Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին: 1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի անցողիկ շեմը չհատելուց հետո ծավալում է ընդդիմադիր գործունեություն։

Արմեն Աշոտյանին առնչվող վարույթի նյութերով մեկ այլ հանցագործության տվյալներ են ստացվել. ՔԿ

Արմեն Աշոտյանին առնչվող վարույթի նյութերով մեկ այլ հանցագործության տվյալներ են ստացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով: Այնուհետև Արման Սահակյանը և նրա օգնականը, առանց որևէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չգրանցվելու և մինչև գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով, 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական։ Այնուհետև նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու և համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը: Այնուհետև՝ Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը: Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ: Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն' քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 20 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը: Մասնավորապես՝ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում: 2015թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի /այսուհետ նաև Հիմնադրամ/ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը: 2015թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ա.Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող  «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը: Մ. Նարիմանյանը, օգտվելով Ա.Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։ Դրանց հիմքով 2015թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ: Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։ Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։ Բացի այդ, նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ, Մ.Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Ա.Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները: Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։ Բացի այդ, Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը: Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։ Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները: Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում: Ա.Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա.Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։ Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները: 15.06.2023թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով /խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
10:41 - 16 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը գիշերն ավարտվել է. որոշումը կհրապարակվի այսօր |news.am|

news.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի այսօր՝ 12:00-ին: Այս մասին երեկ գիշեր լրագրողներին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը նշել է, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն  ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել: Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ դատարանի բակում են հավաքված էին մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։ Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:
09:10 - 16 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, այն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից․ ՀՀԿ ԳՄ

Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, այն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան ձերբակալվել և ՔԿ է ներկայացվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործն ի սկզբանե Արմեն Աշոտյանին մեկուսացնելու նպատակ է հետապնդել, բայց գործի քաղաքական բնույթն այնքան ակնհայտ էր, որ անգամ Հայաստանի գործող կառավարիչների ուղղակի ղեկավարման տակ գտնվող քննչական մարմինները չէին կարողանում նրան մեկուսացնելու որոշում կայացնել: Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է, իսկ Հայաստանի կառավարիչների հեղինակությունը` տարբեր սոցհարցումների տվյալներով ավելի ու ավելի է գահավիժում: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարիչները նմանատիպ գործողություններով նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել օրեցօր սրացող ներքին և արտաքին խնդիրներից: Մենք, վերահաստատելով այս և այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրված գնահատականները. . Արձանագրում ենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում նրան: .   Տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից: . Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին և դատական իշխանության կրողներին կոչ ենք անում հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները, այլապես իրենք ևս ամբողջությամբ կիսելու են տեղի ունեցող ապօրինությունների պատասխանատվությունը: . Տևական ժամանակ քննվող քրեական վարույթով ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործչին ազատությունից զրկելու փաստական հիմքերը ձերբակալումից 4 ժամ անց քննչական մարմինը հարկ չի համարել ներկայացնել հանրությանը, իսկ ներկայացված «հիմնավորումն» առարկայազուրկ է և սնանկ: .  Հրավիրում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացի վրա: . Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն օրենքով չարգելված բոլոր միջոցներով Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու»:
18:22 - 15 հունիսի, 2023
Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան
 |news.am|

Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան |news.am|

news.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:  Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչով է խախտել, նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանի մեղադրանքը նաեւ լրացվել է. «Ավելացել է վատնման կազմակերպումը: Այն պարզապես ծիծաղելի է: Վատնման եւ փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ դարձել է անշարժ գույք, որն այժմ պատկանում է Բժշկական համալսարանին եւ աժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»: Փաստաբանն ասաց, որ Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նա նշեց, որ Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ: 
15:13 - 15 հունիսի, 2023
Քննչական կոմիտեն Փաշինյանի հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը Հելսինկի և մասնակցությանը ԵԺԿ վեհաժողովին․ Արմեն Աշոտյան

Քննչական կոմիտեն Փաշինյանի հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը Հելսինկի և մասնակցությանը ԵԺԿ վեհաժողովին․ Արմեն Աշոտյան

Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը եւ մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր եւ իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այն էլ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ այս սրվող եւ ահագնացող զարգացումների ընթացքում։ Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու եւ ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։ Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար եւ կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»,- գրել է նա։
21:50 - 09 մարտի, 2023
Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին
 |armenpress.am|

Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին |armenpress.am|

armenpress.am: Այս ամենի մեջ Ադրբեջանն ունի գերակա մեղք, դա ֆիքսում ենք, երբ մենք խոսում ենք Նիկոլի դեմ, Նիկոլի դեմ ցույց ենք անում, մենք դրանով ասում ենք՝ դու ջանք չես գործադրում Ադրբեջանի դեմն առնելու համար, դու նպաստում են նրան, որ Ադրբեջանը խրվի էնքան, ինչքան կարա։ Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հիմա դուք ինձ կարո՞ղ եք բացատրել՝ Ռուսաստանի հետ էս վերջին դեմարշներից մենք ինչ շահեցինք որպես պետություն։ Ես սա ասել եմ, որ եթե հույսերը ֆրանսիական զորքերն են, ապա Ֆրանսիան իր վերջին միջազգային կոնտինգենտը հանել է արտասահմանից 10 օր առաջ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից։ Չի ուղարկելու էդ երկիրը զորք, չունի ինքը իր պետական գերակայության անվտանգության ռազմավարության մեջ նույնիսկ իդեա Հարավային Կովկաս զորք ուղարկելու․ Մերձավոր Արեւելք ունի»,-ասաց Աշոտյանը։ Նա կոչով դիմեց Ռուսաստանի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ: «Հարգելի՛ ռուս գործընկերներ, մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Գուցե, այս խնդիրը խանգարում է ձեզ առաջ քաշել գլոբալ աշխարհում Ռուսաստանի դերի վերաբերյալ ձեր նոր նարատիվը, բայց մի խուսափեք այս խնդրից, այն գոյություն ունի: Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ հաշվի չառնելով իրական իրավիճակը այս տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի, այո, նաև Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ կա աշխարհաքաղաքական պարադոքս ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Ռուսաստանի դերը Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հեռավոր Արևելքում մեծացել է: Ռուսաստանը իսկապես այնտեղ գլոբալ դեր ունի: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերն աղետալիորեն ընկնում է  և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Միջին Ասիայում, և՛ Հարավային Կովկասում»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը:
16:44 - 28 դեկտեմբերի, 2022
Պաշտպանը պնդում է, որ քննիչը մերժել է քրեական վարույթ նախաձեռնել Աշոտյանի ելքը Հայաստանից արգելելու որոշման վերաբերյալ

Պաշտպանը պնդում է, որ քննիչը մերժել է քրեական վարույթ նախաձեռնել Աշոտյանի ելքը Հայաստանից արգելելու որոշման վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինք՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալnւ արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում: Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները: Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»։
16:00 - 05 դեկտեմբերի, 2022
Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին. Տիգրան Աթանեսյան

Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին. Տիգրան Աթանեսյան

Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպա, փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները՝ Եվ այսպես, նոյեմբերի 16-ին, գիշերվա ժամը 02.30-ին Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ: Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին /մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով/ և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա.Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում /մեղադրանքի որոշման նոր անվանումն է/: Նույն օրը երեկոյան ժամը 20.30-ին Քննչական կոմիտեի շենքում Ա.Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին: Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ: Այսինքն՝ Ա.Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում: Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար: Հ.Գ. Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է: Հ.Հ.Գ. Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը»,-գրել է նա։
15:21 - 21 նոյեմբերի, 2022
Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|

Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|

tert.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Նա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այժմ ՔԿ-ում է։ «Քաղաքական գնահատականների մասով ամեն ինչ արդեն ասել եմ, իրավական գնահատականները, եթե դրանք այս գործում ընդհանրապես կան, պարոն Աթանեսյանն այս այցից հետո կտեղեկացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։ Ավելի ուշ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ «Արմեն  Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան,որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ասաց Աթանեսյանը։ Նա ասաց, որ այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան։ «Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊ասաց Աթանեսյանը։ Նա նշեց, որ հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Արմեն Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը։ Հիշեցնենք՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել էին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանն կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։ Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
21:14 - 16 նոյեմբերի, 2022
Արեն Աշոտյանը պնդում է, որ իրեն Զվարթնոց օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն

Արեն Աշոտյանը պնդում է, որ իրեն Զվարթնոց օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն

«Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։ Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ),թե քննիչի հետ։ Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ (խոսքը ոչ թե օդանավակայանի սահմանապահ աշխատակիցների, այլ այս բեսպրեդելի էժան հեղինակների)», - գրել է նա։
09:41 - 16 նոյեմբերի, 2022