ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|
09:43 - 07 սեպտեմբերի, 2023

ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|

hetq.am: 2023-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան կմիանա Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին պարեկության իրականացումն ու Բրյուսելի համար սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստումն է։ Եվրոպական կողմը փոխանցել էր, որ Օտտավան է ցանկություն հայտնել միանալու առաքելությանը։

Կանադական կողմի այս նախաձեռնությունը ողջունել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։

Civilnet-ի հարցմանը ի պատասխան Հայաստանում ԵՄ առաքելությունից հայտնել էին, որ դիտորդական առաքելությանը Կանադայից կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։ 

«Հետքի» հարցմանն ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել են, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել