civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չի գնահատում։
«Մեկ հոգու Հայաստանում գտնվելը անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքը, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություն ունեն, դրա համար դեռ մեկին փնտրում են։ Բայց, իհարկե, այստեղ լրացուցիչ ուշադրության կարիք կա»,- ասաց պատգամավորը։
Ապրիլի 10-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 11-ի ժամը 15:00-ի դրությամբ երկրորդ զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է Հայաստանում հայտնված ադրբեջանցիներին վերադարձնելու հարցին, Խանդանյանը նշեց․ «Այս պահին առնվազն խորհրդարանական մակարդակում մենք խոսակցություն չենք ունեցել թեմայի հետ կապված։ Նախ պետք է հասկանալ հանգամանքները՝ այս մարդիկ ի՞նչ նպատակներով են եկել, մոլորվե՞լ են, թե՞ այլ՝ ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում։ Դա, կարծում եմ, օպերատիվ տեղեկատվություն է, որը հիմա մշակվում է»։
comment.count (0)