«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ոստիկանական գործողությունները ոչ միայն ամսի 12-ին, դրանից առաջ էլ 100-ից 90 դրվագներում եղել են ոչ իրավաչափ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․ «Կարող ենք թվարկել ամեն ինչ՝ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ խոշտանգումի իրականացումից, կուսակցության նկատմամբ հարձակումներ՝ ապօրինի խուլիգանական վարքագծով, ավարտված այդ օրը կիրառված հատուկ միջոցներով։ Դրանք ակնհայտ անհամաչափ էին և հիմնված էին հանցավոր իշխանության ուղիղ ցուցումի և քաջալերանքի վրա։ Այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այդ օրը, դրանով ուղիղ պատասխանատուն է ոստիկանական բռնությունների համար։ ԱԺ ամբիոնից ուղիղ ցուցում տվեց, ուղիղ քաջալերեց այն ոստիկաններին, որոնք բռնություններ են կիրառում, գովասանքի խոսքեր ասաց, պարգևատրումներ խոստացավ, ուղիղ պատասխանատվությունն իրենն է»,- ասաց նա։ Մինասյանը նշեց, որ մարդկային տեսանկյունից անհասկանալի է նրա տեսակետը, ինքը հաճույք է ստացել պարզվում է․ «Նախկինում, երբ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, հիմա նա համարում է՝ դե պետք է արվեր։ Դա մարդու որակի մասին է արդեն խոսում։ Հիմա եթե իշխանությունն իր ձեռքն է, նախկինում, եթե իրեն ծեծել, նսեմացրել են, ուրեմն հաճելի է դա, սպասի հիմա էլ ես որպես իշխանություն մի հատ էլ ժողովրդին էդ իրավիճակի մեջ դնեմ։ Հոգին էր փառավորվում, սա արդեն բացատրելու բան չէ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ապօրինի նախաձեռնված քրեական վարույթը՝ զանգվածային անկարգություններ, իրականում պետք է գլխիվայր շուռ եկած վարույթ լիներ․ «Իրական վարույթը պետք է լիներ սահմանադրական կարգի տապալումը, լիազորությունների անցմամբ քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը, ընդհուպ, բոլոր սահմաններն անցնելով, խոշտանգման հիմքով քրգործեր հարուցելը։ Իրենք որ ասում են՝ կարևորը մահ չկա, դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ անպայման մահը լինելու էր, ինչպես որ եղել է 2008 թվականի մարտի մեկին՝  Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարմամբ»,- նշեց պատգամավորը։ Ճեպազրույցին ներկա «Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հավելեց․ «Փաստենք՝ Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանի առանցքը ոստիկանությունն է, իր կերտած Հայաստանը ոստիկանապետությունն է»։
12:48 - 14 հունիսի, 2024
Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար. հայտարարություն

Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար. հայտարարություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։  Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։ Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։  Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։ Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։  Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։ Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։ Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։ Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։ Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։ Կոչ ենք անում՝ Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։ Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։ Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։ Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն 13 հունիսի, 2024թ.»։
20:00 - 13 հունիսի, 2024
Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն․ Արծվիկ Մինասյան
 |news.am|

Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն․ Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի և պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաև պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, բացի իր աթոռից։ Այս մասին խորհրդարանում խմբակցությունների անունից ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ըստ պատգամավորի՝ երեկվա կազմակերպած ամբողջ օպերացիան հստակ մշակված, դերաբաշխված գործողություն էր։ «Վարկաբեկում էին բոլոր ինստիտուտները, որոնք ազգային բնութագիր ունեին՝ եկեղեցուց սկսած ավարտած կուսակցություններով։ Հետո տեղի ունեցավ ոստիկանական բռնի գործողությունները խրախուսելն ու արդարացնելը, որն ուղեկցվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ոգևորիչ խոսքերով՝ ուղված բռնություններ կիրառած ոստիկաների նկատմամբ, անգամ պարգևատրումների խոստումներով, այդ ամենից հետո պետք է իրականացվեր գործողությունը»,- ասաց պատգամավորը։ Մինասյանն ընդգծեց՝ եթե ՔԿ-ն նորմալ լիներ, պետք է քրեական գործեր հարուցեր իրենց լիազորություններից դուրս եկած պաշտոնյաների նկատմամբ և այդ մարդիկ պետք է հիմա ոչ թե հերթական սադրանքները հրահրեին, այլ հայտնվեին քննչական մեկուսարաններում։ «Այս ամենը պատահական չի արվում, արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր, ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը, այլ նաև այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է որի օրոք նոր «Մարտի մեկ»-երը բացառված չեն, միակ տարբերությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, այլապես մահերն անխուսափելի էին։ Բագրատ Սրբազանը կարողացավ այս ամենին այնպիսի ընթացք տար, որ հետագա սադրանքներ տեղի չունենան»,- ասաց նա։ Նա ասաց, որ ՔՊ-ն փորձելու է մեղքը բարդել Շարժման, ընդդիմության ու այն մարդկանց վրա ում ի սկզբանե թիրախավորել է։ «Այս պայքարը չի կարող դադարել, այն հանուն Հայաստանի Հանրապետության է, այս պայքարը հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի պաշտպանության է։ Միևնույնն է մի օր կանգնեցվելու է այս իշխանության հակապետական ընթացքը»,- ընդգծեց նա։
11:49 - 13 հունիսի, 2024
«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոստիկանության գվարդիան փոխարինում է ներքին զորքերին։ «Ուզում եմ հիշեցնել, որ թե ներքին զորքերի մասին օրենքով եւ թե նաեւ Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու ուղղակի արգելքի ներքո են։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, թե ներքին զորքերի ծառայակիցներն ինչ են անում։ Նույնիսկ դժվար է ասել ծառայակից այն անձանց, ովքեր տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում եւ խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորին, եւ չեն կրում պատասխանատվություն։ Եվ հետաքրքիր է, որ 26 հարուցված վարույթներից որեւէ քրեական հետաքննություն չկա, որեւէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»,- ասաց նա։ Մինասյանը հիշեցրեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը եւ գտնվել Զինված ուժերի հրամանատարության օպերատիվ վերահսկողության ներքո։ Բայց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծում այս նորմն ուղղակի չկա։ «Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը, ամուր տղերքը, պատրաստված տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ներգրավվելու են ներսում եւ ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։ Նա հավելեց, որ օրենքները խախտող ոստիկանության ծառայողներն օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չեն ենթարկվում։
11:01 - 12 հունիսի, 2024
Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան
 |1lurer.am|

Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: «Սրբազան շարժմանը» հետևում եմ ԱԺ դահլիճում: Մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահության գործընթաց չեն նախաձեռնել, և ինձ համար դա տարօրինակ էր: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի նախաձեռնությանը: «Երեկ էլ ԱԺ նիստին հարցրի՝ ինչո՞ւ անվստահության գործընթաց չեք նախաձեռնել, և փոխարենը նախաձեռնել եք ԱԺ [ուղերձի նախագիծ]: Ինձ համար տարօրինակ էր, որ ԱԺ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ նախաձեռնել էին ԱԺ ուղերձի նախագիծ: Այդ նախաձեռնության տակ ստորագրել էին ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորները: Դուք ասացիք՝ Իշխան Զաքարյան, բայց ես նկատեցի, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ևս երկու պատգամավոր չէին միացել»,- ասաց Ռուբինյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն: Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ երկու պատգամավոր միջնորդության տակ չէր ստորագրել տեխնիկական պատճառներով: Ազգային ժողովի խորհուրդը մերժել էր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը: Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ:
12:40 - 11 հունիսի, 2024
Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
 |tert.am|

Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են հորինել և փորձում են հրամցնել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։ Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն «տնայինը» չեմ անելու։ Մյուսը՝ այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին է խոսո՞ւմ։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։ Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Չմեկնաբանե՛ք էլ իմ խոսքերը, այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։ Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը, և հավելեց, որ ելույթն ավարտվել է։
12:00 - 11 հունիսի, 2024
Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը
 |armenpress.am|

Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը: ԱԺ նիստում Ռուբինյանը տարօրինակ համարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ: «Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ է պարզվի, որ դուք այսօր եկել եք ԱԺ, որովհետև, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,–հարցրեց Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում, որում քննարկվել է ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, ինքը ընդդիմադիրներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ, այլ ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն ասել են, որ դա լրիվ այլ գործընթաց է: Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացած ուղերձում նշված չէ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները կրկին ասել են, որ դա այլ գործընթաց է, ինչը ԱԺ փոխնախագահը շատ տարօրինակ համարեց: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: ԱԺ խորհուրդը մերժել էր միջնորդությունը: Սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։ 
11:11 - 11 հունիսի, 2024
Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ
 |azatutyun.am|

Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Ազգային ժողովի խորհրդին ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է ուղերձին։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» <> «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։ Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպետ կոչված, իմփիչմենթի հետ։ Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։Այսօր ավելի վաղ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգաին ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։ Երեկ «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, - «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:
14:50 - 10 հունիսի, 2024
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց
 |azatutyun.am|

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք է կիրառվել, «Ազատության»-ը փոխանցեց Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն այսօր է բավարարել պաշտպանական կողմի բողոքը։ Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։ Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը: Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:
15:13 - 06 հունիսի, 2024
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

panorama.am: «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխա եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը գրևել է, որպես նախպազգուշացում»,-ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ «Անասնաֆերմա» վեպը գրվել է, որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ։«Օրուելը այն չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց...Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է»  և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ  է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը և հարցնելով, թե Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար, հավելեց.«Ձեր միակ լեգիտիմույունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք Լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»։Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզան ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում ՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազտումը տեղի է ունենում նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է»,- ասաց Խաչատրյանը։
13:02 - 22 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը |armenpress.am|

armenpress.am: Փաստաբանների շրջանառության հարկման համակարգի փոխարինումը ավելացված արժեքի հարկով և շահութահարկով ոտնահարելու է Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Հայաստանի կառավարությունը նախագիծ է բերել խորհրդարան, ըստ որի՝ այսօր գործող փաստաբանների շրջանառության հարկման համակարգը փոխարինվում է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահույթահարկի 18 տոկոս հարկման համակարգով, առանց հաշվի առնելու երկու կարևոր հանգամանք։ Առաջինը՝ փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեություն է և բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ օգտվում են իրավաբանական այս ծառայությունից նույնիսկ անվճար հիմունքներով, ինչը էականորեն սահմանափակում է այս նախաձեռնությամբ և ստիպված են լինելու փաստաբանները փաստորեն անվճար ծառայություն մատուցելու դիմաց վճարել լրացուցիչ գումարներ, որն անտրամաբանական է։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ փաստաբանությունը փորձ է արվել նույնականացնել առևտրային գործունեության հետ և ստանդարտ հարկման համակարգ է առաջարկում»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝այս նախագծին դեմ են արտահայտվել ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Ըստ Մինասյանի՝նման վարքագիծը բերելու է Հայաստանի Հանրապետությունում խախտված իրավունքների անպաշտպանությանը, ինչպես նաև մի շարք դեպքերում պարզապես մարդիկ, որոնք վճարունակ չեն լինելու իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, հայտնվելու են իրավական կամայականությունների տիրույթում։ «Նկատի առնելով, որ փաստաբանները նաև այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել և դիմելով փաստաբաններին և իրավապաշտպան մյուս կառույցներին, մեր աջակցությունը հայտնելով նրանց՝ պահանջում ենք, որպեսզի, այնուամենայնիվ, խորհրդարանի մեծամասնությունը գիտակցի այս ոլորտի կարևորությունը և թույլ չտա, որպեսզի հանուն պետական բյուջեն լցնելու նպատակի ոտնահարի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը»,- եզրափակեց Մինասյանը։
18:02 - 21 մայիսի, 2024
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
 |tert.am|

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ բացի սահմանազատումից։ Այս մասին ԱԺ նիստին մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Իշխանություններն, այո, մեր այդ խորհրդին հետևեցին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ասաց նա։ Խաչատրյանը շեշտեց՝ մենք սխալվել ենք, պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցներ։ «Ինչի՞ եմ ասում ջեբկիրություն ու մանր գողություն, սովետում էլ էր այդպես․ այ իշխանություններն ի վնաս մեր հայրենակիցների սխալվել են կադաստրի քարտեզները գծելով, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեիք, թե՞ վախենում էիք։ Դե վե՛ր կացեք, ասե՛ք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա։ Կամ ընդունեք, որ մանր գողություն եք անում։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց նա։
10:34 - 21 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին  |armlur.am|

«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին |armlur.am|

armlur.am: ArmLur.am-ը զրուցել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու, թե երեկ ինչու էր վրդոովվել և թիրախավորել լրագրողին։ -Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում: -Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։ -«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։ -Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ -Իսկ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք։ -Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։ Եւ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։ Գուցե շատ հետո այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք, գամեք, հանգիստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ այսքանը։
14:57 - 17 մայիսի, 2024