Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել էՀայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ, մասնավորապես՝ - Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, - Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման, - Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով, - Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին, - Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, - Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։
09:37 - 05 հուլիսի, 2023
Ենթադրում եմ ԵՄ առաքելությունը Երասխում տեղի ունեցածի վերաբերյալ դիտարկում է արել․ Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Ենթադրում եմ ԵՄ առաքելությունը Երասխում տեղի ունեցածի վերաբերյալ դիտարկում է արել․ Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են՝ ակտիվ բանակցային գործընթացին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել։ «Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան  ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար։ Մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս պարբերաբար հաղորդում է սրա մասին, ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում»,- ասաց նա։ Խանդանյանն ընդգծեց, որ այս ագրեսիան զսպելու լավագույն միջոցը խաղաղությունն է։ «ՀՀ-ն արել է առավելագույնը ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը այս գործընթացին, սա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար»,- ընդգծեց Խանդանյանը։
13:12 - 14 հունիսի, 2023
ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարևորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ: ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր և իշխանական ուժերի համագործակցված աշխատանքի կարևորությանը: Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը:
19:38 - 02 հունիսի, 2023
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն:   Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարեւորել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը:   Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան եւ բրուսելյան հանդիպումներից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս`  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն
17:17 - 18 մայիսի, 2023
Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Խանդանյան

Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Խանդանյան

Մայիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին նախկին ոստիկանապետի՝ լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին ու խստորեն դատապարտել նման վերաբերմունքը: Սարգիս Խանդանյանն էլ շնորհավորել է լրագրողներին երեկվա՝ Մամուլի ազատության օրվա առթիվ ու հայտնել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2023 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի դիրքերը նորից բարելավվել են մամուլի ազատության տեսանկյունից: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: Լրագրողի հարցադրմանը, թե հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդունելի պարամետրերով խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է՝ ոչ: «Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու համար հնարավոր է՝ անընդունելի պայմաններ առաջարկվեն, բայց պետք է անել այնպես, որ դրանք ընդունելի լինեն»,- ասել է պատգամավորը: Քննարկվել է նաև Հնդկաստանից զենքի գնման ու մատակարարման հարցը: Լրագրողը նկատել է՝ իշխանական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է՝ ՌԴ-ն խոչընդոտում է, որ ՀՀ-ն Հնդկաստանից գնված զինամթերքը ՀՀ տեղափոխի, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նման թեմայից տեղյակ չէ, ու հորդորել զենքի գնման ու տեղափոխման թեմաների մասով հանրային քննարկումներ չծավալել: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին: Արցախի ժողովրդի անվտանգության ու ինքնորոշման իրավունքի հարցերը քննարկվո՞ւմ են Վաշինգտոնում, տեղացիները հետաքրքրվում են՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելո՞ւ է, թե՝ ոչ հարցին պատասխանելով՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Հայաստանի բանակցողները բոլոր հարթակներում խոսում ու բանակցում են ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հասցեագրման թեմաների շուրջ: Բանակցությունների բովանդակության ու նրբերանգների մասին տեղեկացվում են նաև ԼՂ իշխանությունները: 4 ամիս է՝ ԼՂ-ն շրջափակված է, տեղացիների հումանիտար խնդիրներն օր առաջ պետք է լուծվեն: Պատասխանատուները, որոնք պետք է ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունն ապահովեն, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն: 30 տարուց ավելի է՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է: Ակնկալում ենք, որ այս հակամարտությունն ու խնդիրն օր առաջ կլուծվի»: Պատգամավորն անդրադարձել է նաև ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, որում ասվում է՝ առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում: «Ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվելու են: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին: Երեկվա եռակողմ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում երևում է, որ բանակցությունների ընթացքում բարձրաձայնվել են ԼՂ հայության իրավունքների, նրանց անվտանգության հասցեագրման ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը: Արդեն մի քանի ամիս է՝ հանրային քաղաքական դաշտում ընթանում է ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը: Պետք է արձանագրել այսօրվա խնդիրը ԼՂ հայության անվտանգության հարցն է ու առաջ շարժվել դրանք հասցեագրելու ուղղությամբ: Խնդրի լուծմանը պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հասնենք»,- ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ մայիսին ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է սպասվում: «ՀՀ-ն վերահաստատում է դիրքորոշումը՝ երեք սկզբունքները, որոնք ընկած են Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում (ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի հարցում միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդնում ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների ստեղծում), պահպանվում են, դրանց գումարվել են նաև այլ հարցեր: Նախաստորագրվող փաստաթղթի մասին որևէ բան ասել չեմ կարող: Խաղաղության համաձայնագրի նախագիծ կա, տեղյակ չեմ՝ մինչև դրա ստորագրումը կողմերը կուզե՞ն որևէ այլ նախագիծ ստորագրել, թե՝ ոչ: Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերի մասով ՀՀ-ին մոտ դիրքորոշում ունենար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
17:19 - 04 մայիսի, 2023
Վարչապետն իրատեսական է համարում խաղաղության հաստատումը |armenpress.am|

Վարչապետն իրատեսական է համարում խաղաղության հաստատումը |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են, ինչն առաջացրել է լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ, որոնք կարելի է հաղթահարել խաղաղության հաստատումով։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հարցին, ով խնդրեց ներկայացնել Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ռազմավարական իրադրության վարչապետի գնահատականը։ «Մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելուց առաջ նախ պետք է արձանագրել, որ միջազգային ռազմավարական իրադրությունը ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա։ Պետք է ասեմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա, իսկ ռազմավարական գնահատականը հետևյալն է, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են, կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։ Այսինքն՝ այն համակարգը, որը ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում, այդ համակարգը ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Այս առումով մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի հետևանքով առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած բարդությունները հարթել»,- Նշեց Փաշինյանը։ Վարչապետը ներկայացրեց, թե ինչ մեթոդներով է հնարավոր անվտանգային մարտահարվերները հաղթահարել։ «Կարող է լինել վարկած կամ առաջարկ, կամ մոտեցում, որ նոր բաղադրիչներ պետք է ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի, որովհետև նոր բաղադրիչները կարող են, իհարկե, գոյություն ունեցող որոշ ռիսկերը կառավարել, բայց մյուս կողմից կարող են իրենց հերթին նոր ռիսկեր առաջացնել։  Եթե հարց տանք՝ ի՞նչը կամ ով կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատասխանը միանշանակ է, որ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը։ Խորքային ռազմավարական առումով անվտանգությունը կարող է ապահովել խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը նաև անդրադարձավ մյուս հարցին, թե արդյոք իրատեսական է և հնարավոր է խաղաղությունը։ «Այո, իհարկե, խաղաղությունը հնարավոր է, բայց նաև պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Խնդիրը այն է, որ այստեղ կա երկու բաղադրիչ։ Առաջինը՝ քաղաքական կամք խաղաղություն հասնելու, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Այո, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, սակայն կարող են լինել պարամետներ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով,որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։  Հետևաբար, մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար, բերել նույն հարթության և նույն դաշտի վրա։ Ինչքանո՞վ դա հնարավոր կլինի, չեմ կարող ասել, բայց, որ մենք ամեն ինչ կանենք, որ այն տեղի ունենա, դա ես միանշանակ կարող եմ ասել»,- եզրափակեց Փաշինյանը։
18:28 - 03 մայիսի, 2023
Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կարծում, թե Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է»,- ասաց Խանդանյանը։ Պատգամավորի խոսքով Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։ «Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի վրա են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
12:39 - 03 մայիսի, 2023
Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին
 |aysor.am|

Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին |aysor.am|

aysor.am: v>Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը։   «Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», - ասաց Սարգիս Խանդանյանը։   Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։   «Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն», - ասել էր Պեսկովը։
12:30 - 03 մայիսի, 2023
Միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հասցեական. Խանդանյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հասցեական. Խանդանյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Ողջունելով Բույար Օսմանիին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ, ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան համընկել է Հայաստանի տարածքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է զոհեր ու վիրավորներ: Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարանում է հումանիտար իրավիճակը: Ըստ Սարգիս Խանդանյանի` ստեղծված իրավիճակի լուծման հարցում միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հստակ եւ հասցեական` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը: ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով այս այցը փաստել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է բարձրացված հարցը, եւ իրենք մտահոգված են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով: «Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Բույար Օսմանին եւ հույս հայտնել, որ իր նախագահության ընթացքում այս հարցում հնարավոր կլինի դրական քայլեր արձանագրել: Հայ խորհրդարանականները խոսել են Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակի եւ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերահաստատել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր հարեւանների նկատմամբ եւ ցանկանում է խաղաղ գոյակցություն ապահովել տարածաշրջանում: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարեւորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը: Քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությանը, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
18:42 - 13 ապրիլի, 2023
Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան
 |civilnet.am|

Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չի գնահատում։ «Մեկ հոգու Հայաստանում գտնվելը անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքը, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություն ունեն, դրա համար դեռ մեկին փնտրում են։ Բայց, իհարկե, այստեղ լրացուցիչ ուշադրության կարիք կա»,- ասաց պատգամավորը։ Ապրիլի 10-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 11-ի ժամը 15:00-ի դրությամբ երկրորդ զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում հայտնված ադրբեջանցիներին վերադարձնելու հարցին, Խանդանյանը նշեց․ «Այս պահին առնվազն խորհրդարանական մակարդակում մենք խոսակցություն չենք ունեցել թեմայի հետ կապված։ Նախ պետք է հասկանալ հանգամանքները՝ այս մարդիկ ի՞նչ նպատակներով են եկել, մոլորվե՞լ են, թե՞ այլ՝ ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում։ Դա, կարծում եմ, օպերատիվ տեղեկատվություն է, որը հիմա մշակվում է»։  
16:03 - 11 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում  նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։ Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 
15:48 - 06 ապրիլի, 2023
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժևորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: 
15:31 - 24 մարտի, 2023
Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին
 |armenpress.am|

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակ լինելու ու առաջացած հումանիտար ու անվտանգային խնդիրների հարցը, որի առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսում ժամանակ՝ ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները: «Հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, խոսել է նաև մեր տարածաշրջանի մասին: Խոսել ենք Հայաստանի՝ ինչպես անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերի մասին, այնպես էլ Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով առաջացած անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին»,-ասաց Սարգիս Խանդանյանը: Հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: ՀՀ ԱԺ պատգամավորները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտաահրավերների մասին: Հայկական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Ըստ Խանդանյանի՝ միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացումը ոչ միայն փոխում է կարծիքները, այլ նաև բերում է նրան, որ միջազգային գործընկերըները խոսում են դրա մասին: «Մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորներ: Նրանք նաև մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի՝ միջազգային հարթակներում հնչեցվող թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում և այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաև Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց խնդրի լրջությունը»,-ասաց պատգամավորը: Այսպիսով, միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են  ու խոսում դրանց մասին:
15:01 - 01 մարտի, 2023