Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|
15:30 - 23 հունվարի, 2024

Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|

factor.am: Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի ամենակարևոր օրակարգային հարցերից է լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը, հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ քննարկումից հետո այն ներկայացվելու է խորհրդարանի անդամների քվեարկությանը։ Ըստ թուրքական մամուլի տեղեկությունների՝ քվեարկությունը տեղի է ունենալու այս շաբաթ, սակայն հստակ օր չի նշվում։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտն առաջին անգամ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ է բերվել անցյալ տարվա նոյեմբերի 16-ին։

Դեկտեմբերի 26-ին անդամակցության արձանագրությունն ընդունվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու համար դիմել էին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։ Անկարան Ֆինլանդիայի հայտը վավերացրել էր 2023 թվականի մարտին, իսկ Շվեդիայի հայտի դեպքում տարբեր նախապայմաններ է առաջ քաշում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել