Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին. Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին. Հայկ Մարության

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի դիտարկմամբ՝ իրենց խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երևանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։ «Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։ Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։ Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման օրինականությունը և արդյունավետությունը։ Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։ Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի և մի շարք այլ թեմաներով։ Մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը։
11:57 - 13 նոյեմբերի, 2023
Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները
 |1lurer.am|

Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ քննարկվել է Տորք Անգեղի հուշարձանի տարածքում այգի հիմնելու ճարտարապետանախագծային թույլտվություն տրամադրելու առաջադրանքը: Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ քննարկմանն արձագանքել է դատական դեպարտամենտը և որոշակի տեղեկատվություն տրամադրել Երևանի քաղաքապետարանին։ «Այն գործը, որի մասին խոսում էինք, մասնավորապես՝ Տորք Անգեղի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, անցել է 3 դատական ատյանով։ 9 իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը, պարո՛ն Մուրադյան [ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ - խմբ.], ենթադրաբար՝ ձեր վարչությունը։ Երկրորդ՝ պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չենք ներկայացել, և բոլոր այս դատավորները միակարծիք էին, որ ուղղակի իրենք այլընտրանք չէին ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են։  Սա նշանակում է, որ մեզ մոտ կարիք կա հասկանալու, թե ի՛նչ է տեղի ունեցել, որովհետև, կարծում եմ, սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպային գործընթաց է, որը մենք պետք է կանխենք»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա դիմեց վերահսկողության վարչության պետին՝ խնդրելով, որ այս գործով մանրամասներ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով են ուշացրել, ինչու չեն ներկայացել դատական նիստերին և տրամադրել ամբողջական տեղեկատվությունը քաղաքապետին, որպեսզի հետևություններ արվեն։  «Այս տեսակ անփութությունը շատ վտանգավոր է, և այս անփութության հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,- ասաց Տիգրան Ավինյանը:
11:41 - 13 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ ««Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ: 1. Ըստ ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊԿ-ն ստացել էր ընտրության մասնակիցների 32,6 տոկոսը՝ ընտրական իրավունք ունեցողների 9,1 տոկոսը: Սա նշանակում է, որ Ավինյանի քաղաքապետությունը լեգիտիմության առումով կաղում է, բայց սա դեռ մի կողմ դնենք: 2. ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունների կողմ ձայների ու «Հանրային ձայն» խմբակցության 5 անդամի կողմից Երևանի ավագանու նիստի քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ մայրաքաղաքի քաղաքապետ (ավագանու ընդհանուր թվի՝ 65, կեսից պակաս՝ 32 ձայնով): Սա էլ մի կողմ դնենք: 3. Օրենքը պահանջում է, որ քաղաքապետն իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը լիազորությունները պետք է ստանձնի օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում: Այդ նիստը, սակայն, չի ունեցել անհրաժեշտ քվորումը (առնվազն 33 ավագանու մասնակցություն): Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ապօրինաբար է ստանձնել: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունները քաղաքապետարանը պատշաճ ձևով չի հանրայնացրել, այսինքն՝ չկան նիստի մասնակիցների անունները և նրանց քանակի մասին տեղեկությունները: 4. Վարչական դատարանից մեր պահանջն այն է, որ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը պետք է համապատասխանի օրենքին, այսինքն՝ Երևանի ավագանին պարտավոր է կրկին անցկացնել քաղաքապետի երդման արարողությունը, քանզի հակառակ պարագայում Տիգրան Ավինյանի գործողությունները քաղաքապետի պաշտոնում կլինեն իրավազանց՝ լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափության հիմքով (երդման արարողության համար ծախսված հսկայական գումարների թեման էլ ենք մի կողմ դնում): 5. Եթե օրենքի ուժով ավագանու իրավաչափ նիստ տեղի չունենա, ապա օրենքի տառից ու ոգուց բխում է, որ Երևանում պետք է տեղի ունենա նոր ընտրություն, ինչից ՔՊԿ-ն ու նրան սատարողները խուսափում են: Ի դեպ, երդման արարողության գործընթացի օրենքով սահմանված կարգով չանցկացման արդյունքում նոր ընտրության նշանակման նախադեպ կա (Թալինում): Ավելի մանրամասն բարձրացվող այս կարևորագույն հարցին կանդրադառնանք դատական գործընթացի (և ոչ միայն) ժամանակ», - գրում է Սամվել Հակոբյանը։
11:44 - 11 նոյեմբերի, 2023
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ խոսնակ |tert.am|

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ խոսնակ |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Երևանքի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա խոսքով այժմ հստակ չէ տրամադրվելիք գումարի չափն ու ժամկետները։ «Այս հարցով հիմա քննարկումներ կան, հստակեցված չէ գումարի չափը, ինչպես նաև, թե քանի ընտանիքի է փոխհատուցում տրամադրվելու»,- մանրամասնել է մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պարզ կլինի։ Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա: ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»։
11:36 - 11 նոյեմբերի, 2023
Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Արդեն 3 տարի է, ինչ քննարկվում է Երևանում երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Այս համակարգի միջոցով ուղևորները պետք է կարողանան անկանխիկ վճարել ուղեվարձը՝ հեռախոսային հավելվածի, բանկային քարտի, Mifare քարտի և QR կոդ պարունակող մեկանգամյա տոմսերի միջոցով։ Ավտոբուսներից որոշներում արդեն նկատելի են նարնջագույն սարքերը՝ էլեկտրոնային վճարման համար, սակայն դրանք դեռևս լայն կիրառություն չեն գտնում ուղևորների շրջանում։ Երևանի երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի տեղադրումն ու սպասարկումն իրականացնում է «Թել-Սել» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողն է եղել։ Ըստ քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում Երևանում ներդնել տոմսային միասնական համակարգ՝ իր միջոցների հաշվին։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը զբաղվելու է համակարգի ներդրմամբ և սպասարկմամբ։ Պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան և բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։  Այս տարվա մայիսին Երևանի N1 ավտոբուսային երթուղում փորձնական գործարկվել է տոմսային միասնական համակարգը։ Այդ փուլում տրանսպորտային միջոցում տեղադրված վալիդատորը կիրառելու երկու եղանակ կար․ «Թել-Սել» տերմինալից կամ  հավելվածից ձեռք բերված մեկանգամյա QR կոդ պարունակող տոմսերի միջոցով։    «Ինֆոքոմը» դիտարկել է ներդրված համակարգի կիրառելիությունը Պիլոտային ծրագրի գործարկումից մոտ ութ ամիս  անց, երբ մի քանի երթուղում էլեկտրոնային  վճարման սարքերն արդեն տեղադրվել են, «Ինֆոքոմ»-ը դիտարկում է իրականացրել՝ պարզելու, թե որքանով է համակարգը կիրառելի ուղևորների շրջանում։  Դիտարկել ենք N1 և N5 երթուղիների էլեկտրոնային տոմսային համակարգը՝ երթևեկելով առաջինից վերջին կանգառ, ապա` հակառակ ուղղությամբ։  Սկզբնակետից դեպի վերջնակետ ավտոբուսային մեկ երթուղին, որը տևում է մեկուկես ժամ, ունի մոտ 40 կանգառ և տեղափոխում է միջինում 100 ուղևորի։ N1 երթուղում իրականացրած դիտարկման ընթացքում 232-ից միայն երկու ուղևոր է օգտվել էլեկտրոնային վալիդատորից։ N5 երթուղու 162 ուղևորից մեկն է վճարել վալիդատորի միջոցով։ Ընդ որում, վալիդատորից օգտված երեք ուղևորներն էլ վճարումը կատարել են «Թել-Սել» հավելվածից ձեռք բերված QR կոդի միջոցով։    Ուղևորների կեսից ավելին ուղեվարձը վարորդին է փոխանցում  Բացի էլեկտրոնային վալիդատորներից՝ ավտոբուսներում տեղադրված են նաև մանրադրամ ընդունող սարքեր, որոնք պետք է սահմանափակեին վարորդի՝ ուղեվարձի հետ առնչությունը։  Մեր դիտարկման ընթացքում, սակայն, պարզեցինք, որ ավտոբուս բարձրացող ուղևորների մոտ 55%-ը ուղեվարձը տալիս է վարորդին՝ 100 դրամանոց չունենալու պատճառով։ Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման վերաբերյալ պայմանագրի՝ տոմսերի վաճառքի գումարը ուղևորներից չպետք է գանձվի անմիջապես վարորդների կողմից՝ շրջանցելով տրանսպորտային օպերատորի կողմից առաջարկվող կամ նրա հետ համաձայնեցված վճարամիջոցները։ «Ինֆոքոմն» այս մասին հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան պարզաբանել են, որ եթե ուղևորը չունի 100 դրամանոց մետաղադրամ, վարորդը,  վերցնելով 50 կամ այլ արժողությամբ մանրադրամները, ուղևորին պետք է փոխանցի 100 դրամանոց, որն ուղևորն իր հերթին պետք է գցի սարքի մեջ։ Մեր դիտարկման ընթացքում որևէ նման դեպք չենք արձանագրել։  Թե քանի հոգի է ենթարկվել վարչական պատասխանատվության կամ հեռացվել աշխատանքից, քաղաքապետարանից չեն մանրամասնել։ Միայն վստահեցրին, որ խնդիրը կլուծվի տոմսային միասնական համակարգի ներդրման ավարտից հետո, երբ վարորդները դուրս կգան ուղեվարձի գանձման շղթայից։    Վճարման 4 եղանակից միայն երկուսն են գործում Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի՝ ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսվել․ բանկոմատներից  գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմս, «Թել-Սել» հավելվածով գնված մեկանգամյա QR պարունակող տոմս, բանկային քարտ և Mifare քարտ։ Մինչ այժմ, սակայն, գործարկվել են միայն 2-ը՝ «Թել-Սել» տերմինալներից և հավելվածից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմսերը։  Իսկ երբ կգործարկվեն վճարման մյուս եղանակները, թե քաղաքապետարանը, թե «Թել-Սել» ընկերությունը դժվարացան հստակ ժամկետներ նշել։  Ըստ քաղաքապետարանի՝ տոմսային միասնական համակարգից պիլոտային ծրագրի մեկնարկից մինչ այս պահը (8 ամիս) օգտվել են ավելի քան 17 հազար անգամ։ Օգտվողների 85%-ը, ըստ քաղաքապետարանի, վճարումը կատարել է հավելվածի միջոցով։   Միևնույն ժամանակ, ըստ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ  Լիանա Հունանյանի, պիլոտային ծրագրով N1 երթուղայինում ներդրված վալիդատորներն էական արդյուքներ չեն գրանցել։ «Երբ համակարգը ներդրված է միայն մեկ երթուղում, որից օգտվում են հատուկ մարդիկ, այն չի կարող լայն տարածում գտնել։ Կարծում եմ, որ տոմսային միասնական համակարգը լայն տարածում կգտնի, երբ այն ներդնենք մետրոյում»- նշում է Լիանա Հունանյանը։  Միասնական տոմսային համակարգն ամբողջովին կներդրվի մինչև նոյեմբերի վերջ Քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ 9 ամսվա ընթացքում, պետք է ներդրվի տոմսային միասնական ամբողջական համակարգը։ Երևանի երթուղիների 60%-ը, ըստ քաղաքապետարանի, ամբողջապես համալրվել են վալիդատորներով, և գործընթացը տեղի է ունենում ըստ պլանավորված ժամկետների։ «Թել-Սել»-ից էլ ասացին, որ իրենց աշխատանքի տեմպը հաշվի առնելով, ժամկետից շուտ կավարտեն աշխատանքները։  Մետրոյում լինելու է 20 «Թել-Սել» տերմինալ, որոնք դառնալու են համայնքի սեփականությունը Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման պայմանագրի՝ մետրոյի յուրաքանչյուր կայարանում տեղադրվելու է  «Թել-Սել» ընկերությանը պատկանող 2 տերմինալ, որոնցից հնարավոր է լինելու հանրային տրանսպորտի տոմսեր գնել։   Քաղաքապետարանից հայտնեցին, որ ծրագրի ավարտից հետո՝ 5 տարուց, այդ տերմինալները դառնալու են համայնքային սեփականություն։ Բացի մետրոյի կայարաններից՝ «Թել-Սել» ընկերությունը հնարավորություն է ունենալու 500 տերմինալ էլ տեղադրել կանգառների մոտ, որոնք նույնիսկ պայմանագրի ավարտից հետո շարունակելու են մնալ «Թել-Սել»-ի սեփականությունը։  Ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը նշում է, որ պլանավորված 500 տերմինալներից 250-ն արդեն տեղադրված են կանգառներից մինչև 50 մետր հեռավորության վրա։    «Թել-Սել» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքում է հայտնվում Հաշվի առնելով, որ «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող և վճարային տերմինալներ տեղադրող և սպասարկող միակ ընկերությունը չէ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք մյուս ընկերություններին նույնպես հնարավորություն է տրվելու զբաղվել հանրային տրանսպորտի տոմսերի վաճառքով։ «Թել-Սել»-ի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ իրենք ներդրումային ծրագիր են իրականացնում՝ ֆինանսավորելով տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Հետևապես նման ներդրում անելու պայմանն էլ եղել է սպասարկումն իրականացնելու մենաշնորհը։  Ավելացնենք, որ «Թել-Սել» ընկերությունը տիրապետելու է նաև վալիդատորների միջոցով հավաքվող տվյալներին։ Այդ տվյալներն, ըստ տեխնիկական առաջադրանքի, պետք է մշակվեն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխան։  Անդրադառնալով «Թել-Սել»-ի մենաշնորհային դիրքին՝ Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է հետևյալ կերպ. Տոմսերի տարիֆային փաթեթներ Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ներդրվելու են նաև տարբեր տարիֆային փաթեթներ։ «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ իրենք սպասում են, որ քաղաքապետարանը մշակի և ներկայացնի, թե ինչ տարիֆային փաթեթներ է ցանկանում ներդնել։  «Ինֆոքոմի» հարցմանը Երևանի կառավարման տեխնոլոգիական կետրոն ՓԲԸ-ից պատասխանել են, որ տոմսային համակարգի տարիֆային փաթեթների մշակումն ընթացքի մեջ է, սակայն ներդրումը փոխկապակցված է իրավական ակտերի և համապատասխան օրենսդրության ընդունման հետ, և այս պահին հստակ ժամկետներ նշել չեն կարող։   Ուղևորների իրազեկման արշավներ այս փուլում չեն իրականացվում  Քաղաքապետարանի և  «Թել-Սել» ընկերության փոխհամաձայնությամբ՝ այս պահին տոմսային միասնական համակարգի գործարկման վերաբերյալ տեղեկատվական արշավներ չեն իրականացվում, քանի որ դրանք նպատակահարմար չեն համարում։  «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ արշավները կիրականացվեն համակարգի ամբողջական ներդնումից հետո։ «Այժմ քննարկման փուլում է գտնվում իրազեկման տեսակների հստակեցումը։ Պլանավորում ենք, որ կլինեն տեսահոլովակներ և ուսուցողական արշավներ։ Հնարավոր է լինեն մարդիկ, որոնք կանգառներում կամ երթուղիներում կօգնեն ուղևորներին օգտվել վալիդատորներից, գրանցվել համակարգում և այլն»,- մանրամասնում է Լիանա Հունանյանը։ Ջուլիետտա Հովհաննիսյան
17:39 - 09 նոյեմբերի, 2023
«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ

«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ

 «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության համար Երևանի համայնքային բյուջեից կտրամադրվի շուրջ 60 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել է, որ կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակելու է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով: Աշխատանքները կատարելու է «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը։   «Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով»,– գրել է նա։   Հայկ Կոտանյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն։
21:31 - 08 նոյեմբերի, 2023
Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևանին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտե

Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևանին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող՝ Սարալանջ 1 հասցեում գտնվող 24345.2 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հիշյալ ընկերության սնանկության կառավարչի կողմից 506.000.000 ՀՀ դրամով վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Նշված անշարժ գույքի զբաղեցրած 31,780 քմ մակերեսով հողամասը եղել է պետական սեփականություն և պայմանագրով չի հանդիսացել առուվաճառքի առարկա: Միաժամանակ նույն պայմանագրով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում պետական գրանցման պահից: Սակայն այդ ընթացքում, դեռևս պայմանագիրը պետական գրանցում ստացած չլինելու, այսինքն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում, Ե. Զ.-ն Սարալանջ փողոցի 1 հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը վաճառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի, 2004 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել, որով վերը նշված ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: Այնինչ պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքն այդ ժամանակահատվածում արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա 2004 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ. Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ. Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62.973.405 ՀՀ դրամով օտարվել է հիշյալ ընկերությանը: Այսպիսով՝ Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զ.-ի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, այն է՝ հեղինակազրկվել է տեղական ինքակառավարման մարմինը, խախտվել է պետական սեփականության հողերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրությամբ սահմանված կարգը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարվել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների համար Ե. Զ.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կ. Դ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
15:02 - 06 նոյեմբերի, 2023
Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հանձնարարականներին, նշեց` շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Սա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար: «Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից դնենք, անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օիրերին ճանապարհը փակել»,- ասաց նա: Ավինյանի խոսքով` դա շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի: «Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա` հանձնարարելով լուծում տալ այս խնդրին:
10:11 - 06 նոյեմբերի, 2023
Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել․ լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 մլն դրամով

Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել․ լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 մլն դրամով

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել է հուշարձանինախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։ Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ-հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը ներկայացրել է մրցութային պայմանները, համաձայն որոնց՝ Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը: Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայացդիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, լայնությունն ու բարձրությունը: Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը: Մրցութային հանձնաժողովին հարկավոր է ներկայացնել լրացված հայտաձևը և մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ, իսկ ցուցադրությանը ներկայացնելու համար հարկավոր է գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը: Հաղորդվում է նաև, որ ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: Ժամանակացույցին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։
20:20 - 03 նոյեմբերի, 2023