Գուտերեշը Բայրամովի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
 |armtimes.com|
10:02 - 20 սեպտեմբերի, 2022

Գուտերեշը Բայրամովի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝  հանդիպման ժամանակ Գուտերեշը կարևոր է համարել Բաքվի ու Երևանի հարաբերությունների նորմալացումը։

Գուտերեշը նշել է, որ հարկավոր է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տիրող ընթացիկ վիճակի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել