Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
|tert.am|
tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։«Ես ֆորումում (հայրենասիրական ֆորում սեպտեմբերի 17-ին - Խմբ.) ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ հարձակվեն մեզ վրա (դե ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ն է), մենք միջուկային զենք ենք օգտագործում, Ռուսաստանը ևս խառնվում է մեզ համար: Մենք կօգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել: Ուստի ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։Նա հավելել է, որ Արևմուտքը նման բան չի ցանկանում, պատրաստ չէ սրան։«Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Եթե հատեք այն, արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես անկեղծ և բաց եմ խոսում այս մասին»,- եզրափակել է Լուկաշենկոն:
22:49 - 27 սեպտեմբերի, 2024