Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|
09:26 - 30 հունվարի, 2024

Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանի և Սիրիայի հետ սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։

«Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել է, որ կիրակի օրը Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր և վիրավորվել 25-ը: Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները, անշուշտ, կպատասխանի Մերձավոր Արևելքում իր բանակի դեմ հարձակմանը և կընտրի դրա ժամանակն ու մեթոդը:

The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել կանխել հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող բազայի վրա, քանի որ շփոթել են թշնամու անօդաչու թռչող սարքը սեփական անօդաչու թռչող սարքի հետ: Հրատարակության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը մոտենում էր բազային ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերադարձի հետ միաժամանակ։

Հրատարակությունը գրում է, որ միջադեպի լույսի ներքո ԱՄՆ-ը դիտարկում է Իրաքում, Սիրիայում և Իրանում «գրոհայիններին» հարվածելու հնարավորությունը, թեև պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանի տարածքի վրա հարձակումները քիչ հավանական են թվում։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ բազաները, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել