում են այն դեպքում, երբ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Մենք փորձել ենք ԱԺ նստաշրջանի ինստիտուտը որոշակի մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Ընտրական օրենսգրքի և ՏԻՄ օրենքի համադրությամբ առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտ, ըստ որի՝ առաջին նստաշրջանում նիստի  վարման իրավունք տրվում է առավել շատ քվե ստացած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու և դատական վեճերի դեպքում դրանք դիտակել որպես ընտրական վեճեր, ինչն, ըստ Հովակիմյանի, ենթադրում է, որ վարչական դատարաններն այդ վեճերը կքննեն սեղմ ժամկետում և կկայացնեն վերջնական դատական ակտեր:
14:50 - 23 հունիսի, 2022
Ըստ Ոստիկանության՝ Նիգավանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ու պատճառը կենցաղային է

Ըստ Ոստիկանության՝ Նիգավանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ու պատճառը կենցաղային է

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում հունիսի 19-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Նշվում է, որ միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդ տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: «Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ մինչ ոստիկանության հաղորդագրություն տարածելը մամուլում շրջանառվել է, թե դեպքը առնչություն ունի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու հետ, որոնք, ըստ լուրերի, վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդներին: ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, որի անունը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության մեջ կապվում է միջադեպի հետ, հերքել է իր կամ իր հարազատների մասնակցությունը միջադեպին: Նա նշել է, որ դրանք «բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»:
09:18 - 20 հունիսի, 2022
Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին

 |armenpress.am|

Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվի, իշխանությունը նախորդ տարի օրենքում փոփոխությամբ քրեականացրել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ կանխելու այդ երևույթը, հիմա նկատել են՝ ոչ ամբողջությամբ, սակայն դաշտը որոշ չափով կարգավորվել է: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանական ճեպազրույցում: «Երբ անցյալ տարվա հուլիսին ընդունեցինք այդ օրենքը, մենք նշել ենք, որ հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու հիմնական նպատակը կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է: Մասնավորապես, հետպատերազմական շրջանում բավականին քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված, և հայհոյախոսությունը նույնիսկ քաղաքական խոսույթի մաս էր դարձել: Եվ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ պահին պետք է գնալ կտրուկ գործողությունների»,- ասաց պատգամավորը: Ջուլհակյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա, այսինքն՝ փորձի մի քանի ամսվա ընթացքում կանխել հրապարակային հայհոյախոսությունը: Այսպիսով, նպատակ են ունեցել, որ այդ ժամանակավոր միջոցը գործի և փորձի կարգավորել մինչև 2022-ի հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որում այդ հոդվածն այլևս չի լինելու: «Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»,- ասաց պատգամավորը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:47 - 16 հունիսի, 2022
Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան

 |armenpress.am|

Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ, և կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար: Այս մասին վստահեցրին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցում: Անդրադառնալով ԱԺ-ում Արցախի կարգավիճակին մասին ՀՀ վարչապետի նախորդ օրվա ելույթին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Արցախի կարգավիճակի մասին վարչապետը երեկ ասել է հետևյալը, որ դա մեզ համար չպետք է լինի նպատակ, պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար: Եվ ես պնդում եմ՝ առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով հենց այն մասին, որ Արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ՝ իրավունքի հարց, անվտանգության հարց»: Ըստ նրա՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց: Պատգամավոր վստահեցրեց՝ այս հարցում հետքայլի մասին խոսել չեն կարող: Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը շատ կարևորեց այն իմաստով, որ իշխանությունն այդ ելույթներով և նաև այլ գործիչների հրապարակային ելույթներով փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացներից: «Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել: «Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և  իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և  իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,-եզրափակեց պատգամավորը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:37 - 16 հունիսի, 2022
ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան

 |armenpress.am|

ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում կա՝ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից ոմանց մանդատից զրկելու հարցի վերաբերյալ: Տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը:   Այս մասին ասացին իշխանական խմբակցության պատգամավորները ԱԺ ճեպազրույցում: «Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: Եվ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկումներ կան, որոշում չկա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը: Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանական խմբակցությունը մշտապես քննարկում է բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից: Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի նաև հետ կանչել հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորներին և ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, որը կարգավորվում է որոշման նախագծով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի արդեն որերորդ նիստն է, որ անցկացնում են առանց հանձնաժողովի նախագահի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի: «Արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի: Հանձնաժողովում քննարկվել է նման հարց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խմբակցությունն է որոշում կայացնում, իսկ խմբակցությունում կոնկրետ այդ հարցով քննարկում չի եղել:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:09 - 16 հունիսի, 2022