Հայաստան

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում |armenpress.am|

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու առթիվ։ Դա լուրջ առաջ քայլ է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ ստորագրումը։ Եվրամիությունը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց և մեր Միությանը»,- գրել է նա։  
14:52 - 16 մայիսի, 2025
Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ |armenpress.am|

Կայա Կալասը Տիրանայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը հայտարարել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Ես եղել եմ Ադրբեջանում, իսկ այստեղ (խմբ․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) կհանդիպեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է Կալասը՝հավելելով, որ առաջիկայում կայցելի նաև Հայաստան։ Եվրամիությունը դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։  «Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում ևս մեկ հակամարտություն կպակասի»,-ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 
13:46 - 16 մայիսի, 2025
Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը
 |factor.am|

Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը |factor.am|

factor.am: Դուշանբեում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը։ Սպուտնիկ-Տաջիկստանի հաղորդմամբ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարներին։ Ռախմոնը բարձր է գնահատել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համատեղ ջանքերը։ Հանդիպման հրապարակված կադրերից պարզ է դառնում է, որ ՀՀ ԱԱԾ  տնօրեն Արմեն Աբազյանը։ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1997 թվականին։ Խորհրդի անդամներն են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները։  Նրանց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը։ Թուրքմենստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով։
13:02 - 16 մայիսի, 2025
Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին
 |1lurer.am|

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով․ «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»։ Նա անդրադարձել է Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող մտահոգություններին, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետն ընդգծել է՝ մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես՝ հարևանների նկատմամբ։ «Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- ասել է նա։
09:13 - 16 մայիսի, 2025
ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը եւ նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը:
15:15 - 15 մայիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։  Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։  Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։  «Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։  Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։  
14:55 - 15 մայիսի, 2025
Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։  «Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։  Հակառակորդի  բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։  Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։   «Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։  Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։  2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։ Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։ Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են։ Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։  Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։  «Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։  «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։  ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:  «Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Նախարարին նաև հարցրել էինք, թե  ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները: «Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։  Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են  համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:38 - 15 մայիսի, 2025
Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար:  Յոշիակի Դեյմոն Հագիվարան շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ տպավորված է հայ երիտասարդների հետ հանդիպմամբ: Նա հավելել է՝ հանդիպումը ցույց է տվել, որ երիտասարդները շատ հետաքրքրված են բարձր տեխնոլոգիական ոլորտով և դրա զարգացման հեռանկարներով:  Ավելի ուշ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Մայիսի 14-ին կայացած միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային: Արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել. «Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ունեցած ներդրման համար և շնորհավորել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցանակը կարևորում է, քանի որ դրա միջոցով Հայաստանը՝ որպես պետություն, իր հարգանքի տուրքն է մատուցում այն անձանց, ովքեր շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում:  «Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ, կարևոր և լրացուցիչ խթան են մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտներում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտության մեջ: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հետաքրքիր օրինաչափություն է նկատել բոլոր դափնեկիրների հետ շփումներում այն առումով, որ նրանք բոլորն էլ իրենց անցած ճանապարհը, գործունեությունը վերհիշելիս, միշտ անդրադառնում են դպրոցին, ինչը նշանակում է, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից, բոլորի կյանքում դպրոցը շատ էական դեր է կատարում: «Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»: Ըստ աղբյուրի՝ իր խոսքում երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային ուսանողների հետ իր փորձով կիսվելու և հետագայում շփումը շարունակելու պատրաստակամության համար։  Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք կրկին Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից հարգանքի և գնահատանքի տուրք մատուցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակի Հագիվարային»։ Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Իր խոսքում անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը:  Դր․ Յոշիակի Դեյմոն Հագիվարան AIPLAB կոնսորցիումի հիմնադիրն է, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) նշանավոր շրջանավարտ:  Յոշիակի Դեյմոն Հագիվարան ավարտել է ԱՄՆ-ի Փասադենայում գտնվող Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի (PhD) կոչում՝ 1975 թվականին: 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակումներում, ներառյալ ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ 1992 թվականին նա եղել է JEDEC հիշողության ստանդարտացման կոմիտեի անդամ, ինչպես նաև՝ Միջազգային ստանդարտների կոմիտեի (IEC) IEC TC47 Տեխնիկական հանձնաժողովի նախագահ։  Յոշիակի Դեյմոն Հագիվարան նաև եղել է Միջազգային ծրագրային կոմիտեի նախագահ և Գործառնական կոմիտեի անդամ IEEE Electron Device Society-ի (EDS) կողմից  հովանավորվող ICMTS կոնֆերանսներում և IEEE Solid State Circuits Society-ի (SSCS) կողմից հովանավորվող ISSCC կոնֆերանսներում, որտեղ նա նաև շարունակաբար եղել է IEEE ISSCC Ասիական կոմիտեի նախագահ և ISSCC Միջազգային տեխնիկական ծրագրերի (international technical program (ITC)) ղեկավար: Նա եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) էլեկտրատեխնիկայի և կիրառական ֆիզիկայի դեպարտամենտների հրավիրյալ պրոֆեսոր, Ճապոնիայի Կիրյու քաղաքի Գունմա համալսարանի էլեկտրատեխնիկայի դեպարտամենտի հրավիրյալ պրոֆեսոր, աշխատել է որպես Ճապոնիայի Կյուշու կղզու Կումամոտո քաղաքի Սոջո համալսարանի Տեղեկատվական գիտության և տեխնոլոգիայի դեպարտամենտի լրիվ դրույքով պրոֆեսոր և ներկայումս հատուկ նշանակված պրոֆեսոր է Սոջո համալսարանի նախագահի գրասենյակում։ 2008 թ․ հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Մինչ օրս շարունակում է լինել Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահը՝ զբաղվելով AI Robot Clean Energy SDGs (մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների) համակարգային լուծումների մշակմամբ։ Գիտնականը եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես անդամ։ Նա Caltech-ի պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:  
09:19 - 15 մայիսի, 2025
Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»
 |azatutyun.am|

Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։ «Պակիստան - Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են», - ասել է ադրբեջանցի դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել [հայ - ադրբեջանական] կարգավորման գործընթացին», - հայտարարել է Ռաֆիևը: Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։ The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, ամիսներ առաջ հաղորդել էր, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը:  
16:59 - 14 մայիսի, 2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին |armenpress.am|

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Պատիվ է ողջունել նորավարտ ֆրանսիացի դիվանագետներին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորությամբ։ Այցելուները տեղեկացվել են Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի մասին»,-նշված է առաքելության գրառման մեջ։  Բացի այդ, նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գլխավորությամբ ԵՄ դիտորդական առաքելության Գեղարքունիքի մարզի կենտրոնակայան այցելած դիվանագետները հանդիպել են նաև առաքելության 11 ֆրանսիացի անդամների հետ։  «Երախտապարտ ենք Ֆրանսիայի ցուցաբերած ամուր աջակցության համար»,-նշված է առաքելության գրառման մեջ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ 
16:31 - 14 մայիսի, 2025