Ես վստահ եմ, որ իմ եղբորն անպայման կանչելու են հարցաքննության. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի կրակոցների մասին
 |news.am|
13:43 - 27 հունիսի, 2022

Ես վստահ եմ, որ իմ եղբորն անպայման կանչելու են հարցաքննության. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի կրակոցների մասին |news.am|

news.am: Չի կարելի լսելով միայն մեկ կողմին հայտարարություններ տարածել, որն իմ ընտանիքի հասցեին կարժնանա շատ վատ բառամթերքով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին, Նիգավանի ճանապարհին տեղի ունեցած արյունալի միջադեպին:

«Ինձ համար շատ ցավալի դեպք է, ես նաեւ ցավակցում եմ մահացածների հարազատներին, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւս մեկ հայրենակից, թող Աստծո կամոք լինի շուտափույթ ապաքինում:

Ինչ վերաբերում է Ապարանի դեպքերից, չեմ ուզում խոսել դրա մասին, որովհետեւ իմ գրառմամբ արդեն ասել եմ այն, ինչը պարտավոր եմ համարել ասելու»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իր եղբայրը եղել է այնտեղ, պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ դուք լրագրողներ եք, ոչ թե քննիչներ, թողեք ամեն մեկն իր գործով զբաղվի: Ես հիմա զերծ կմնամ դեպքի մանրամասներին անդրադառնալոց, այդ ամբողջ կթողնեմ քննչական համակարգին: Ոչ խոչընդոտենք, ոչ էլ նպաստենք:

Քանի որ կրքերը բորբոքված են, բոլորիս համար հայտնի է, որ Ապարանը բոլորիս համար եղել է մի մեծ տուն: Այն մարդը, ով գնացել է այդ քային, կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկացել դա անել: Ես չգիտեմ ովքեր են, չեմ ճանաչում, բայց Ապարանում ոչ ոք չէր ցանկանա, եւ չկա մի մարդ, որ կարդացնի այդ արարքը»:

Հարցին, թե իր եղբայրը որեւէ քննչական գործողության մասնակցե՞լ է, հրավիրվե՞լ է իրավապահների կողմից, Ասատրյանը պատասխանեց. «Դեռեւս ոչ»:

Ինչ վերաբերում է տուժածների հարազատների պնդմանը, որ իրավապահները գործը «մաքրում են», որ որեւէ ՔՊ-ական կամ նրանց մտերիմ գործով չանցնի, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի: Ինչով կարողանամ օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Ես ինձ համար տանը նստած, ինձ լկտիաբար քաշում են նման հարցերի մեջ: Սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին արդեն այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը»:

Ճշտող հարցին, թե կարո՞ղ է հերքել կամ հաստատել, որ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ականի ազգական ներգրավված չի եղել միջադեպին, պատգամավորն արձագանքեց. «Երկու օր առաջ, երբ ապարանցիները հարցազրույց էին տալիս, անհայտ տեղեկություններով, այնտեղ նաեւ շատ հարցեր քննարկվեցին, հարցեր հնչեցին լրագրողների կողմից իմ եղբոր մասնակցության մասին: Ով առնչվել էր, ւինքը դրա պատասխանը տվեց, մնացած առումներով ՔՊ-ական կամ իշխանական, կամ քաղաքական կոնտեքստ դնելը ճիշտ չէ:

Միջադեպին ՔՊ-ական չի եղել, իսկ ազգականի հետ կապված, այնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ: Թե ով ինչ առնչություն է ունեցել այդ միջադեպին, թող քննությունը պարզի»:

Նա վստահություն հայտնեց, որ իր եղբորը եւս անպայման կանչելու են հարցաքննության: Որքանով տեղյակ եմ, բազմաթիվ մարդկանց հարցաքննել եւ հարցաքննում են: Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է եւ դրա հետ կապված մինչեւ հիմա մարդկանց կանչում են հարցաքննության»:

Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ իր ոչ մի հարազատ դեպքի վայրում չի եղել, Մաթեւոս Ասատրյանը պատասխանեց. «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որեւէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի հետ»:

Նա խոստովանեց, որ իր եղբայրը եղել է այնտեղ. «Դա գազալցակայան է, բոլորս էլ կարող ենք լինել այնտեղ: Ձայնագրությունը կա, եթե քննչական մարմինը հարկ համարի, կհրպարակի եւ բոլորս կտեսնեք: Այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավելեւս իմ եղբոր մասնակցությամբ: Ես չեմ տեսել, լսել եմ այնտեղ ներկաներից եւ հավատում եմ նրանց»:

Հարցին, իսկ իր եղբայրը եղե՞լ է կրաոցների վայրում, պատգամավորը հտակ պատասխան չտվեց՝ ասելով, թե չի ուզում մտնել մանրամասների մեջ:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ տեղի ունեցածի պատճառն այն է, որ իշխանությունը չի մարել Ապարանում ընտրությունների արդյունքները, Մաթեւոս Ասատրյանն ասաց. «Ես դա համարում եմ անբարոյականություն՝ խոսել մի բանի մասին, ինչը դրա հետ ոչ մի կապ չունի: Թողք ննչական մարմինները պարզեն եւ մոտ ապագայում տեսանելի կլինի, թե ինչից է ծագել միջադեպը:

Բոլորս էլ ունենք հարազատներ, բոլորս էլ ինչ-որ փուլում ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք նաեւ վրեժխնդրության ինչ-որ դրդապատճառ: Հիմա կրքերը բորբոքված են: Մարդիկ հարազատ են կորցրել, չիմանալով մանրամասները, ասեկոսեների հողի վրա հնարավոր է ինչ-որ քայլերի էլ գնան»:

Ինչ վերաբերում է նրան, որ տուժողների հարազատները սլաքներն ուղղում էին փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղայի ուղղությամբ՝ նշելով, որ նա միշտ էլ միջադեպեր է հրահրում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես ճանաչում եմ այդ տղային, ինքը շատ ծանրակշիռ անձնավորություն է: Այն, ինչ այդ մարդուն հասցեագրվում եմ, ամբողջը համարում եմ սուտ ու անհիմն մեղադրանքներ: Կլինեն մանրամասներ, եւ այն, ինչը ինքն արել է այդտեղ, կհասկանաք, որ լրիվ հակառակ պատկերն է»:

Ինչ վերաբերում է իր հասցեին հնչող մեղադրանքներին, նա ասաց. «Իմ տեսակը ճանաչելով, եթե մարդ կա, որ ինձ հետ հարց ունի, իմ տեղը լավ գիտեն, ես գյուղում ապրում եմ, իմ դուռը բաց է: Եթե մեկն ուզում է, թող գա ինձ տեսնի, ոչ թե մտնի ֆեյքով իմ հասցեին կամ իմ ընտանիքի հասցեին հայհոյանք գրի: Ես դրա հարյուրապատիկը ցանկանում եմ  իրեն, իր ընտանիքին»:

Նա վստահություն հայտնեց, որ իրավապահ համակարգը ծածկադմփոց չի անելու այս գործը:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել