Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Միացյալ Թագավորությունը ողջունում է սեպտեմբերի 14-ի երեկոյան հաստատված հրադադարը, սակայն շարունակում խորապես մտահոգված մնալ այս շաբաթվա սկզբին սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին բազմաթիվ հաղորդագրություններով: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը, հայտարարել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։ «Միացյալ Թագավորության դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր», - հայտարարել է նա։ Միացյալ Թագավորության ներկայացուցչի խոսքով՝ տևական խաղաղության կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան․ «Սա են ապացուցում վերջին շաբաթների հուսադրող իրադարձությունները՝ ներառյալ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձը և Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել երկխոսությունը միջազգային հանրության աջակցությամբ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ կողմերի միջև չլուծված բոլոր հարցերի կարգավորման համար», - նշել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցել Վիեննայի և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերին, քանի որ նրանք ձգտում են ապահովել տարածաշրջանի ժողովուրդների համար անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը։
21:21 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերը դեռ թարմ են մեր հիշողություններում։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստում նշել է Հնդկաստանի ներկայացուցիչը։ «Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
20:30 - 15 սեպտեմբերի, 2022
Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ «Սեպտեմբերի 12-ին երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաղորդեցին իրենց միջազգային սահմանին ծանր մարտերի մասին։ Հաղորդագրությունների համաձայն ծանր հրետանային միջոցներ և տարբեր տրամաչափի զինատեսակներ են օգտագործվել։ Երեկ երեկոյան հայտարարվեց, որ տեղական ժամանակով ժամը ութից հաստատվել է հրադադար։ Մենք ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Մինչդեռ Հայաստանը այս իրադարձություններն անվանեց կանխամտածված հարձակում, Ադրբեջանը հակադարձեց՝ անվանելով այն պատասխան Հայաստանի սադրանքներին։ Երկու կողմերն էլ դիմել են գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին արձանագրելով 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտում։ ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդումների մանրամասները», - ասել է Յենչան՝ նշելով, որ խորապես մտահոգված են «այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ»։ Նրա խոսքով՝  կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ այս էսկալացիան նաև ընդգծում է «կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահամանզատման և սահմանագծման գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»։ «Կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ընդգծում է տարածաշրջանում և դրանից դուրս բոլոր դերակատարների կառուցողական քայլերի և  կողմերի վրա կարգավորման ուղղությամբ աշխատելու համար ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ», - նշել է նա։ Յենչայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, և ոչ մի ջանք չխնայի ներկայիս լարվածությունը թուլացնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում նրանց օգնելու համար։
19:55 - 15 սեպտեմբերի, 2022
Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

 |armenpress.am|

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել |armenpress.am|

armenpress.am:  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից: «Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,- ասաց Լիլիթ Եդիգարյանը: Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:  
16:49 - 15 սեպտեմբերի, 2022
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

 |armenpress.am|

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ: «Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,- ընդգծվում է հայտարարությունում: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի   մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։ ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
16:33 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:    «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   ​Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:   ​Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:00 - 15 սեպտեմբերի, 2022
Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

«Քաղաքացու Որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ․    «Արդեն բանաձևի վերածված ձեռագրով Ադրբեջանը կրկին ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, երբ բանակցային գործընթացը հանգում է մի կետի, որտեղ պիտի դիրքորոշում հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է և նա այդ ռազմավարության շրջանակներում ձեռնարկել և ձեռնարկելու է ռազմական էսկալացիաներ և առաջ է քաշելու նորանոր պահանջներ։   Հիմա մենք կրկին պատերազմական վիճակում ենք, իսկ մեզ խոստացված խաղաղությունը և կյանքեր փրկելու քաղաքականությունը՝ ձախողված։ Մի պայմաններում, երբ բանակցության մյուս կողմերը հետաքրքրված չեն խաղաղության հաստատմամբ` խաղաղություն հնարավոր կլիներ միայն, եթե մենք ինքներս անցած երկու տարիների ընթացքում քայլեր ձեռնարկեինք՝ առավե՛լ ինքուրույն , առավե՛լ արդար հասարակություն և առավե՛լ գործուն ինքնապաշտպանական համակարգ ստեղծելու համար։ Սակայն, այդ ժամանակը կորսված է և մենք քաղաքական անհեռատես որոշումների մի ամբողջ շղթայի պատճառով հայտնվել ենք ճգնաժամային վիճակում։ Վիճակ, որը ենթադրում է երկու ելք՝ կամ կրկին զիջել ինչ-որ բան մեր իրավունքներից ու արժանապատվությունից և ստանալ մի քանի ամսվա խարխուլ խաղաղություն կամ հասկանալ մեր իրավիճակի խորքային պատճառները և փոփոխել դրանք։   Վիճակը հետևյալն է․ Հայաստանը չի կարողանում ձևակերպել մեր ինքուրույն անվտանգային նպատակները և ըստ այդմ վարել քաղաքականություն։ Հայ հանրության քաղաքական միտքը հանգել է երկու տարբեր մոտեցումների. առաջին մոտեցումը մեր անվտանգային ռազմավարությունը կապում է արտաքին անվտանգային միջավայր գտնելու և դրա հովանոցի տակ մտնելու հետ, սակայն, արագ փոփոխվող աշխարհակարգը չի տալիս հնարավորություն երկարաժամկետ կանխատեսումներ անել նման դաշինքների կենսունակության մասին, ուստի մեր ժողովրդի անվտանգությունը չի կարող կապվել կարճաժամկետ ու տատանողական համակարգից։ Մյուս մոտեցումը հենվում է ներպետական անվտանգային գործուն համակարգ կառուցելու և արտաքին ուժերի լիակատար աջակցության անհեռանկար հույսերից ազատվելու վրա։ Երկրորդ մոտեցումը այն է ինչին հավատում և ինչի ուղղությամբ մեր անհատական ու խմբային ջանքն ենք գործադրում նաև մենք։   Սիրելի՛ քաղաքացիներ, մենք հանգել ենք մի կետի, որտեղ պետք է սթափորեն գիտակցենք, որ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն և չկա մի զիջում, որից հետո նա կանգ կառնի։ Ապարդյուն են ինքնախաբեության բոլոր փորձերը, որով մեզ փորձում են համոզել, թե Արցախի մեր ժողովրդի իրավունքների վաճառքով մենք կարող ենք խաղաղություն գնել Հայաստանի համար։ Ըստ այդմ մենք կտրականապես մերժում ենք իրավունքներից հրաժարման այս քաղաքականությունը, որ հանգեցնում է շարունակական բախումների և չենք ընդունելու այդ քաղաքականության որևէ փաստացի կամ իրավական արդյունք։   Մեր անելիքը մեկն է` ինքնակազմակերպվել և համերաշխության գալ Հայաստանի և հայ ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։ 
15:54 - 15 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին: Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:  
15:26 - 15 սեպտեմբերի, 2022
Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Արցախի ԱԺ պատվիրակության հետ միասին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր գտնվում եմ Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»:
14:48 - 15 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների  ընտանիքների հետ:  Այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական  կողմը, Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող  վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա:
14:42 - 15 սեպտեմբերի, 2022