ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը
 |news.am|
11:54 - 29 օգոստոսի, 2023

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը |news.am|

news.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X–ի (նախկին` Twitter) էջում հայտնել է նախարար Ջոլին։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։

«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– գրել է նախարար Ջոլին:

Շեշտել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Համաժողովն անցկացվում է Սլովենիայում օգոստոսի 28-29–ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել