#մարzoom [օր 5]. Նոյեմբերյանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ավանդույթները, «VitRoom»-ն ու Արճիսի մարդիկ
մարzoom-ի մեր թիմի այսօրվա օրը խիստ հագեցած էր։ Մինչ Լիլիթը Նոյեմբերյանի մի անկյունում երկու ընկերուհիների հիմնած «VitRoom» ստուդիայում էր՝ նկարելու, թե ինչպես են նրանք եռաչափ մոդելավորմամբ պատրաստում տարբեր իրեր, կախազարդեր, Սեւակն ու Լյուսին հյուրընկալվել էին Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի հիմնադիր Արմեն Ամիրաղյանին։ Ակումբը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենշաբաթյա խաղեր է կազմակերպում, եւ մեր նյութը պատմելու է Ամիրաղյանի ու այդ ակումբի մասին։
Իսկ Հայարփին Արճիս գյուղում էր, որտեղ տիկին Գայանեին ոլոռ մաքրելու գործում «օժանդակություն» ցուցաբերելուց հետո գնացել էր իր նյութերի նոր հերոսներին՝ մատիտի ծայրերին փորագրություններ անող ու գլուխկոտրուկներ պատրաստող Մարատին ու փայտից զարդեր պատրաստող Գոհարին բացահայտելու։
12:26 - 03 հուլիսի, 2022