Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործում․ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործում․ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Կանադայի հայ համայնքի զգալի դերակատարությունը: Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան: Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:
17:07 - 13 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մեղսակցության համար, գրում է Mehr-ը։ Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի: «Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»:
20:18 - 10 դեկտեմբերի, 2023
Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
 |armenpress.am|

Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ խրախուսելով երկխոսությունն ու բարի կամքի դրսևորումները, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտը խորացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն։  «Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն ​​աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։ Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը՝ որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։ Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
15:24 - 09 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենայի պայթյունի գործով ահաբեկչության վարկածը բացառվել է |armenpress.am|

ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենայի պայթյունի գործով ահաբեկչության վարկածը բացառվել է |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին մեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ի հրապարակումից։ Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի նահանգը Նիագարայի ջրվեժի հատվածում Օնտարիոյին կապող Ռեյնբոու Բրիջ կամրջի վրա։ Արագ ընթացող Bentley մակնիշի մեքենան, որում, իրավապահների կարծիքով, եղել է ամուսնական զույգ, հարվածել է եզրաքարին և շուռ եկել, այնուհետև պայթել։ Անցակետում գտնվող սահմանապահներից մեկը վնասվածքներ է ստացել։ CNN-ը նշում է, որ վարորդը եղել է 56-ամյա տղամարդ, որը կնոջ հետ պետք է գնար Տորոնտո՝ KISS ռոք խմբի համերգին, սակայն համերգը չեղարկվել է, և զույգը դրա փոխարեն գնացել է ԱՄՆ-ում գտնվող խաղատուն։ Միջադեպը տեղի է ունեցել Գոհաբանության տոնի նախօրեին և խիտ երթևեկության պայմաններում հանգեցրել է ճանապարհների փակման և բազմաթիվ ձգձգումների։ Փակվել են ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող բոլոր չորս կամուրջները, որոնցից երեքն այնուհետև վերաբացվել են, իսկ Ռեյնբոու Բրիջը դեռ փակ է։ «Բուֆալո Նիագարա» միջազգային օդանավակայանում կարճ ժամանակով դադարեցվել են թռիչքների ընդունումը և մեկնումը։ Օդանավակայան մտնող յուրաքանչյուր մեքենա ուժեղացված ստուգում է անցել։ Բացի այդ, պայթյունի մերձակայքում գտնվող բոլոր պետական գրասենյակները փակվել են, մարդիկ՝ տարհանվել։ Նյու Յորքի նահանգապետն ավելի ուշ հայտնել է, որ պայթյունը չի համարվում ահաբեկչություն։ Միջադեպի մասին տեղեկացվել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կանադայի ղեկավարները։
10:58 - 23 նոյեմբերի, 2023
Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր |1lurer.am|

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-Կանադա սահմանին տեղակայված, Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա պայթյուն է գրանցվել: ABC News-ը հայտնում է, որ կամուրջը երկու ուղղությամբ փակվել է անցակետում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո: «Նիագարայի ջրվեժի վրա տեղակայված կամուրջը երկու կողմից փակ է` կապված միջադեպի հետ, որը կապ ունի ԱՄՆ ուղևորվող տրանսպորտային միջոցի հետ: Ինչ-որ տեսակի պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մեծ թվով իրավապահներ են աշխատում»,- հաղորդվում է տեղի ունեցածի մասին: Տեղեկություններ կան, որ մեքենայում գտնվող ուղևորները զոհվել են, իսկ սահմանապահը վիրավորվել: Դեպքի վայրից մարդիկ տարհանվել են: Իրավապահները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել: Վերջիններիս խոսքով` ավտոմեքենան մեծ արագությամբ սլացել է, բախվել անցակետի շենքին, որից հետո էլ հրդեհվել ու պայթել է:
09:11 - 23 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ:Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշման կարևորությունը: Կանադայի խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
15:18 - 20 նոյեմբերի, 2023
Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու առաջնահերությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք ոլորտային փորձագետի հետ քննարկել են անձնական օգնականի ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման առնչությամբ հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։ «Մեզ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ծրագրային դրույթներ ամրագրենք, այլ նաև համատեղ ջանքերի արդյունքում նպաստենք ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր այն խնդիրների տեսանկյունից, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցվի մեր աշխատանքը»,- ասել է Պաշտպանը։ Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և երկարաժամկետ համագործակցությունը։
23:00 - 16 նոյեմբերի, 2023
Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները
 |tert.am|

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները |tert.am|

tert.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։ «Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։ Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։  
11:03 - 10 նոյեմբերի, 2023
Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը
 |factor.am|

Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կանադական կողմի մասնակցությունը։ «Հաճելի էր հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության համար և ընդգծեցի Կանադայի կարևոր աշխատանքը Հայիթիի ուղղությամբ»,-գրել է Բորելը X-ի իր էջում։ Հիշեցնենք, որ  Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի վերջին Հայաստան այցի ընթացքում այցելել էր նաև Ջերմուկում ԵՄ քաղաքացիական առաքելություն ու հայտնել, որ կանադական կողմը երկու դիտորդ է ուղարկելու, որոնք պետք է միանան առաքելությանը։
17:22 - 08 նոյեմբերի, 2023
Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը
 |aysor.am|

Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը |aysor.am|

aysor.am:  Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդներ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ջերմուկում է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, երկու դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Կարծում ենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։ Փոխնախարարն ասաց, թե Ջոլին շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 
13:48 - 26 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

factor.am: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ անում հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։ «Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորված ակնհայտ կողմնակալության վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքվին դուր չեն եկել հատկապես Կանադայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից՝ դրանք անվանելով «սադրիչ ու կողմնակալ»՝ պնդելով, թե «Երևանի դիրքորոշման պատճառով է խաղաղության գործընթացը դանդաղել»։ Չնայած պաշտոնական Բաքվի այս պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել բրյուսելյան հարթակում հոկտեմբերի վերջին  նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
12:03 - 26 հոկտեմբերի, 2023
Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի
 |armenpress.am|

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։   «Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։ Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
11:01 - 26 հոկտեմբերի, 2023
Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում։ Շատ կարևոր է շեշտել, որ սա մի շարք  բանակցությունների, այցերի արդյունքն է։ Հիշում եմ, որ այս մասին խոսակցությունը մեկնարկել է 2018 թվականին, երբ վարչապետ Թրյուդոն այցելեց Հայաստան, որի շրջանակում մենք ունեցանք խոսակցություն, ինչից հետո մեզ այցելեց հատուկ ներկայացուցիչ Դիոնը, որից հետո Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին զեկույցը թողարկվեց։ Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումն ու ջանքերը։ Բարի գալուստ Հայաստան»։ Իր հերթին, Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։ Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։ Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։ Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
18:06 - 25 հոկտեմբերի, 2023