Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի որոշումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով
 |azatutyun.am|
15:26 - 24 հունվարի, 2024

Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի որոշումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է։ Ի վերջո, Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա անհերքելի փաստ է։ Այդ երկիրը դաշինքի անդամների հանդեպ իր պարտավորություններն ունի, այնպես որ այս որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել է Պեսկովը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քվեարկության էր դրել երեքշաբթի երեկոյան։ Թուրք պատգամավորներից 287-ը կողմ են արտահայտվել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, 55-ը՝ դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել