Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով
 |armtimes.com|

Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է անում խուսափել հետագա լարվածությունից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին: Նա տեղյակ է դեէսկալացիայի քայլերի վերաբերյալ վերջին զեկույցներին: Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր ներգրավվածներին շարունակել պատասխանատվությամբ գործել և  խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են առաջացնել լարվածություն»,- ասել է Հակը։ Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
11:01 - 26 հունիսի, 2023
Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 
 |factor.am|

Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու նախադրյալներ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու անմիջական հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ և համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին»,- ասել է Գուտերեշը։ Նրա խոսքով՝ դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը ներկայում կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, հստակ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկային գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին, ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսպանիայում է, որտեղ նրան կշնորհվի Կառլ V-ի եվրոպական մրցանակը։ 
16:28 - 09 մայիսի, 2023
Գուտերիշը նամակ է հանձնել Լավրովին՝ Պուտինին փոխանցելու համար |shantnews.am|

Գուտերիշը նամակ է հանձնել Լավրովին՝ Պուտինին փոխանցելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքի իրականացման վերաբերյալ գաղափարներով։ Նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Ուկրաինա և Թուրքիա։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասվում է Գուտերիշի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ Լավրովի հետ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նա (Գուտերիշը՝ խմբ․) ԱԳ նախարարին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որը պարունակում է առաջարկներ՝ բարելավելու և ընդլայնելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը՝ հաշվի առնելով կողմերի վերջերս արտահայտած դիրքորոշումները և սպառնալիքները համաշխարհային պարենային անվտանգության վերաբերյալ։ «Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել առօրյա գործողություններում համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքի վերջին դժվարությունների կապակցությամբ»,- ասվում է ուղերձում։ Գուտերիշը հաշվի է առել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները։ ՄԱԿ-ի փոխանցմամբ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։ Նշենք, որ Նյու Յորքում տեղի են ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը։ Լավրովը հենց այդ առիթով էլ ԱՄՆ-ում է։
09:54 - 25 ապրիլի, 2023
Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC
 |armenpress.am|

Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ: Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: BBC-ն հաղորդում է, որ փաստաթղթերից մեկը կենտրոնանում է «սևծովյան հացահատիկային գործարքի վրա», որը կնքվել էր անցյալ հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ: Ըստ փաստաթղթի՝ Անտոնիու Գուտերեշն այնքան հետաքրքրված էր գործարքի պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստակամ էր հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ: «Գուտերեշն ընդգծել է իր ջանքերը՝ բարելավել արտահանման Ռուսաստանի հնարավորությունները, նույնիսկ եթե դա ներառում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների և անհատների», - նշվում է փաստաթղթում: Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունները «խաթարել են Մոսկվային պատասխանատվության ենթարկելու ջանքերը»: Բարձրաստիճան մի պաշտոնյա, մեկնաբանելով այս տեղեկությունները, հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջնորդվում էր «աշխարհի ամենաաղքատ խավի վրա պատերազմի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ»: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումների վրա, և սպառնացել է կասեցնել «հացահատիկային գործարքի» շրջանակներում համագործակցությունը, մինչև այդ խնդիրները չլուծվեն: Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները դժգոհ են Գուտերեշի ջանքերի՝ ԱՄՆ-ի մեկնաբանության առնչությամբ, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հստակ հայտնել է իր բացասական վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին: Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է Գուտերեշի և նրա տեղակալի՝ Ամինա Մոհամմեդի միջև զրույցը, որի ընթացքում Գուտերեշը հիասթափություն է հայտնում ավելի շատ սպառազինություն արտադրելու՝ Եվրահանձնաժողովի նախագահի կոչի առնչությամբ: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել արտահոսքի աղբյուրը: Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից երկրների վերաբերյալ:
11:03 - 13 ապրիլի, 2023
Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
 |azatutyun.am|

Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա։ Այսօր Գուտերեշը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը փորձում է համոզել հակամարտող կողմերին երկարաձգել գործարքը, որը կնքվել է անցած տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։ Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
17:53 - 08 մարտի, 2023
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր․ ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության վերաբերող հարցերի շուրջ:
22:54 - 23 փետրվարի, 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար |armtimes.com|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Բասամ Սաբաղը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ վերջինս վստահեցրել է՝ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային երկրաշարժի հետ կապված։ «Ես հենց նոր հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, գլխավոր քարտուղարը մեզ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային այս շատ ծանր իրավիճակում», - ասել է մշտական ներկայացուցիչը։ Հարցին, թե արդյո՞ք Դամասկոսը մտադիր է թույլատրել օգնությունն այլ անդրսահմանային միջանցքներով, դիվանագետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնություն տրամադրել Սիրիայի ներսում»: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
09:47 - 07 փետրվարի, 2023
Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը   |armenpress.am|

Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,-  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։  «ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
10:19 - 10 հունվարի, 2023
Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:  Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։  Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնելու լարվածությունը և ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ 
10:05 - 15 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Գուտերիշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:     
09:34 - 15 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում: «Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»,- ասված է նամակում: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում: «Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը»,- ասված է նամակում: Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:24 - 03 դեկտեմբերի, 2022
Մոսկվայի գործողությունները վտանգում են խաղաղության հաստատման հեռանկարները. Գուտերեշ

Մոսկվայի գործողությունները վտանգում են խաղաղության հաստատման հեռանկարները. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի չորս շրջանները միացնելու իր ծրագրերը, դա կնշանակի վտանգավոր էսկալացիա, որը կվտանգի տարածաշրջանում խաղաղության հեռանկարները, երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները բռնակցելու ցանկացած որոշում իրավական ուժ չի ունենա և արժանի է դատապարտման», - լրագրողներին ասել է Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Գուտերեշին մեղադրել է կազմակերպության կանոնադրությունը խախտելու մեջ։ «Մենք ցավում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համար: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևողականորեն ցուցաբերում է նույն ընտրողական մոտեցումը, ինչ հավաքական Արևմուտքի երկրները՝ բառացիորեն դնելով իրեն նույն շարքում նրանց հետ» - ասվում է ռուսական առաքելության հայտարարության մեջ։
12:42 - 30 սեպտեմբերի, 2022
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:
10:19 - 24 սեպտեմբերի, 2022