Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1983թ. հունվարի 21-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը: 2005թ.՝ ՀՊՃՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Հանրային կառավարման մագիստրոս: 2010թ.՝ Վարշավայի համալսարանի (Լեհաստան) իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։

2005-2013թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009թթ.՝ Տնտեսագիտության եւ իրավագիտության (USEL) համալսարանի դասախոս: 2011-2014թթ. եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հկ մի շարք ծրագրերում:

2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ մի շարք ծրագրերի իրավաբան։

Համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետ (2010թ. մարտ-հունիս): Մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը (2016թ., «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program) (2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր, ԱՄՆ):

23.09.2018-11.01.2019թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2018թ.՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր:

Համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի, հեղինակ՝ մի շարք հոդվածների:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են նշանակված։ Պայմանավորված կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով ու Արցախում վարակի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ՝ սոցիալական ցանցերում ու դրանցից դուրս սկսվել է «Հետաձգել ընտրությունները» արշավը։ Infocom-ը փորձեց հասկանալ նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետը։ Օրինակ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը կարծիք հայտնեցին, որ Արցախն առանձին պետություն է, եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը՝ ելնելով իրավիճակից։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն, ըստ էության, կիսում է իր ընդդիմադիր գործընկերների այն տեսակետը, որ հայաստանյան իշխանությունները որեւէ կերպ չպիտի միջամտեն Արցախում տեղի ունեցողին։ Թեպետ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել, այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, պետք է զգոն լինել, քանի որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե փոխվող իրավիճակը կտրականապես կարող է փոխել նժարի հակառակ կողմը։ Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանի կարծիքով, քաղաքացիները որոշակի զգուշավորություն կցուցաբերեն, ու դրանից կարելի է ենթադրել՝ ընտրությանը ընդհանուր մասնակցության նվազ ցուցանիշ կարող է գրանցվել։ Այս պարագայում, ինչպես մեր զրույցում ասաց պատգամավորը, այն, ինչ կարող են անել ՀՀ իշխանությունները, որեւէ կերպ չմիջամտելն է Արցախում ստեղծված մինչընտրական իրավիճակին․ «Որովհետեւ ցանկացած միջամտություն տարբեր քաղաքական ուժեր խիստ նեղ կարող են գնահատել ու քաղաքական երանգներ դնել։ Անգամ Հայաստանի պարագայում, երբ պարզ է՝ հանրաքվեն չի կարող անցկացվել արտակարգ դրության ժամանակ, քաղաքական երանգ տրվեց այս ամենին՝ մեկնաբանությամբ, թե՝ մասնակցայնություն չեն կարող ապահովել, արտակարգ դրությամբ հետաձգցեին։ Միակ բանը, որ կարող ենք անել եւ անում ենք՝ չմիջամտելն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։ «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը, այս իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, նկատեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ ընտրություններ չեն անցկացվում, եթե երկրում պատերազմ է կամ հայտարարված է արտակարգ դրություն․ «Կարծեմ՝ ընտրությունները հետաձգելու համար այլ իրավական հիմք չկա։ Քանի որ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք արանագրված չէ Արցախում, թերեւս, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը բացակայում են, ըստ այդմ՝ ընտրությունները չեն կարող հետաձգվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի՝ ստեղծված իրավիճակը որքանով կխոչընդոտի քաղաքացիների՝ ընտրատեղամաս գնալուն, դա ցույց կտա ժամանակը։ Թե որն է պատճառը, որ Արցախի նախագահի թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, Ջուլհակյանը հիշեց, որ օրեր առաջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ նշված էր, որ ինքն ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։ Իսկ մյուս թեկնածուների հայտարարություններից պատգամավորը տեղյակ չէր։ ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, պատգամվորից հետաքրքրվեցին՝ իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Ջուլհակյանը վստահեցրեց՝ Հայաստանն, իհարկե, հավատարիմ է իր այս հանձնառությանը, եւ այդ կապակցությամբ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը․ «Դիտորդների մեծ մասը, եթե չեմ սխալվում, Արցախից են։ Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ գնացող դիտորդները պարտադիր կթեստավորվեն»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին, Արուսյակ Ջուլհակյանն պատասխանեց․ «Այս հարցը գտնվում է Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տիրույթում։ Եվ նրանք պետք է որոշեն, թե արդյոք կան իրավական հիմքեր և անհրաժեշտություն՝ ընտրությունները հետաձգելու համար, ինչպես նաև ընտրություններն, այդուհանդերձ, անցկացնելու դեպքում ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանների, հակահամավարակային պայմանների, մարդկային կուտակումների բացառման խստագույն պահպանումը»։ Նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն էլ այն կարծիքին է, որ եթե Արցախում վարակման դեպք չունեն, ապա իշխանությունները շարժվում են ըստ իրավիճակի, ու չպետք է միջամտել ընտրությունների անցկացման ժամկետին։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիները մասնակցելու են ընտրությանը, քանի որ ռիսկերն, ըստ էության, այս պահին կառավարվում են, փակվել են նաեւ Հայաստանից Արցախ տանող ճանապարհները, այստեղից մեկնող քաղաքացիներն էլ բուժզննում են անցնելու։Հայարփի Բաղդասարյան
19:28 - 28 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:  Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ստացավ 114 կողմ ձայն:  Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը: 
11:24 - 06 մարտի, 2020
ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը: «Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը »,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ սրա նպատակն է հարցաքննությունն արագացնել: Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել:
11:53 - 05 մարտի, 2020
Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Տիկին Ջուլհակյան, ի՞նչ տեղի կունենա, եթե հանրաքվեի նախօրեին ՍԴ յոթ դատավորներ հրաժարական տան։ Այնուամենայնիվ, հանրաքվե պետք է տեղի ունենա՞։ Եթե հանրաքվեի առարկան ուղղակի սպառվի, ապա հանրաքվե անելու իմաստն այլևս չի լինի։ Մենք չենք կարող հանրաքվե անել գոյություն չունեցող հարցի շուրջ, այսինքն՝ եթե ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, ապա քաղաքացուն հարցնել՝ արդյոք ինքը կողմ է, որ ՍԴ 7 անդամները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ուղղակի կկորցնի իր իմաստը։ Բայց կա օրենսդրական բաց։ Այո, կա այդ բացը։ Դա թերևս պայմանավորված է նրանով, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք գտնվում։ Երբ օրենսդիրը նախկինում հանրաքվեի մասին օրենք է ընդունել, ենթադրում եմ, որ չի նախատեսել այն դեպքերը, երբ մինչև հանրաքվեն հանրաքվեի առարկան ուղղակի սպառվում է։ Այսինքն՝ ստանդարտ իրավիճակների շուրջ է ձևավորել իր բանավեճը կամ քննարկումը նախագիծը կազմելիս, հետո նաև ընդունելիս։ Հետևաբար, չի նախատեսել լուծումներ այն դեպքերի համար, երբ հանրաքվեի առարկան մինչև հանրաքվեի օրը ուղղակի սպառվում է, և հանրաքվեով լուծվելիք խնդիրը լուծվում է մինչև հանրաքվեն։ Կապրենք, կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես բնավ չունեմ վստահություն, որ ՍԴ 7 անդամների ամբողջ կազմը հրաժարական կներկայացնի։ Չեմ բացառում, որ նրանց մեջ լինեն մի քանիսը, որոնք գնան այդ քայլին, այդ թվում մինչև փետրվարի 27-ը, օգտվելով վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամբողջ կազմը չի գնա այդ քայլին, և մենք, այսպես թե այնպես, կունենանք հանրաքվե։ Այնուամենայնիվ, եթե ՍԴ բոլոր 7 անդամները հրաժարական տան, ստացվում է, որ հանրաքվեի վրա գումարների անիմաստ վատնո՞ւմ է լինելու։ Եթե լինի, ապա գուցեև այո, բայց կրկնեմ, որ ես նման կանխատեսում չունեմ, չեմ կարծում, որ դա հնարավոր տարբերակ է։ Ինչպե՞ս է իշխանությունը համոզելու քաղաքացուն գալ ընտրատեղամաս՝ հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ միշտ եղել է անտարբերություն։ Ես կարծում եմ, որ քաղաքացուն համոզելու խնդիր չի առաջանալու, քանի որ քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե ինչ կարևորության հարցի առաջ է մեր պետությունն ու հանրությունը կանգնած։ Պետք է նորից արձանագրեմ, որ դատական իշխանության խնդիրների, այդ թվում նաև ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին քաղաքացիները խոսում են պարբերաբար և մեզ ամիսներ շարունակ պահանջ են ներկայացնում՝ օր առաջ լուծել թե դատական համակարգի անկախության, թե ՍԴ ճգնաժամի հարցը։ Օրինակ՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ տեսեք, գյուղացուն հետաքրքրում է բացառապես իր սոցիալական վիճակը, նրան չի հետաքրքրում դատական իշխանությունը, ՍԴ-ն։ Ես պետք է չհամաձայնեմ նման բան պնդողների հետ, որովհետև մարզային այցերի ժամանակ իմ փորձով եմ համոզվել, որ ՍԴ-ի խնդիրը բազմիցս բարձրաձայնվում է նաև մարզերում։ Ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե երբ է այս ճգնաժամը վերջապես լուծվելու։ Ես կարծում եմ, որ հավելյալ բացատրությունների անհրաժեշտություն պարզապես չի լինի քաղաքացիներին համոզելու համար, թե ինչու իրենք պետք է գնան ընտրատեղամասեր։ Մենք բոլորս քանիցս համոզվել ենք, որ ՀՀ քաղաքացին շատ ռացիոնալ և պրագմատիկ է ու ամեն անգամ, երբ տեսնում է իր մասնակցության անհրաժեշտությունը, համոզվում է՝ իր մասնակցությունը փոփոխությունների հասնելու համար կարևոր է, չի վարանում ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին։ Ավելին կարդացեք Lragir.am կայքում։
12:26 - 18 փետրվարի, 2020
Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

factor.am: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, այսպես թե այնպես, ՍԴ-ն կաթվածահար իրավիճակում է: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի աշխատանքը կաթվածահար չի լինի, երբ հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն և դատավորների լիազորությունները կասեցվեն: «Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան: Մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս: Ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ: Բացի այդ՝ այն նախագիծը, որ մենք դրել ենք ժողովրդի սեղանին, նախատեսում է, որ ՍԴ-ի մասին օրենքը հրատապ կարգով պետք է ենթարկվի փոփոխության, և ՍԴ անդամներ պետք է ընտրվեն արտակարգ ռեժիմով: Այս պահին մենք ունենք ՍԴ երկու դատավոր, իսկ բնականոն գործընթաց ապահովելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն հինգ դատավոր»,- ասաց նա:
14:31 - 17 փետրվարի, 2020
Ով պետք է վճարի ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցումները. Այդ հարցը պետք է քննարկել |lragir.am|

Ով պետք է վճարի ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցումները. Այդ հարցը պետք է քննարկել |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Տիկին Ջուլհակյան, դուք հրապարակել եք 2012 թվականին խոշոր կաշառք վերցնողների անունները, որոնք քաղաքացի Յուրի Վարդանյանի ունեզրկմանն էին նպաստել, ու հիմա տեսանք ՄԻԵԴ-ի վճիռը՝ քաղաքացուն փոխհատուցել 1,6 մլն եվրո։ Նրանց մեջ նշվում են Երվանդ Զախարյանի, Արմեն Գևորգյանի, Արման Մկրտումյանի, Մնացական Մարտիրոսյանի անունները, և քաղաքացիներն արդարացի պահանջ են բարձրացնում, որ այդ մարդիկ պետք է վճարեն այդ հսկայական գումարը, ոչ թե պետությունը։ Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում պետք է ստանա այդ խնդիրը։ Այդ խնդիրն իրականում բազմիցս քննարկվել է, թե ովքեր պետք է վճարեն այն փոխհատուցումները, որոնք ՄԻԵԴ-ը սահմանում է առանձին վերցրած քաղաքացիների իրավունքների խախտման համար։ Իրականում նորմալ պրակտիկան այն է, որ փոխհատուցումը կատարի պետությունը, ինչը տրամաբանական է, քանի որ կոնկրետ գործընթացների, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվություն է կրում ոչ թե մեկ ատյան, այլ մի քանի ատյաններ։ Այսինքն՝ երբ խոսքը կոնկրետ քրեական գործի մասին է, նախ քննչական մարմիններն են այնտեղ, դատախազությունը, ոստիկանությունը, հետո հարցը գնում է դատարան՝ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ։ Հետո եթե կա սահմանադրականության հարց, հասնում է նաև ՍԴ։ Այսինքն՝ այդ բոլոր ատյանները կոչված են իրար փոխզսպելու և իրար հակակշռելու։ Բողոքարկման ինստիտուտը հենց դրա համար է նախատեսված, որ անձը եթե մի ատյանում չի գտնում արդարացի լուծում, մյուս ատյանը այդ խնդիրը պետք է լուծի։ Դրա համար պետությունը պատասխանատու է բոլոր ատյանների համար, որոնք իր ներսում գործում են։ Եթե պետությունը ձախողում է իր այդ ատյանները նորմալ կազմավորելու և աշխատեցնելու հարցը, ինքն էլ վճարում է։ Տրամաբանությունը սա է։ Բայց քանի որ մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, որ մեզ մոտ պետությունը գործել է որպես մի ամբողջատիրական համակարգ, երբ քաղաքացու հետապնդման գործում ամբողջ պետական ապարատն ու իր բոլոր ատյանները փոխանակ իրար փոխզսպելու, համագործակցել են ու հանցավոր հանցակցության են եկել, հետևաբար, հարց է առաջանում, թե արդյոք պետք է նախկինում կոնկրետ անձանց կողմից պետության զավթման արդյունքում քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման համար փոխհատուցի քաղաքացին՝ սեփական հարկերի միջոցով ձևավորված բյուջեից։ Ես կարծում եմ, որ սրա շուրջ մենք պետք է լուրջ հանրային քննարկում ծավալենք։ Պետք է հասկանանք, թե կոնկրետ այս դեպքերում գուցե նպատակահարմար է փոխհատուցումը պահանջել այն անձանցից, որոնք կանգնած են եղել կոնկրետ անձի իրավունքի կոպտագույն ոտնահարման հիմքում։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, պետությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում այս փոխհատուցումը վճարել, այսինքն մենք ժամանակային առումով սահմանափակված ենք, և չեմ կարծում, որ երեք ամսվա ընթացքում այդ մարդկանցից կարող ենք այդ գումարը վերցնել: Բայց ես կարծում եմ, որ պետությունը հիմա կարող է վճարել, հետագայում ռեգրեսիվ հայցով դիմել դատարան և բոլոր այդ մարդկանցից ինչ-որ համամասնություններով այդ գումարը վերցնել։ Մենք պետք է այս տարբերակը քննարկենք։ Ստացվում է, որ մենք նախորդ իշխանությունների օրոք կայացված դատական վճիռների պատճառով անընդհատ պարտավոր ենք լինելու քաղաքացիներին վճարե՞լ՝ հաշվի առնելով, որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այսպիսի դեպքեր են եղել։ Այո, այս 1,6 մլ եվրոն ընդամենը մեկ գործով է, և սա ավելին է, քան այն բոլոր փոխհատուցումները, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով պետությունը մինչև հիմա փոխհատուցել է։ Պատկերացրեք, թե ինչ թվերի հետ մենք գործ ունենք։ Բայց սա վերջը չէ, կոնկրետ Բուզանդի փողոցի ունեզրկման դեպքերում մենք դեռ շատ գործեր ունենք Եվրոպական դատարանում, որոնցով հաստատ լինելու են Հայաստանի դեմ կայացված որոշումներ, այստեղ ես կասկած չունեմ։ Այդ փոխհատուցումները ծանրանալու են ՀՀ պետական բյուջեի վրա։ Մենք հիմիկվանից պետք է սկսենք քննարկել այդ հարցը։ Ես կարծում եմ նաև, որ սա պետք է անցումային արդարադատության համատեքստում դիտարկել և որպես անցումային արդարադատության բաղադրիչ քննարկել այն հնարավորությունը, որ մենք կարող ենք այն անձանցից, որոնք կանգնած են եղել մարդու իրավունքների խախտման հիմքում, այդ փոխհատուցումները գանձել։   Ավելին՝ lragir.am-ում
06:09 - 29 հուլիսի, 2019