Անի Սամսոնյան

Անի Տաճատի Սամսոնյանը (փետրվարի 10, 1990Երեւան) «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:

2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ: 2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի` վաղը գումարվելիք արտահերթ նիստին։ Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել։ Օրակարգում 2 հարց է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը (երկրորդ հարց)։
20:23 - 29 հունիսի, 2020
Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։
16:38 - 17 հունիսի, 2020
Գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից․ Անի Սամսոնյան

Գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից․ Անի Սամսոնյան

ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։«Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են: Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն: Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»,- գրել է Սամսոնյանը:
16:40 - 14 հունիսի, 2020
Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք՝ Ձեր քեռու տղան էլ կենթարկվի, եթե օրենք խախտի. վարչապետը՝ Անի Սամսոնյանին 
 |tert.am|

Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք՝ Ձեր քեռու տղան էլ կենթարկվի, եթե օրենք խախտի. վարչապետը՝ Անի Սամսոնյանին |tert.am|

tert.am: Երկրով մեկ ընթանում են շինարարական աշխատանքներ, սակայն դրանցից մի քանիսն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, իսկ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Շինարարական կեղծ երաշխիքի փաստաթուղթ է ներկայացրել նաև «Ռաշն վոյաժ» ընկերությունը, որի տնօրենն ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջևանի համայնքապետի պաշտոնակատարը Ձեր մտերիմն է, կնքահայրը: Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք կա հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե ոչ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Անի Սամսոնյանը: Վարչապետն արձագանքեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին Պետական վերահսկողության ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: «Ինչ վերաբերում է կապերին՝ Հայաստանը փոքր երկիր է, և եթե շատ քրքրենք հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: Հայաստանի Հանրապետությունում քիչ կան մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն»,- հայտարարեց վարչապետ:Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակակից գիտությունը հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է:«Եթե Դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, Դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին: Իմ պատասխանը նույնն է, մեկ անգամ էլ եմ ասել՝ յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության և կասկած չունենաք, որ Ձեռ քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխնատվության և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից և ոչ միայն Ձեր, այլ մնացած բոլորի քեռու տղաներին, քավորներին, սանիկներին բարեկամներին»,- ասաց վարչապետը:
19:44 - 27 մայիսի, 2020
Անի Սամսոնյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Անի Սամսոնյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ: Վերոգրյալի կապակցությամբ տված բացատրությամբ Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ սպառնալիքները գնահատում է իրական: Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով,  որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 - 22 մայիսի, 2020
Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Անի Սամսոնյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն, որը թույլ կտա խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերի վերաբերյալ կայացնել որոշումներ: Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց. խոսքը վերաբերում է Պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգին: Նախատեսվում է նաեւ Պալատի արդյունավետ գործունեությանն ուղղված եւս մեկ ընթացակարգային նորմ՝ կապված կառույցի կարգապահական որոշումների բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգի հետ: Հեղինակն առաջարկում է այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում Պալատի որոշումը հանձնել հասցեատեր փաստաբանին, որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել որոշումը Պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից: Նախագծով լրացվում է նաեւ օրենսդրական բացը կապված Խորհրդի այլ՝ ոչ կարգապահական գործերով կայացրած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հետ: Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նշված որոշումների բողոքարկման ժամկետը: Առաջարկվում է, որ նման որոշումները շահագրգիռ անձի կողմից կարող են դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում: Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության գրավոր, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ բանավոր առաջարկներ: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվելու պայմանով:Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քննարկվել եւ մինչեւ 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է հանձնաժողովի՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:
15:29 - 18 մայիսի, 2020
Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

hetq.am: Ամառվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի: Այս մասին խորհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրման, թե որ ՔԿՀ-ներն են անցել սննդի մատակարարման նոր համակարգի: Բադասյանի խոսքով` այժմ մասնավոր ընկերությունների հետ համագործակցում է 9 ՔԿՀ, դրանք են` «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Հրազդան» և «Սևան»: Ակնկալվում է, որ  հունիսից այդ համակարգին անցում կկատարեն նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ները։ Ինչ վերաբերում է  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների փակման և նոր ՔԿՀ կառուցելուն, նախարարն ասաց, որ այն ներկայացված է նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում, քննարկվում է կառավարությունում: Բադասյանի խոսքով` արվում է առավելագույնը, որ այդ երկու ՔԿՀ-ների փոխարեն կառուցվի ժամանակակից պայմաններով ՔԿՀ: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներից, ասելով, որ քաղաքացիները մեղադրում են իշխող ուժին արագ չարձագանքելու համար: Պատգամավորը նաև ահազանգեր էր ստացել, որ օրենքի ընդունումից հետո որոշ անձինք իրենց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը փորձում են ինչ-որ կերպ օրինականացնել: «Նրանք, ովքեր կեղծ պայմանագրեր են կնքում, մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքվում ապօրինի գույքի մասին: Ինչ վերաբերում է գույքի` բարեխիղճ ձեռքբերողին, ոչ մի պատշաճ գույք ձեռք բերող առանց տարրական անհրաժեշտ փաստաթղթերի գույք ձեռք չի բերի, նման ռիսկի չի գնա, բայց որոշակի աշխատանքներ տարվում են, ձեռնարկ է պատրաստվում, թե որ դեպքերում պետք է էդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվեն, որ նման ռիսկերը չեզոքացվեն»,-ասաց Ռուստամ Բադասյանը: Նախարարը նաև մանրամասնեց`օրենքի ստորագրման և ուժի մեջ մտնելու դեպքում որոշակի ժամկետ կա և մոտ երեք-չորս ամսվա աշխատանք՝  մինչև օրենքն ամբողջ ծավալով գործի: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից: Արդարադատության նախարարն արձագանքեց` աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպետմբեր, այնուհետև ներկայացվի հանրային քննարկման: «Հիմա համավարակի պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապով ենք քննարկում, բայց ամեն շաբաթ նիստ ենք անում»,-եզրափակեց նա:
13:04 - 07 մայիսի, 2020
Պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն

Պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման արգելքին, հերթական անգամ մի շարք պնդումներ է արել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։   Ինչ վերաբերում է այն ենթադրությանը, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման արգելքը միտված է հիմնարկին կից գործող խանութների առևտուրը խթանելուն, ապա այն ևս իրականության հետ որևէ աղերս չունի:  Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը: Հիմնարկ մուտք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը կարող է բարձրացնել վարակման ռիսկը, ինչը Նախարարության համար ընդունելի չէ: Առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը պետք է գերակա լինեն, այն էլ այն պայմաններում, երբ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալու իրավունքը սահմանափակվել է միայն ժամանակավորապես՝ պայմանավորելով արտակարգ դրության հայտարարմամբ: Հիմնարկներին կից գործող խանութներից առևտուր անելու դեպքում շաբաթական կտրվածքով, որպես կանոն, մեկ անգամ են ընդունվում հայտերը, հայտերն ընդունվելու դեպքում պահպանվում են սանիտարական բոլոր կանոնները, ընդունված հայտերի արդյունքում ձեռք բերված ապրանքները պահվում են առնվազն մեկ օր, ապա նոր միայն փոխանցվում հասցեատերերին, որպեսզի վարակի փոխանցման հավանականությունը հասցվի նվազագույնի: Մերձավոր ազգականների դեպքում, ինչպես նշվեց, առկա են՝ 1) հիմնարկ մուտք գործող անձանց շրջանակի ընդլայնման ռիսկեր, 2) հիմնարկ մուտք գործելու հնարավոր դեպքերի թվի ավելացման ռիսկեր՝ հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված անձը կարող է անսահմանափակ թվով հանձնուքներ ստանալ (միայն կալանավորված անձանց դեպքում է, որ գործում է մինչև 70 կգ հանձնուք ստանալու հնարավորություն): Ի վերջո, եթե թույլատրվի հանձնուքի ընդունումը, ապա պետք է գիտակցել, որ այդ դեպքում հիմնարկներ կարող են այցելել շուրջ 2140 անձ (ընդ որում՝ դա այն դեպքում, երբ հանձնուքը հիմնարկ բերի միայն 1 անձ): Օբյեկտիվորեն հիմնարկ 2140 անձի մուտքը կարող է հանգեցնել վարակի ներթափանման ռիսկայության բարձրացմանը, որի դեպքում հետևանքներն աղետալի կլինեն:
09:47 - 06 մայիսի, 2020
Սամսոնյանը հորդորում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում կալանավորներին հանձնուք տալը

 |armenpress.am|

Սամսոնյանը հորդորում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում կալանավորներին հանձնուք տալը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը հորդորում է քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրությամբ պայմանավորված հանձնուքներ ընդունելու արգելքը հանել: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:  «Մարտի 16-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արգելեցին ծանրոցները, հանձնուքները՝ արտակարգ դրության հետ կապված: 12 քրեակատարողական հիմնարկներից միայն 2-ում են սնունդն ապահովում մասնավոր կազմակերպությունները, մնացածում սննդի հետ կապված խնդիր կա, որը մինչև օրս լուծվել է հանձնուքների միջոցով: Այն պահից սկսած, երբ արգելվել են հանձնուքները, կալանավորները խնդրի առաջ են կանգնել: Արտակարգ դրության հետ կապված՝ տեսակցությունների, հանձնուքների արգելանքը կարող է լինել ողջամիտ: Սակայն, եթե օրինակ արգելում են կալանավորի հարազատի բերած տուփով քաղցրավենիքը, սակայն այդ նույն տուփով քաղցրավենիքը կարող են գնել  ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող խանութից, սա արդեն ողջամիտ չէ»,-ասաց Սամսոնյանը: Նա ընթերցեց իր ստացած նամակը, որում, մասնավորապես, ասվում էր, որ կալանավորը ամսից ավելի չորահաց (սուխարիկ)  է ուտում, բայց մյուսներին հաշվեհամարից առևտուր անելը և այն ստանալը թույլատրվում է: Պատգամավորը հորդորեց հանել հանձնուքներ ընդունելու արգելանքը:
19:21 - 05 մայիսի, 2020
Ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից. Անի Սամսոնյան

Ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը շնորհակալություն է հայտնել՝ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ դատապարտող գնահատականների համար: «Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք: Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևյալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է: Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման: Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես թունավոր եմ լինելու պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար»։
14:23 - 29 ապրիլի, 2020
Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում |armenpress.am|

Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: Սամսոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարությունների ժամին: «Պետք է ընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների թիվը: Կան ոլորտներ,  որոնք արտակարգ դրության հետ կապված կրել են վնասներ, օրինակ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: Եթե ռեստորաններին ասել ենք՝ բանալիով փակում եք, չեք աշխատելու, այդ ուղևորափողադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու: Ես սա արտակարգ դրության հետևանք է»,-ասաց Սամսոնյանն ու նկատեց՝ կան նաև մասնավոր կրթական հաստատություններ՝ մասնավոր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս խնդիրներ ունեն: Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս:
17:21 - 14 ապրիլի, 2020
Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործին

Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործին

2020 թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ, վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից` նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ նրանցից մեկը, որը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ է, սպառնացել է պահանջը չկատարելու դեպքում կոտրել իր գլուխը: Դեպքի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում 2020թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: 23.03.2020թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ վերը նշված դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Հանցագործության մասին հաղորդումը», որը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող հիշյալ քրեական գործին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
15:51 - 07 ապրիլի, 2020
ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով Արցախում կայացած ընտրությունների մասին, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ մասնակցությունը եղել է շատ բարձր, ինչը խոսում է այն մասին, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, զգում են սեփական իշխանություն ձևավորելու կարևորությունը: «Ինքս եղել եմ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում, որտեղ հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք  ունեին մի քանի պատճառներ: ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք: Երկրորդը իրավական բացերն էին, որոնք, բնականաբար, պետք է շտկել: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,-ասաց նա: «Բարգավաճ Հայաստան»-ից Արտյոմ Ծառուկյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ընտատեղամասերում առկա էին ախտահանող միջոցներ, բժշկական պարագաներ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններին միջազգային դիտորդների չներկայանալը խնդիր չի՞ առաջացնի ընտրությունների ճանաչման հարցում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ որևէ պարագայում ընտրությունները կասկածի նշույլ չեն ունենալու: «Եթե համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ, և ես կարող եմ ասել, որ եթե մի կողմ ենք դնում Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց ընտրությունների մակարդակով, ապա տարածաշրջանում Արցախի ընտրությունները շատ ավելի լավն են, քան հարևան երկրում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Դիտարկմանը, թե Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում 2-րդն է, սակայն խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը առաջին եռյակում էլ չկա, արդյո՞ք Մասիս Մայիլյանի ստացած ձայները Սամվել Բաբայանի ստացած ձայներն են, Սիմոնյանն արձագանքեց. «Մասիս Մայիլյանի ձայները Մասիս Մայիլյանի ձայներն են, Արայիկ Հարությունյանինը՝ իրենն են, Վիտալի Բալասանյանինը՝ իրենը: Ամեն մեկն իր ձայներն ունի»: Հարցին էլ՝ մինչ ընտրությունների կայացումը ի՞նչ է զրուցել թեկնածուներից Արայիկ Հարությունյանի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նրա հետ հանդիպել ենք Արցախ գալու առաջին օրը, հաջորդ օրը հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին, այսօր զանգել եմ Մասիս Մայիլյանին, ցավոք կապնվել չի ստացվել: Որևէ բանից, որ կարող էր քաղաքականության հետ կապ ունենալ, ո՛չ զրուցել ենք, ո՛չ էլ դրա նպատակն ու իմաստը կա»:
16:43 - 01 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը  հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին: Պատգամավորը  նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և  ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը: «Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն,  որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը: Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով,  Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:
19:57 - 04 մարտի, 2020