Դավիթ Անանյանը Պերական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ։
Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին։ 1988-1993 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացումով։ Ունի տնտեսագետի որակավորում։
1993-1994 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հարկային տեսուչ։ 1994-1995 թթ. եղել է Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ։
1995-1999 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ։ 1999-2000 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ, 2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸում՝ որպես հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև՝ ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար։ 2006-2016 թթ. աշխատել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար։ 2016-2018 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։