Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

 |armenpress.am|
16:49 - 15 սեպտեմբերի, 2022

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել |armenpress.am|

armenpress.am:  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից:

«Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,- ասաց Լիլիթ Եդիգարյանը:

Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել