azatutyun.am: Հուլիսի 9-10-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» հայտնեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա:
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - ասել էր Օ'Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։
Բաքվում դեռ չեն հաստատել՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու վաղը այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
comment.count (0)