ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |tert.am|

Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններից հետո ԵԽ նախագահի հայտարարությունում արված դիտարկումը անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ չի նշանակում, որ վերջերս ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»: Նա նաև շեշտեց, որ հանդիպումն առավելապես ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:
13:49 - 15 մայիսի, 2023
Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝  եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ

Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝ եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ

Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում եվրոպական վիզաների խնդրին։ Նա նշեց՝ գիտի, որ բարդ իրավիճակ է այս պահին։ «Մենք սերտ կապը պահում ենք ՀՀ ԱԳՆ-ի, նաև անդամ երկրների հետ՝ փորձելով հասկանալ՝ այցագրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել»,- հավելեց նա։ Վիկտորինի խոսքով փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ «Այդ պատճառով էլ անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ։ հենց այս պատճատով էլ Գերմանիան է ընթացակարգ փոխել, եթե չեմ սխալվում, Լիտվան էլ է փոխել»։ Նա ընդգծեց, որ վճարել պետք չէ ժամ նշանակելու համար վիզայի համար փաստաթղթեր ներկայացնելիս։ Անդրադառնալով վիզաների վերաբերյալ երկխոսությանը՝ Վիկտորինը նշեց, որ այն սկսելու համար պետք է թույլտվություն ստանալ բոլոր անդամ երկրներից․ «բայց ես գիտեմ՝ ԱԳՆ-ն ներգրավված է ու փոխգործակցում է այն երկրներիի հետ, որոնք մեկ կամ երկու մտահոգիչ հարց ունեն, որ պետք է քննարկեն»։
12:39 - 15 մայիսի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

news.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ Նրա խոսքով նման քննարկումների մասին վերջին շրջանում, նաև նախկինում ինքը տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուսբերմանը, Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարը քննարկվել է մի շարք գործընկերների կողմից, ոչ միայն ԵՄ-ի կողմից, ԱՄՆ-ի կողմից․ «Արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի միասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։ Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
11:42 - 15 մայիսի, 2023
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: «Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
16:12 - 13 մայիսի, 2023
ԱԳ նախարարի տեղակալը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 12-ի ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
19:12 - 12 մայիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը
 |azatutyun.am|

ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և արդյո՞ք Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը։ Ամիսներ շարունակ Արցախի ինքնորոշման իրավունքը չպնդող վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։ «Ազատությունը» հարցում էր ուղարկել արտգործնախարարություն՝ ճշտելու՝ «վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և Հայաստանը արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Եթե, այո, այդ դեպքում, ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մեկ անգամ չէ հայտարարվել, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է»։ Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են. - «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։
16:23 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մայիսի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետերի և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ է բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ: ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերն՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:
15:22 - 12 մայիսի, 2023
Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին:   «Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է պարբերաբար զեկույցներ պատրաստել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ: Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը: Նա հավելեց՝ ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեին, և դրանք եղան: «Սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,-նշեց փոխնախարարը:
13:53 - 12 մայիսի, 2023
Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|

Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով, դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկեն մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը: Հովհաննիսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Իսկ թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն: «Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով  Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ: «1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գնահատականը տրվել է թե ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարություններով:
13:20 - 12 մայիսի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: 
10:12 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանի սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին»: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:  «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 
22:00 - 11 մայիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային լարված իրադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում են ստորև․ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը: Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին: Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:  
10:30 - 11 մայիսի, 2023
ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել

ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:   Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը: Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:
19:50 - 10 մայիսի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
19:30 - 10 մայիսի, 2023