Լիբիա

Լիբիական Արաբական Հանրապետությունը կամ պարզապես Լիբիան պետություն է Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին եւ Եգիպտոսին: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածքը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872 մլն (2015)։ Մայրաքաղաքը՝ Տրիպոլին է։ Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։

Լիբիան հանրապետություն է։ Որպես ժամանակավոր սահմանադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան։ Օրենսդրական, ինչպես նաեւ պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը նշանակում է կառավարություն եւ որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը։ 1969-ի սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սակայն 2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը։

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ
 |tert.am|

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին: Սարաջի՝ Թուրքիա այցելության մասին չէր տեղեկացվել, բանակցությունների մանրամասների մասին նույնպես տեղեկություն չկա: 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:
11:37 - 26 հուլիսի, 2020
Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ |azatutyun.am|

Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում հրադադարի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ծավալված ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ պայմանավորվելով քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։ Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում Անկարան և Մոսկվան տարբեր ուժերի են աջակցում։ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակին։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, որի նստավայրը երկրի մայրաքաղաք Տրիպոլին է։
14:22 - 23 հուլիսի, 2020
Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել
 |shantnews.am|

Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։ Հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող նախապատրաստելու համար 2020-ի հունվարի 8-ին Ստամբուլում գործընթաց են նախաձեռնել -Վերահաստատելով իրենց հավատարմությունը Լիբիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին -Հայտարարելով, որ հավատում են, որ Լիբիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խնդիրը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական գործընթացով, որը կառաջնորդեն և իրենց վրա կվերցնեն լիբիացիները -Ընդգծելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ հայտարարված անձանց ու կառույցների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը -Վերահաստատելով երկրում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով երկկողմ շփումները շարունակելու վճռականությունը համաձայնություն են ձեռք բերել ներքոնշյալ հանգամանքների շուրջ․ 1․ Լիբիայում մնայուն և տևական հրադադար հաստատելու համար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերին այդ ուղղությամբ խրախուսելը 2․ Ապահովել լիբիացիների միջև քաղաքական երկխոսություն, որը համաձայնեցված կլինի ՄԱԿ-ի հետ և համադրելի կլինի Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի (19 հունվար 2020) արդյունքների հետ 3․ Անվտանգ հումանիտար կապի ապահովման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնության հասցնելու ապահովման պարտավորություն ստանձնած կողմերին միջոցներ ձեռնարկելու կոչ անել 4.Քննարկել Լիբիայի հարցով Ընդհանուր աշխատանքային խմբի ձևավորումը և հաջորդ խորհրդակցությունները մոտակա ժամանակում անցկացնել Մոսկվայում։    
20:50 - 22 հուլիսի, 2020
Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը |armenpress.am|

Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այդ մասին ասվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ Է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ: «Մանրամասնորեն քննարկվել են մերձավորարեւելյան տարբեր ասպեկտներ՝ շեշտը դնելով Լիբիայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման խնդիրների վրա»,-ասվում Է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում Է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում Է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:15 - 22 հուլիսի, 2020
Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության |ermenihaber.am|

Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։ Նշվում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն վերջին շրջանում երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին էլ անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։ Եգիպտոսը, որը, ըստ թուրքական կողմի, համակրանք ունի Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի գործուն աջակցությանը հակամարտության մյուս կողմին՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթեք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։ Հաղորդվում է նաև, որ սահմաններից դուրս օպերացիայի օրինագծի քվեարկությունից առաջ նախագահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տնից արած հայտարարության՝ նախագահները համակարծիք են եղել Լիբիայում ժամ առաջ զինադադար հաստատելու նպատակով ընթացող բանակցություններում առաջընթաց գրանցելու և տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու հարցում։
13:35 - 21 հուլիսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրներ։ «Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Նշվում է հետևյալը․ «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։
12:34 - 15 հուլիսի, 2020
Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել |ermenihaber.am|

Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակի մամուլի խոսնակ Ալբայ Մուհամադ Քանունուն հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ևս երկու շրջանի նկատմամբ։ Նշվում է, որ ԼԱՀԿ-ի  զինվորական ստորաբաժանումները մտել են մայրաքաղաք Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարի և Վադի էր-Ռեբի շրջաններ, որի արդյունքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի  զինվորները ստիպված են եղել նահանջել։  Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Հաֆթարի ուժերը վերջին ժամանակաշրջանում Լիբիայում տեղի ունեցող բախումների ընթացքում  զգալի  կորուստներ են կրել։  Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակը նախօրեին հայտարարել էր ռազմավարական նշանակություն ունեցող Տրիպոլիի միջազգային օդանավակայանի գրավման մասին։  Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին: 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
14:35 - 04 հունիսի, 2020
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան
 |news.am|

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան |news.am|

news.am: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ հետագա համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ հիվանդների բուժման եւ պատվաստանյութերի մշակման հարցերի մասով: Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք մարզերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար: Կողմերը շարունակել են կարծիքներ փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդհանուր պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ ջանքերը Իդլիբի էսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում՝ այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը լրացնող արձանագրությունը: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մտահոգություն են հայտնել Լիբիայում սաստկացած բախումների կապակցությամբ: Նշվել է անժամկետ զինադադարի եւ միջլիբիական երկխոսության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների հիման վրա, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւով: Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ակտուալ կողմերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում:
19:39 - 18 մայիսի, 2020
Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|

Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի  արտգործնախարարները մայիսի 11-ին կայացած հեռուստակոնֆերանսից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ հեռուստակոնֆերանսում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ճգնաժամերը։ Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման և շարունակական սադրիչ գործողությունների առթիվ՝ հնգյակը ընդգծել է, որ արևելամիջերկրածովյան ջրերում՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի կողմից բնական գազի և նավթի որոնումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Միաժամանակ, միջազգային իրավունքի տեսակետից հակաօրինական է համարվել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանների վերաբերյալ  կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը «չի կարող միջամտել երրորդ երկրների ինքնիշխանության իրավունքին, հակասում է ծովային իրավունքի նորմերին և երրորդ երկրների համար իրավական ուժ չունի»։ Անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ հինգ երկրներն առնվազն մուսուլմանների սրբազան ռամազան ամսվա ընթացքում զինադադարի կոչ են արել հակամարտող կողմերին։ Նրանք դատապարտել են Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ «Լիբիայի հարևանները սպառնալիք են ստեղծում Եվրոպայի և Աֆրիկայի կայունության համար»։
11:31 - 12 մայիսի, 2020
Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ |ermenihaber.am|

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ |ermenihaber.am|

ermenihaber.am: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում է տեղի ունեցել։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերը։  Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության տարածած հայտարարությամբ՝ Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 3 քաղաքացի, որից 2-ը՝ անվտանգության աշխատակից։  Վիրավորվել է 4 մարդ։     Հաղորդվում է, որ բացի մարդկային կորուստներից կան նաև նյութական կորուստներ։  Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:
12:54 - 08 մայիսի, 2020
Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ՀՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկացնենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել, իսկ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումներում և հաղորդաշարերում «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերին տրվել են մասնակցության հավասար հնարավորություններ: Մշտադիտարկման արդյունքները:
14:38 - 27 փետրվարի, 2020
Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել |ermenihaber.am|

Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը: Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո հակառակ կողմը դադարեցրել է կրակը: Գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» հայտարարել էր, որ մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ: 2011-ին Լիբիան մոտ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել: Լիբիայի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Երկրի արևելյան մասը գտնվում է գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիական ազգային բանակի» վերահսկողության ներքո։ Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Թուրքիան վերջին շրջանում զորք ու մեծաքանակ զինտեխնիկա է ուղարկել ԱՀԿ-ին՝ «ազգային բանկի» դեմ պայքարելու համար: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթարի գլխավորած «Լիբիայի Ազգային բանակին» աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։
12:13 - 19 փետրվարի, 2020