Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
09:06 - 10 հուլիսի, 2024

Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում:
 
Հիշեցնենք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահը, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել