Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|
16:38 - 17 հունիսի, 2020

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։

«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել