Ինֆոքոմ

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

23։11- Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ։ Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ։ [Արսեն Թորոսյան]   22։56- Որոշակի լրատվամիջոցներ և անհատ օգտատերեր եղել են, որոնք հատուկ ռեժիմի սահմանված կանոններից չբխող և ապատեղեկատվություն պարունակող հրապարումներ են արել։ Մեր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են նրանց, բացատրել են գործող կարգը և հորդորել են, որպեսզի անհապաղ հեռացնեն։ Տեղեկացվել են՝ կրկնվելու դեպքում ինչ տույժի կարող են ենթարկվել։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհերյան]   22։30- Մենք հայտնում ենք անխտիր բոլոր վարակվածների մասին։ Թվերը աճում են, սակայն նշում ենք, թե համաճարակաբանորեն ինչ դեպքերի հետ են կապված դրանք։ Վարակվածների 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ․ մեկը Էջմիածնում գոյություն ունեցող օջախն է, մյուսը՝ արտադրամասը։ Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, այս օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ [Արսեն Թորոսյան]   22։17- Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո:Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ։   22:10-  Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [Առողջապահության նախարարություն]21:35- Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։ 21:20- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան]21:00- ԵՊՀ-ն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված ԱՆ միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:20:47- Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում,  եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացվել են առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որոնք վերաբերում են ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել էր պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք։ [Հակոբ Ավագյան]20:43- Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19900 է։ Այս քաղաքացիները չեն եկել անապահով երկրներից, բայց բացահայտվում են ինչ-որ դեպքեր, եւ պետք է լինում այդ ուղեւորների շարքում գտնել կոնտակտավորների։Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որտեղ ներառված են նաեւ վերջին՝ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները։ [Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան]20:35- Այսօր պարետատան նիստին.✅մանրամասն քննարկել ենք հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը,✅անդրադարձ ենք կատարել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծել եմ, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները,✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա,✅կոչ եմ արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: [Տիգրան Ավինյան]20:33- «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։20:32- Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան։ [Նիկոլ Փաշինյան]20:30- Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։✅Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է` համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։✅ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]20:10- 30 մլրդ դրամի փաթեթ ենք պատրաստել՝ զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա։ [Նիկոլ Փաշինյան]20:05- Սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան։ Բայց մի բանում 100 տոկոսով կարող ենք վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել։ Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում։ [Նիկոլ Փաշինյան]20:00- Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպե՞ս։ Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլև կոնկրետ մարդկանց։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ [Նիկոլ Փաշինյան]19:40- Վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ է բավարարում։ Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել։ Մյուս դեպքերում, ցավոք, մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։ Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները։ [Նիկոլ Փաշինյան]19:15- 102-ից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։ Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ [Նիկոլ Փաշինյան]19:00- Հաստատված դեպքերի թիվը` 102։ [Նիկոլ Փաշինյան]18:45- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 մլն 763 հազար 615.10 դրամ։  [ՀՀ ֆիննախ]18:35-Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ Էլ. Փոստ՝ [email protected]թեժ գիծ՝ +201207050580Viber՝ +201207050580WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։ 18:15- Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։ [Տիգրան Ավինյան] 18:08- Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը: Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»: «Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ [Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան]   18:06- Հայաստանի Ժուռնալիստների միությունը և  մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ։   17։31- Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։ [ՃՈ]   17։30- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը: [Նախագահի  աշխատակազմ]   17։10- «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:‼️Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։‼️Հայաստանում գտնվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   17։08- ՍԱՏՄ-ն հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն  ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների ,դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթես րբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք: ՍԱՏՄ-ն կվերահսկի ցուցումների կատարումը: Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով: [ՍԱՏՄ]   16։59- Դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների։ Մենք պետք է կարողանանք իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։45- Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։48- Այս պահին Վերին Լարսի անցակետում ունենք մոտ 40 քաղաքացի, որոնց հետ անմիջական կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Հյուպատոսը նույնպես մեկնում է անցակատետ։ Փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին տեղում օգնություն ցույց տալ եւ ուղորդել, որպեսզի ինքնաթիռներով ճանապարհվեն Հայաստան։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։44- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]   16։43- Այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։  [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։42- Տիգրան Ավինյանը արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է նշանակել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին:   16։30- Այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ ենք անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։25- Բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։21- Մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ Տվյալներ չունենք, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։19- Երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն։ Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։18- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՔԾ-ում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:  Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով։ [ՀՔԾ]   16։16- Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։13- Այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ դրանք իրականացվում են անխափան։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։12- Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։11- Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հանդես եկավ հորդորով՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն: Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին: Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ: Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ: Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա: Մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգայինուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: [ՏԿԵՆ]   16։08- Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ [ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան] |armtimes․com|   15։35- Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկել է SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55­ին) չվերթները: Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։ Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։ |armenpress.am|   15։33- Կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև ՀՀ-ն։ Ստեղծված իրավիճակում ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. ❗️Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին։❗️Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն։❗️Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:❗️Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: [ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան]   15։29- Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները։ [ԱԻՆ]   15։23- Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը: Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:   14։55- Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։ [Երևանի քաղաքապետարան]   14։53- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանու մբացված «Ֆիզիկականանձանց և կազմակերպություններինվիրաբերությունիցպետությանը, կորոնավիրուսայինվարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարմանապահովմանհամարֆինանսականաջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.ժամի 14:00-ին մուտքերըկազմել է 43մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում:   14։51- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ [ԱՀ ԱՆ]   14։38- Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում:Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: ✅ «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00✅ «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08✅ «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64✅ «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71   14։06- Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ: [Նիկոլ Փաշինյան]   14։01- Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ [Նախագահի աշխատակազմ]   13։51- Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարող եք անցնել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու: Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրել եմ դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի քաղաքային գրադարանի աշխատանքները, չեղարկել եմ բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները, մշակութային միջոցառումները։ [Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյան]   13։46- «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է: Հստակ չէ, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։ |armenpress.am|   13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|   13։37- Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:📍Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   13։10- Ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան]   13։08- Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի: Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր: [Նիկոլ Փաշինյան]   12։34- Ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։ Եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության եւ պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք։ [Արայիկ Հարությունյան]   12։28- Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում։ Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը։ [Արայիկ Հարությունյան]   12։23- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել ենք https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Մենք նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու ենք եւ ծրագրերի մշակման, եւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում ենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ [Արայիկ Հարությունյան]   12։22- Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ՝ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ․ փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաներիշրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ ՊԵԿ-ի, ԱՆ-Ի և ԱԱԾ-ի հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ։ [Էկոնոմիկայի նախարարություն]   12։19- Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում․ առանց մեր միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար։ Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ [Արայիկ Հարությունյան]   12։14- Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիթորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացի ամբողջականությունը։ [Արայիկ Հարությունյան]   12։04- Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը✅ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,✅«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,✅ «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։✅«Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,✅«Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,✅ «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,✅«Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,✅«Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)✅ «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,✅«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,✅«Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,✅«Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,✅«Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,✅«Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,✅«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։   11։50- Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացրել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]   11։47- 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37.3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է։ [Նիկոլ Փաշինյան]   11։45- Ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ, մեր սիրելի ծնողները, տատիկ-պապիկները։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել ենք այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի։ [Նիկոլ Փաշինյան]   11։41- Դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Այսօր պարզել եմ, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա։ [Նիկոլ Փաշինյան]   11։32- Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ [Նիկոլ Փաշինյան]   11։20- Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն արդեն մշակել և շրջանառել ենք: Մանրամասները՝ շուտով: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։15- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն: [ԱԻՆ]   10։57- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թ․ մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։ Առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]   10։22- Մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու  Աստղիկ ԲԿ այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք👇 ✅ կստանան անվանական անցաթուղթ,✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում,✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։ Նշենք, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։ Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։ [Աստղիկ ԲԿ]   10։11- Երկու օրվա ընթացքում 2000-ից ավել կամավոր է հերթագրվել, որ անհրաժեշտթյան դեպքում օգնի և վստահ եմ, որ հերթագրումը շարունակվեր այդ թիվը կտասնապատկվեր: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]   09։57- 100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: [Արսեն Թորոսյան]   09։37- Կոտայքի եւ Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասնչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում եւ Դիլիջանում): Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ՉԵՆ հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   09։27- Այսօր՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար ուսուցման մասին:   09։26- Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:  ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները: Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: [ԱՀ առողջապահության նախարարություն]   09։22- Խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կասկածանքով փորձանմուշ է վերցվել, և ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20
23:37 - 18 մարտի, 2020
Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։ Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․ «Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։ Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․ «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։ Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։
21:45 - 18 մարտի, 2020
Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան

Մենք կիսափակ ռեժիմում ապրող պետություն եւ ժողովուրդ ենք, հիմա համաճարակի բերումով մեր բոլոր սահմանները փակվել են․ սա մի կողմից վատ է, բայց կարող է՝ լավ է, գուցե մենք ամենապատրա՞ստն ենք փակ սահմաններով ապրելուն։ Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ գուցե մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք հայկական արտադրանքի սպառմանը, եւ դրանով մենք ոչ միայն սպառենք, այլեւ արտադրենք, մեր ներքին սպառումը եւ արտադրումը բերենք բալանսի, որի արդյունքում կուժեղանանք․ «Երբ սահմանները բացվեն, աշխարհում հսկայական պահանջարկ է լինելու, մենք պետք է կարողանանք այդ պահանջարկը լրացնելուն պատրաստ լինել։ Մենք չենք մածում՝ ոնց անենք՝ նախաճգնաժամային վիճակին վերադառնալու, մենք մտածում ենք՝ այնպես անենք, որ օգտագործենք այս հնարավորությունը, որ եթե նախկինում պլանավորել ենք տարեկան 8-9 տոկոս տնտեսական աճ ունենալ, հիմա ունենանք 10-15 տոկոս»։ Վարչապետը հարց հնչեցրեց՝ մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Ըստ նրա՝ կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ ենք բավարարում․ «Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Ճգնաժամային շրջանում նախկինում մենք էինք, որ որեւէ տեղ ապրանք արտահանենք, կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ մենք հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ»։ Փաշինյանը կարեւորեց տնտեսությանն աջակցելու հանգամանքը։ Նա հայտնեց, որ առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․ «Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ մենք պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպես։ Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլ նաեւ կոնկրետ մարդկանց»։ Փաշինյանն ասաց, որ մշակում են մի քանի կետից բաղկացած փաթեթ, որի առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնեն հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ Փաշինյանի խոսքով՝ սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան, բայց մի բանում 100 տոկոսով կարելի է վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել․ «Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի մենք լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Մենք հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում, բայց հստակ մի բան գիտենք․ մարդիկ ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ հետո, սնվելու են, ուրեմն գյուղատնտեսությունը ճիշտ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել»։ Կառավարությունը 30 մլրդ դրամի փաթեթ էլ պատրաստել է զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառեն այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա․ «Առաջին փաթեթի նպատակը հենց այն է, որպեսզի ընկերությունները շարունակեն գործել աշխատանքային տրամաբանությամբ, աշխատավարձ վճարեն, հարկեր վճարեն, ներդրումներ անեն, մտածեն իրենց ապագայի մասին։ Բայց երբ մենք սոցիալական նպաստ ենք ասում, այս 30 մլրդ դրամը հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է։ Որովհետեւ եթե հանկարծ ստացվի մի իրավիճակ, որ այս ամենի արդյունքում մեր քաղաքացին պետք է սոված լինի, բնականաբար չենք կարող ասել՝ նպաստ չենք տալիս։ Քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնելու է իրենց կողքին։ Բայց մեր նպատակը լինելու է ոչ թե պահպանողական, այլ հեղափոխական։ Մենք ասում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն գաղափար, հիմա առավել եւս պիտի վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին»։ Վարչապետը հայտարարեց, որ ինքը կարող է երաշխավորել՝ անսահմանափակ ֆինանսավորում կունենան․ «Մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական, այն առումով, որ այդ ընկերություններն իրենք իրենց եւ ՀՀ-ին կպատրաստեն նոր աշխարհին։ Մենք մտնում ենք նոր աշխարհ, հին աշխարհն այլեւս գոյություն չունի։ Պրոբլեմն այն է, որ չենք կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Մյուս կողմից, քանի որ անորոշությունը շատ է, մենք մեր գաղափարներով կարող ենք գծագրել եւ նախագծել այդ հետկորոնավիրուսային աշխարհը։ Այստեղ էլ մենք որոշակի ֆիլտրեր կդնենք, որ ոչ թե այդ փողն ուղղակի տանք, եւ մարդիկ ծախսեն ու ոչինչ չստացվի, այլ ֆիլտրեր կդնենք, եւ այդ ուղղությամբ կգնանք։ Մեր ամեն ծախսած դրամի մեջ պետք է լինի տնտեսական հեղափոխության տրամաբանություն, եւ մենք գնալու ենք այս ուղղությամբ»։ Անդրադառնալով գյուղատնտեսության հետ կապված իրավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ այս մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք․ «Երբ նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք, որ դրանք դատարկ են, եւ տեսնում ենք, որ Հայաստանի ցուցափեղկերը լիքն են։ Սա մեզ պետք է ազդակ տա, որ, այնուամենայնիվ, մեր երկրում ինքնապաշտպանության բնազդներ կան։ Ես չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով, մեր ժողովրդի գործարար տաղանդով։ Բայց երբ ասում ենք՝ իսկ հանրավո՞ր է, որ աշխարհում սննդամթերքի էնպիսի ճգնաժամ լինի, որ չկարողանանք ներմուծել, իսկ ինչո՞ւ պիտի մտածենք ներմուծման մասին, մենք տեղում կարող ենք արտադրել։ Տնտեսությունն անկանխատեսելի երեւույթ է։ ԵՄ սնունդ արտահանելն այնքան էլ հեշտ չէ մեզ համար, բայց ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սնունդ մատակարարել։ Ես գրեթե վստահ եմ, որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական հեղափոխություն է սկսելու։ Ես ուրախ եմ, որ մենք գոնե մտադրման տեսանկյունից լիդեր լինելու հնարավորություն ունենք»։ Վարչապետը նկատեց՝ ներկայացվելիք փաթեթի առաջին մասով քննադատություններ կլինեն, թե ինչու են բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, պետք է ուղիղ աշխատել բիզնեսի հետ։ Այստեղ, Փաշինյանի պնդմամբ, կա երեք պատճառ․ առաջինն այն է, որ կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, եւ մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար․ «Եթե բանկը պատրաստ է կիսել ռիսկը 50 տոկոսով, կառավարությունը վստահաբար կարող է այդպես գումար ներդնել։ Խնդիրը գումար ծախսելու մեջ չէ, էսօր կարող ենք աջ ու ձախ գումար ծախսել, բայց մենք վաղը պիտի ինքներս մեզ եւ հանրությանը հաշվետվություն տանք՝ ճի՞շտ ենք ծախսել գումարը։ Հետեւաբար մեզ պետք է պարտնյոր, անկախ փորձագետ՝ պրոցեսը գնահատելու համար»։ Երկրորդը պատճառը, ինչպես նշեց Փաշինյանը, այն է, որ բանկային համակարգը նույնպես տնտեսության կարեւոր ճյուղ է, եւ պետք է չմոռնանանք, որ բանկում պահվում են քաղաքացիների խնայողությունները, եւ սրանով երաշխավորում են դրամաշրջանառությունը։ «Եւ երրորդը․ երբ ասում ենք՝ ընկերություններին պատրաստ ենք աջակցել, որպեսզի նրանք հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձ վճարեն, բայց երբ այդ քաղաքացին իր աշխատավրձը ստացավ նաեւ պետության ու բանկի աջակցությամբ, ենթադրվում է, որ կփակի նաեւ վարկը, որովհետեւ ունի իր աշխատավարձի ծախսված պլանը, գիտի, որ այսքան աշխատավարձ է ստանում, այսքան էլ վարկ ունի, ու եթե աշխատավարձը ժամանակին ստանում է, պետք է նաեւ փակի վարկը։ Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան»,- ասաց վարչապետ Փաշինյանը։  
20:54 - 18 մարտի, 2020
Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է

Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է

Մարտի 17-ին CNN-ը հոդված է հրապարակել, ըստ որի Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։ Սա կապված է նրա հետ, որ հայտարարված կարանտինի պատճառով գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով, այս մասին է հաղորդում Չինաստանի Էկոլոգիայի ու շրջակա միջավայրի նախարարությունը։  Նման արդյունք գրանցվել է ոչ միայն Հուբեում։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։ Այդ արտանետումներն առաջանում են էլէկտրակայանների, տարատեսակ արտադրամասերի ու գործարաններին, ինչպես նաև՝ մեքենաների աշխատանքի հետևանքով։ Արտադրական կենտրոնների տարածքում նախկինում առկա, աչքի համար տեսանելի թունավոր գազերի ամպերն այժմ գրեթե անհետացել են։  Նման պատկեր է նկատվում նաև ածխաթթու գազի (CO2) դեպքում, որն առաջանում է այնպիսի բրածո վառելիքի այրման գործընթացում, ինչպիսին է, օրինակ, ածուխը։  Էներգիայի ու մաքուր օդի ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով (Center for Research on Energy and Clean Air, CREA) փետվարի 3-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանահատվածում կորոնավիրուսի դեմ կիրառվելիք միջոցառումներով պայմանավորված ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով։  Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն «աղտոտողը», որին բաժին է հասնում ածխաթթու գազի տարեկան արտանետումների 30%-ը։ Այսպիսով, արտանետումների նման նվազումը հսկայական թիվ է։ Սակայն այս իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի հետագա տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումներով։ Փորձագետները զգուշացնում են, որ երբ Չինաստանը սկսի տնտեսական կորուստների վերականգնմանն ուղղված քայլերը, թունավոր քիմիական արտանետումների քանակը կարող է լինել անգամ ավելի բարձր, քան մինչև կորոնավիրուսի վարակի բռնկումը։ Աղբյուրը՝ cnn.com Լիլիթ Հարությունյան
13:41 - 18 մարտի, 2020
Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիի Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ փաստելով, որ բուհական համակարգի առումով կարողացել են լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Նախարարը վստահեցրեց, որ բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիտորինգ կանեն, կհասկանան այդ գործընթացի ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ Հարությունյանն այստեղ մենք մեծ ոգեւորություն է տեսնում․ առանց նախարարության միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար․ «Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որպեսզի մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար»։ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու են ե՛ւ ծրագրերի մշակման, ե՛ւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում են, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ Բացի այս՝ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել են դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ «Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են հեռավար կրթության անցնելու պատրաստակամության եւ պատասխանատվության մասին․ «Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք»։ ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ եթե տեսնեն, որ հեռավար կրթությունն ամբողջական է, ըստ դրա կարող են եզրակացություն անել եւ ասել, թե արդյոք լրացուցիչ դասերի եւ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞ն․ «Այնպես պետք է անենք, որ եթե հետաձգումներ լինեն, քիչ լինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք զորահավաքային գործընթացին, սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ»։ Առաջիկայում նաեւ պատրաստվում են մարզպետարանների հետ ակտիվ աշխատել եւ սկսել դպրոցների ախտահանումը, որպեսզի երբ արտակարգ իրավիճակը ավարտվի, դպրոցները լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին։
13:02 - 18 մարտի, 2020
Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ արտակարգ դրության երկրորդ օրը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հույս հայտնեց, որ կհասնեն արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանան կանգնեցնել վիրուսի տարածումը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց, Փաշինյանի խոսքով, պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա․ «Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։ Վարչապետն ասաց, որ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Նա նշեց, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել․ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա»։ Վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ։ Եւ իրենք եկել են այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել են այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի՝ ինչպես վստահեցրեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37․3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով, վարչապետի համոզմամբ, իրավիճակը բավականին լավ է։ «Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացվել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա»։
12:05 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 (թարմացվող)

23։18- ՀՅԴ նախընտրական շտաբը, հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով։ 23։15-Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան] 23։14- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի խոշոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ներկայացրել արտակարգ դրության ժամանակ նախատեսվող աշխատանքները և առանձնահատկությունները:Նախարարն անդրադարձել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը և մանրամասնել՝ թե բժշկական կենտրոնները ինչ սկզբունքով պետք է կազմակերպեն իրենց գործունեությունը: |ԱՆ| 22: 46-Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. ✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, ✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, ✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։ [Տիգրան Ավինյան] 22։32- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ: Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00. Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34 Ավան համայնք – 096 00 26 50 Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50 Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64 Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18 Վանաձոր համայնք – 096 00 29 90 Սպիտակ համայնք – 096 00 24 90 Ճամբարակ համայնք – 096 00 25 70 Սիսիան համայնք - 096 00 27 80 Տաշիր համայնք – 096 00 25 90 Արթիկ համայնք – 096 00 24 99 Հրազդան համայնք – 093 27 88 17 Ալավերդու համայնք – 096 00 24 88 Սեւան համայնք – 096 00 27 10 Չարենցավան համայնք – 096 00 25 40 Մասիս համայնք – 096 00 24 80 Արտաշատ համայնք – 096 00 26 40 Կապան համայնք – 096 00 25 60 Գյումրի համայնք – 096 00 27 40 Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով: Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։   22:00- Հաստատված դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված։ Եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը իրենց մոտ վիրուսը չհայտնաբերվեր, այսինքն՝ մենք պրոակտիվ, ինքներս ենք «պարտադրաբար» գտել վիրուսը։ Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից։ Կան երկրներ, որտեղ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի  հաստատված քաղաքացիներին նույնիսկ չեն հոսպիտալացնում։ Նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում, միայն սիմպտոմների ի հայտ գալուց հետո են տեղափոխում հիվանդանոց։ Մենք շարունակում ենք մեր քաղաքացիներին հոսպիատալացնել և մեկուսացնել։ Հնարավոր է, որ  600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ 78 դեպքից բուժվել է մեկը, իսկ թոքաբորբ ունեն միայն երկուսը։ [Արսեն Թորոսյան]21:47- Հաստատված դեպքերի թիվն այս պահին 78 է։ Օրվա ավարտին կունենաք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։ [Արսեն Թորոսյան] 21:35- Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: [ԱՀ առողջապահության նախարարություն]21:30- Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին:21:20- Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Կարծում եմ՝ պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը։ [Նիկոլ Փաշինյան]20:50- Բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ, ունենք առցանց վճարման նաեւ այլ հարթակներ։ Կոչ եմ անում` հնարավորության դեպքում օգտվենք առցանց վճարային ծառայություններից։ Մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել: Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ  այլ վճարային համակարգերի միջոցով։ [Հակոբ Արշակյան]20:45- Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ [Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյան]20:35- Կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ ԱՆ-ում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Առաջիկա օրերին որոշակի արյդունքներ լինելու դեպքում կհայտնենք դրանց մասին։ [Հակոբ Արշակյան]20:28- Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։20:27-Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։ [Արսեն Թորոսյան] 20:25- Փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը․ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա։ Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում։ [Հակոբ Արշակյան]20:18- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը։ ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են։ [Հակոբ Արշակյան]20:15- Հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում մեր բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ [Հակոբ Արշակյան]20:05- Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։ [Հակոբ Արշակյան]19:53- Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: [ՀՀ ՊԵԿ]19:28- Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: [ՏՄՊՊՀ]19:20- Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի հետևյալ ծառայությունները․ ✅Արտակարգ ռեժիմով կգործեն ՀԿԽԸ Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ՝ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։✅ ՀԿԽԸ-ն մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։✅ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։✅ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։✅ՀԿԽԸ թարգմանիչների ցանկը կփոխանցվի ԱՆ-ին, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն ՀԿԽԸ և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։✅Հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։✅ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։ 18:55-Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես. ✅կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց։ ✅ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ: [Տիգրան Ավինյան]18:50- Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում COVID 19-ի բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]18:30- Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը: [Տիգրան Ավինյան]18:25- Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Խնդրում ենք դիմել՝պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,էլեկտրոնային նամակով՝ [email protected]հասցեին: [ՀԷՑ]18:15- Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ [Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան]18:10- Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ [Արսեն Թորոսյան]18:08- Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերինա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։ [Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները դիմել են ԿԳՄՍ նախարարին]18:06- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին` [email protected], [email protected],  Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով: Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով: 17։52- Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։   17։50- Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:   17։46- Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք։ Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան՝ պարետատան առաջին նիստին]   17։39-  Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02։   17։29- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ , տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։ Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։ Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ փոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը։ Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։   17։28- Այսօր` մարտի 17-ին, ժամը 20:00-ին կառավարության մամուլի կեմտրոնում տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ասուլիսը` առցանց գործիքների մասին։ Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   17։24- Ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   17։14- Մարտի 23-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվում են։ Այս տեղեկությունը հաստատեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների նոր ժամկետ կնշանակվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո։ Հոգաբարձուների խորհրդի անդամներին այսօր առավոտյան համապատասխան գրություն է ուղարկվել, եւ ԵՊՀ կայքում կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունը։ |hetq.am|   17։09- Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում,‌ ‌դեռևս‌ ‌չկա‌ ‌ կորոնավիրուսով‌ ‌վարակվածության‌ ‌հաստատված‌ ‌դեպք,‌ ‌երեկ՝‌ ‌մարտի‌ ‌16-ին‌ ‌ քաղաքացիներից‌ ‌նմուշառում‌ ‌են‌ ‌արել,‌ ‌ուղարկել‌ ‌Երևան՝‌ ‌Նորքի‌ ‌ինֆեկցիոն‌ ‌հիվանդանոց: Թեստի պատասխանը‌ ‌կստանան‌ ‌այսօր՝‌ ‌օրվա‌ ‌վերջում,‌ ‌մինչ‌ ‌օրս‌ ‌Արցախից‌ ‌Երևան‌ ‌ուղարկվել‌ ‌է‌ ‌42‌ ‌փորձանմուշ,‌ ‌նախորդ‌ ‌40‌ ‌փորձանմուշների‌ ‌պատասխանները‌ ‌եղել‌ ‌են‌ ‌‌բացասական‌։‌ |hetq.am|   17։07- ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը  աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին: Նա նշել է, որ պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել՝ ըստ համապատասխան հրահանգների, հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք  կատարել սահմանված պահանջներին համապատասխան: Բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին   17։06- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է. Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրություն։ [Երևանի քաղաքապետարան]   16։58- Քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ ՔԿՀ-ներում էլ թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել։ Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։55- Էջմիածին քաղաքից դեպի Երևան դուրս քաղաքացիներ շատ քիչ են եղել այսօր՝ նախորդ օրերի համեմատ։ Այս մասին տեղեկացրեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ շեշտելով, որ բոլորին կրկին ջերմաչափում է արվում։ Պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության հաստատումից հետո ի՞նչ իրավիճակ է Էջմիածնում՝ մարզպետն ասաց, որԷջմիածնում հանգիստ է, մեքենաների հերթեր ու խուճապ չկան։ |factor.am|   16։54- Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն են եղե;։ Քննարկվել են արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում ՝ կայացվել աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։ Նշվել է, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ են տրվել նաև ԶԼՄ-ների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։ Քննարկվել է  ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների համաճարակից պաշտպանվածության հարցը։   16։45- Վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։ Որքանով տեղյակ եմ՝ ոստիկանությանը ԶԼՄ-ների առանձին հրապարակումների հետ կապված տեղեկություն ներկայացվել է։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։44- Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով ՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։   16։43- Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝✅Պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),✅փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,էլեկտրոնային նամակով՝ [email protected]հասցեին:Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:   16։40- Արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։31- «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել է որոշում, ըստ որի՝ մինչև ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։   16։28- Ռեստորանների ու սրճարանների գործունեության համար այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։24- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկում էինք առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն։ Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։22- Համացանցում լայնորեն տարածվում է «Քիչ առաջ կորոնավիրուսից հայ կին է մահացել» վերտառությամբ գրառում, որը շրջանառվում է նաև լրատվամիջոցների կողմից։ Վերնագրից կարելի է ենթադրել, թե խոսքը Հայաստանում գրանցված առաջին զոհի մասին է։ Գրառումն արվել է դեռևս մարտի 4-ին։ Թեհրանում մահացած հայ կինոջ՝ 85-ամյա Էլսիկ Մասիհիի մասին հայտնել էր նաև arevelk.am լրատվակայքը։ |infocheck.am|   16։15- Կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]   16։13- Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: |armenpress.am|   16։07- Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կատարվում են ախտահանման աշխատանքներ, մարտի 17-ին վիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Արմավիրի  «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» տնօրինության կողմից իրականացվել են քաղաքի բանուկ փողոցների  և  մայթերի քլորամաքրման աշխատանքներ, որոնք առաջիկայում կկրեն շարունակական բնույթ: Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [Արմավիրի մարզպետարան]   15։56- Հարգելի՛ հայրենակիցներ, Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է.1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն2. Իրանի Իսլամական Հանրապետություն3. Հարավային Կորեա4. Ճապոնիա5. Իտալիա6. Իսպանիա7. Ֆրանսիա8. Գերմանիա9. Շվեյցարիա10. Դանիա11. Ավստրիա12. Բելգիա13. Նորվեգիա14. Շվեդիա15. Նիդերլանդներ16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով: [Տիգրան Ավինյան]   15։55- ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:  Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ ԿԲ Խորհուրդը,  քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարևոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել Կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։ |armenpress.am   15:48- 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ: Չորս ժամ անց  երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի: Հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են: [Սերգեյ Սարգսյան]   15:45- Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք հայտնելով իրենց  պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում: Այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   15։28- Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: [ԱԳՆ]   15։25- Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահ Արմեն Սարգսյաանը լքել է երկիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։ Խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ |infocheck.am|   15։18- Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։ Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝✅«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։✅«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։✅«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։ ✅«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։✅«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։✅«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։✅«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։✅«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։✅«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։✅«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։✅«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։ |hetq.am|   15։03- Այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ վիրուսակիրներ չեն։ Այս պահին Չարենցավանի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։ Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։34- ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան] |armenpress.am|   14։28- Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը: Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.• Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00,• Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով,• Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են:Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:   14։22- Ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման տեստը և արձանագրվեց բացասական արդյունք։ Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   14։21- Այսօր` մարտի 17-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կեմտրոնում տեղի կունենա Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի ասուլիսը` արտակարգ դրության առանձնահատկությունների մասին:   14։13- Մարտի 14-ից սկսած՝ Արցախի Հանրապետության երկու՝ Աղավնոյի և Խարխափուտի հսկիչ կետերում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծավալվում են հսկողական աշխատանքներ: անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի խմբում, կա սահմանված ձև, որի համաձայն՝ իրականացվում են հետագա աշխատանքները՝ ընդհուպ տվյալ քաղաքացու մեկուսացում: [ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] |artsakhpress.am|   14։03- ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):   14։02- ԵՊՀ-ն 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները: Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց: Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան՝ ըստ հաստատված ժամանակացույցի:   13։39- Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: [ԱՆ]   13։21- Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են։ [Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան]   12։53- «Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան: Փակ տարածքում վարակվելու ռիսկերը չափազանց մեծ են: Առևտրականները բողոքում են տնօրենի համառության առթիվ: Պահանջում են, որ պարետը որոշի փակել շուկան: [Արման Բաբաջանյան]   12։45- Բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրում ենք, և խախտումների համար անխուսափելի պատասխանատվության են ենթարկվելու։ Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ․ որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգելի անվան տակ վաճառել ալոկգել՝ ոչ աչտադրողի և բարձր գնով։ Բայց վաճառքում առկա ալկոգելերի գինն էլ չի բարձրացել։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։42- Այսօր առավոտյան ասացին, որ ալյուրի գնի խնդիր կա։ Ալյուրի գինը չի թանկացել։ Ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման կամ ռուբլու կուրսի նվազման հետ ներմուծվող ապրանքների մասով։ Բայց դա էլ մենք հսկողության տակ ենք պահում։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։39- Մենք 3-4 օր է տեղեկություն են հապարակում, բայց հակառակ տեղեկությունն ավելի արագ է տարածվում։ ՀՀ-ում հարկային օրենսգրքը սահմանում է՝ մեկ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով վաճառքի նվազագույն գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ հարկերը։ Այս օրենքը ուժի մեջ է հունվարի 1-ից, այսինքն՝ որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի պանդեմիայի, ո՛չ որևէ այլ հանգամանքի հետ։ Դա ԵԱՏՄ պարտավորություն է եղել։  [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   12։30- Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, հորդորում ենք.✔️Հնարավորինս խուսափել մարզպետարան և համայնքապետարաններ այցելությունից՝ օգտվելով  հեռահար առցանց հաղորդակցությունից, ինպչես նաև կառավարության կողմից ներդրված ➡️ https://e-request.am/hy/ միասնական համակարգից:✔️Արմավիրի  մարրզպետարան դիմում, բողոք, հարցում, առաջարկություն ուղարկել հետևյալ  էլեկտրոնային հասցեով՝ ➡️ [email protected] , իսկ համայնքապետարաններ ըստ ցանկի ներկայացված էլեկտրոնային հասցեներով` ➡️ http://armavir.mtad.am/files/docs/46864.pdf :✔️e-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի տվյալ էլեկտրոնային փոստի հասցեին: ❗️Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  մինչև ապրիլի 14-ը  Արմավիրի  մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն տեղի չի ունենա։ 🔴Լինենք զգոն, չտրվենք խուճապի, շարունակենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին:   12։26- Սիրելի՛ գործընկերներ, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:Հիշեցնեմ, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Խնդրում եմ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:  [ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]   12։25- Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվսերի և նման ապրանքների խնդիր չկա։ Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում։ Ամենաշատը  գնվել է նպարեղեն, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա։ Հորդորում եմ քաղաքացիներրին լինել խելամիտ գնումներ կատարելիս։ Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալուց, բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակելը ավելի մեծ խնդիր է, քան մեկ-երկու կտորով գնումներ կատարելը։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան]   11։48- Տնտեսական նպաստի տրամադրմանը ես դեմ եմ։ Մենք ոչ թե պետք է ստնտեսական նպաստ տանք, այլ պետք է համոզվենք, որ այդ աջակցության արդյունքում տնտեսությունները դառնալու են ավելի ուժեղ։ Հայաստանը 2018-19 թթ․ մեծ պոտենցիալ է կուտակել, որը կօգտագործվի, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսությամբ։ [Նիկոլ Փաշինյան]   11։46- Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական վիճակը շատ կայուն է, մանավանդ մեր անցած տարվա ցուցանիշներից հետո։ Մենք այստեղ խնդիր չենք ունենալու։ [Նիկոլ Փաշինյան]   10։56- ԿԳՄՍՆ-ն, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։   10։54- Հայբիզնեսբանկը, ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշել է ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ հետաձգել ֆիզիկական անձանց վարկրի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա: Միևնույն ժամանակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը  երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:   10։27- ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՀկ-ի կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   09։47- ‼️Այսօր` մարտի 17-ին, ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի և Առողջապահության փոխնախարարԼենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   08։57- ‼️ Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.✅ Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:📅 Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները։ [Արսեն Թորոսյան]   08։56- Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ֊ժամանցային միջոցառումները, ֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։ Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։ [Տիգրան Ավինյան]   08։55- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:   08:54- Սիրելի երևանցիներ, խնդրում եմ՝ այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, առավելագույնս սահմանափակել քաղաքում տեղաշարժը և այլ անձանց հետ շփումների շրջանակը, հետաձգել կամ չեղարկել տոնակատարություններն ու այլ հավաքույթները: Իսկ եթե հավաքույթները հետաձգելու հնարավորություն չկա, կարելի է անցկացնել դրանք տանը՝ ընտանեկան միջավայրում։ Խնդրում եմ նաև զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց, և ընդհանրապես, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում: Կարևոր է նաև հատուկ խնամք ցուցաբերել մեր տարեց հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ օգնել նրանց գնումներ կատարելիս՝ հնարավորինս կրճատելով տանից դուրս գալու նրանց անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ խնդրում եմ պահպանել հանգստություն։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, միասնաբար, վճռական քայլերով ու իրար օգնելով, մենք ամենակարճ ժամկետներում հաղթահարելու ենք այս դժվարությունը և էլ ավելի ուժեղ ենք դուրս գալու դրանից: Առո՛ղջ եղեք, Աստված մեզ պահապան։ [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]     Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20
00:59 - 18 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 (թարմացվող)

23։47- Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 175՝ ավելանալով 18 տոկոսով:  23։45-ԱՀԿ-ն Եվրոպային կոչ է արել ակտիվացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ջանքերն ու ավելի համարձակ գործողություններ կիրառել կորոնավիրւոսի տարածումը կանխելու համար։ Երեքշբաթի օրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 185 000 դեպք, մահացել է 7330 մարդ:Եվրոպան COVID-19-ի բռնկման էպիկենտրոն է դարձել: Իտալիայում գրանցվել է վարակման 28 000 եւ մահվան 2158 դեպք: |news.am| 22:45- Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ, բացառությամբ «կենսական կարեւոր կարիքների եւ ծառայությունների» դեպքերի։Իսրայելցիներին թույլատրված է գնել սնունդ, եթե նրանք չունեն առաքման տարբերակ, եւ թույլատրված է մաքուր օդում 10 րոպե զբաղվել սպորտով, եթե մոտակայքում ոչ ոք չկա։ |news.am| 21:30- 2020 թվականին նախատեսված՝ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի (Copa America) առաջնությունը ևս հետաձգվեց մեկ տարով։21:20- Վրաստանի արդարադատության տնից ասել են, որ երկու շաբաթով դադարեցվում է ամուսնության գրանցման դիմումների ընդունումը։ Սա վերաբերում է հյուրերի ներկայությամբ ու հանդիսավորությամբ անցկացվող արարողություններին։ |aliq.ge|21:00- Նիդեռլանդներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1705-ի, մահացել է 43 մարդ, հայտնում է երկրի առողջության ազգային ինստիտուտը (RIVM): Երկուշաբթի հաղորդվել էր վիրուսից 1413 վարակվածի և 24 մահացածի մասին:19:45- ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի։19:20- Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս 114 դեպք է գրանցվել երկրի 26 շրջաններում: Նրանցից հինգն արդեն առողջացել և դուրս են գրվել: [ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովա]19:00- Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները` հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա: [Միջազգային օլիմպիական կոմիտե]17։27- Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ․ առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվեց ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այս մասին գրում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Թվիթերի էջը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: |armenpress.am|   17։22- Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում: Վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները: Վրաստանի վարչապետի հրամանով մարտի 18-ից երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: |aliq.ge|   17։19- Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 187-ի, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր 140 դեպքի մասին, ևս 11 մարդ մահացել է: |aysor.am|   17։17- Էստոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 225-ի, երեքշաբթի հայտնել է Առողջապահության հանրապետական վարչությունը: Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Էստոնիայի կառավարությունը երկուշաբթիից երկրում արտակարգ դրություն է հայտարարել, որն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 1-ը: |aysor.am|   16։13- Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: |armenpress.am|   15։26- Մարտի 16-ին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուով վարակման 21 նոր դեպք և 13 մահ, 12-ը Հուբեյ նահանգում, 1-ը՝ Շաանքսի նահանգում։ Այսպիսով, մարտի 16-ի 24։00 դրությամբ, ըստ Առողջության ազգային հանձնաժողովի ստացված տվյալների, Չինաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի վարակի 80,881 դեպք, հիվանդներից 3,226-ը մահացել է։   15։15- Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։   15։14- Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։ Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել: Մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի: |ermenihaber.am|   14։55- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը, որոնց մասին զեկուցել են Կենտրոնին կամ Կենտրոնն ինքն է անցկացրել թեստավորումը՝ սկսած 2020թ հունվարի 21-ից։ ✅ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 3,487✅Մահացածներ- 68   14։48- Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը։ Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։   14։36- Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: |armenpress.am|   13։54- Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն ✅ Աշխարհում գրանցված դեպքերի ընդհանուր քանակ – 167 414✅ Մահացածության դեպքեր 6 507✅ ԵՄ վարակվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներ՝✅ Իտալիա – 23 980 վարակվախ, 1 811 մահացած✅ Իսպանիա – 7 753 վարակված, 288 մահացած✅ Ֆրանսիա – 5 423 վարակված, 127 մահացած✅ Միացյալ Թագավորություն – 1 391 վարակված, 35 մահացած   12։45- Երեկ Առևտրի միջազգային պալատն ու Առողջապահության համարշխարհայրն կազմակերպությունը հանդես են եկել հայտարարությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի պայաններում համաձայնության են եկել համատեղ աշխատել, որ աշխարհի գործարար համայնքին տրամադրեն կորոնավիրուսի վարակի ու դրա տարածման հետ կապված ամենաթարմ ու հավաստի տվյալներ։ Կազմակերպությունները նաև կոչ են արել աշխարհի պետություններին ու մասնավոր կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջացառումները, որ նվազեցնեն իրենց աշխատակիցների համար առկա ռիսկերը, պաշտպանիչ միջոցառումները, իսկ երկարատև կտրվածքով՝ բիզնեսների ու տնտեսության համար ակնկալվող ռիսկերը։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20
23:48 - 17 մարտի, 2020
Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա․ Հակոբ Արշակյան

Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց որ, ըստ էության, այն խոցելի տեխնիակական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարված, որպեսզի մասնագետների փոխարինելիությունն ապահովվի։ Նախարարը վստահեցրեց, որ մենք արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում որեւէ խնդիր չենք ունենա։ Արշակյանը հայտնեց, որ հեռահաղորդակցության ոլորտում սպասարկման կենտրոնների աշխատանքի որոշակի սահմանափակումներ կան։ Հաշվի առնելով հանգամանքը, որ սպասարկման կենտրոններում բնակիչները հիմնականում ստացված փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության ծառայություններ են ստանում, որոշ կենտրոնական հատվածներում գործում են սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակված է՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն եւս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, եւ այստեղ նույնպես այն օղակներում, որտեղ հնարավոր են ռիսկեր, լուծված է մասնագետների փոխարինելիության հարցը․ «ՀՀ ողջ տարածքում ռադիո եւ հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից որեւէ խնդիր չենք ունենա։ Այս պահին բոլոր ռիսկերը կառավարվում են եւ կառավարելի են»,- վստահեցրեց նախարարը։ Անդրադառնալով փոստային ծառայությունների համակարգին՝ Արշակյանը նախ ընդգծեց, որ փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը, ապա հավաստիացրեց, որ մենք ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա․ «Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, եւ այս պահին ամբողջ ծավալով գործում են։ Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու։ Հույս ունեմ՝ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։ Այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, հիմնականում գյուղական համայնքներում, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում»։ Արշակյանը հայտնեց, որ Ժամանակակից տեխնոլոգիական կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին։ Առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։ Հակոբ Արակյանը քաղքացիներին կոչ արեց հնարավորության դեպքում օգտվել առցանց վճարային ծառայություններից՝ նշելով, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Նա ասաց, որ մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու՝ կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram տերմինալների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ  այլ վճարային համակարգերի միջոցով։
21:04 - 17 մարտի, 2020
Առաքման ծառայություն ունեցող կազմակերպությունների ցանկը․ թարմացվող

Առաքման ծառայություն ունեցող կազմակերպությունների ցանկը․ թարմացվող

Հարգելի՛ ընթերցողներ, ներկայացնում ենք այն բոլոր սուպերմարկետների, մթերային և տնտեսական խանութների, դեղատների, ռեստորանների և սննդի կետերի ցանկը, որոնք ունեն առաքման ծառայություն։ Ներկայացված են նաև առանձին առաքման ծառայություններ։ Ցանկը պարբերաբար թարմացվում է։ Առաքման ծառայություն՝ Հայաստանի ողջ տարածքում՝ Joint Delivery - հեռ․՝ 012 605 040 Երևան Օնլայն սուպերմարկետներ supermarket.am - հեռ․՝ 011 555 555 (ծանրաբեռնված է) sas.am - հեռ․՝ 010/011/012 538 888, հավելված՝  Android կամ IOS buy.am - հեռ․՝ 011 311 111, հավելված՝  Android կամ IOS solo.am - հեռ․՝  010 225 500, հավելված՝ Android կամ IOS parma.am - հեռ․՝ 060 505 050   Սնունդ/խմիչք jur.am - հեռ․՝  010 587 587 հավելված ՝ Android կամ IOS menu.am - հեռ․՝ 010 222 000, հավելված՝ Android կամ IOS sovats.am - հեռ․՝ 011 221 221, հավելված՝ Android կամ IOS Մր․ Գիրոս - հեռ․՝ 010 502 233 KFC - հեռ․՝ 011 505 505 Black Angus- հեռ․՝ 096 508 040 կամ  043 508 070 Al Forno Pizzeria -  հեռ․՝ 077 549 549 Pizza Point - հեռ․՝ 055 113 131 Տաշիր Պիցցա - հեռ․՝ 010 511 130  Sushi Xaga House - հեռ․՝ 041 015 455 Samurai Sushi - հեռ․՝ 010 58 56 70 կամ 099 58 56 70 Լիբանանյան շաուրմա/Բիբլոս ռեստորան- հեռ․՝ 010/099 525 525 varga.am - հեռ․՝ 094 565 668 pandokyerevan.com - հեռ․՝ 010 600 006 khohanots.am - հեռ․՝ 011 600 111 կամ 098 333 301 gazar.am - հեռ․՝ 055 456 454, հավելված՝ Android կամ IOS Կորիզ - հավելված՝ Android , հեռ․՝ 094 200 203 irindnatural.am - հեռ․՝ 055 033 130 կամ 094 975 024, aqlor.am - հեռ․՝ 077/055 694 907 Մարիլա ֆիրմա (կաթնամթերք, մսամթերք) - հեռ․՝ 095 888 606, 060 446 002, 010 221 516 natural.am - հեռ․՝ 091 611 616 «ԳՐԻԻՆՍ» ՍՊԸ (միկրոկանաչիներ) - հեռ․՝ 091 566 536 haleb.store - հեռ․՝  010 501 405 կամ 093 206 287 (Զաքյան 4/77), 010 322 420 կամ  093 206 286 (Կասյան 3/47), 010 547498 կամ 098 206281 (Կորյուն 13/10) Բեկոն - հեռ․՝ 010 250 001 Բոստան - հեռ․՝ 041 299 797 Biscuit Dessert Bar - հեռ․՝ 091 710 017 Այգեստան տորթեր -հեռ․՝  043 060 068 Smoothie Yerevan (ֆրեշ) -  հեռ․՝ 098 418 009 tushpawines.com/shop - հեռ․՝ 093 055 777 barshop.am (գինիներ և թունդ ալկոհոլային խմիչքներ) - հեռ՝ 091 603 352 կամ 010 559 265 «Ոստան» ռեստորան - հեռ․՝ 011 480 000 «Քամանչա» ռեստորան - հեռ․՝ 095 711 771 «Պարտեզ» թոնրատուն - հեռ․՝ 010 272 020 «Թագվորյաններ» խոհանոց - հեռ․՝  041 556 155 «Մաեստրո Գուսան» ռեստորան - հեռ․՝ 099 586 924 La Maison Rouge Traiteur Yerevan - հեռ․՝ 011 222 112 «Թուխ Մանուկ» ընտանեկան ռեստորան - հեռ․՝ 033 033 663, ք․ Հրազդան Դեղեր alfapharm.am - հեռ․՝ 060 700 500 med911.am - հեռ․՝ 011 911 911 VITA Shop - Վիտամինների և հավելումների առաքում: Մանրամասների համար գրել ֆեյսբուքյան էջին Տնտեսական, հիգիենայի պարագաներ, խնամքի միջոցներ tanhamar.am - հեռ․՝ 091 886 886 maqur.am - հեռ․՝ 043 905 555 retin.am - հեռ․՝ 043 905 555 narim.am/ - հեռ․՝ 099 993 376 am.oriflame.com/ (hիգենայի պարագաներ)-hեռ․՝ 060 700 100 կամ 060 700 105։ mamashop.am/arm/ - հեռ․՝ 060 460 046 Էլեկտրոնիկա allelectronics.am - հեռ․՝ 055 255 055 Մանկական manuk.am - հեռ․՝ 060 405 405, hավելված՝ Android կամ IOS babyroom.am - հեռ․՝ 011 205 555 «Օրիգանում» ՍՊԸ (մանկական ծածկոցներ) - հեռ․՝  098 589 180 Անասնաբուժական JOLI center -  հեռ․՝ 099 404 070 haf-haf.am - հեռ․՝ 098 423 423 nemo.am - հեռ․՝ 044 636 626 Առաքման ծառայություններ GG հավելված՝ Android կամ IOS goods.am - հեռ․՝ 011 551 551 aniplus.am - հեռ․՝ 011 300 300, hավելված՝ Android կամ IOS MYdelivery - հեռ.` 091 32 32 75 Գրքեր/ գրենական պիտույքներ Բուկինիստ - հեռ․՝ 096 253 937 Էպիգրաֆ - հեռ․՝   094 951 119 «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» - հեռ․՝  099 574778 «Նոր գրախանութ» - հեռ․՝ 044 537 474 Ծաղիկներ կամ քաղցրավենիք 4u.am- հեռ․՝ 015 400 400 Էջմիածին Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0231) 4 77 75 Կապան Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0285) 2 33 33, 4 33 33, (055) 03 23 33   Վանաձոր Սնունդ fastfood.am -  հեռ․՝ 093 848 581, ք․ Վանաձոր Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0322) 4 44 11/ 4 44 01 /4 11 01 Ստեփանավան Սնունդ Քարահունջ - հեռ․՝ 099 324 300 Գյումրի Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0312) 5 50 05   Տավուշի մարզ Դիլիջան Սուպերմարկետներ Նյու Սիթի սուպերմարկետ - հեռ․՝ 091 00 99 06 Իննա սուպերմարկետ - հեռ․՝ 077 71 40 27 Սնունդ Քարահունջ -  հեռ․՝ 043 220 003 Իջևան Սուպերմարկետներ Իջևան Սիթի - հեռ.՝ 091 15 29 75 Բազե  - հեռ․՝ 093 77 72 00 Մարանի  - հեռ․՝ 094 06 00 08 Սնունդ «Ֆեմիլի» սննդի կետ - հեռ․՝ 098 970 170 Բերդ Սուպերմարկետներ Դավիթ Բեկ - հեռ․՝ 093 22 28 27 Նորաշեն Սուպերմարկետներ Դավիթ Բեկ սուպերմարկետի մասնաճյուղ - հեռ․՝ 077 43 25 25 Նոյեմբերյան Սուպերմարկետներ Սամ - հեռ․՝ 077 20 24 00 Գվարզին - հեռ․՝ 077874788 Այրում Ա/Ձ Արարատ Մելքոնյան - հեռ․՝ 091 07 59 07 Ա/Ձ Ռուշան Մուքելյան - հեռ․՝ 091 34 47 61   Կոտայքի մարզ Առաքման ծառայություն MYdelivery - հեռ.` 091 32 32 75 Աբովյան Սնունդ Տաշիր Պիցցա -  հեռ․՝ (0222) 2 51 11 
18:57 - 17 մարտի, 2020
Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը` խոսելով արտակարգ դրության առանձնահատկությունների մասին։ Նա նշեց, որ քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել են առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն․ «Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը»։ Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ սահմանափակում կա ռոստորանների սրճարանների գործունեության համար։ Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։ Իսկ թե պետությունն ինչպես պետք է վիրուսակիր անձանց պաշտպանի հոգեբանական ճնշումներից, արդարադատության փոխնապարարն ասաց, որ արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Դանիելյանը շեշտեց՝ ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։ Բացի այս, նա նշեց, որ վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։ Դանիելյանն ասաց, որ ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ Վահե Դանիելյանն ասաց, որ կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Նրա համոզմամբ՝ հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։ Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ Սակայն ՔԿՀ-ներում թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել․ «Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա»,- ընդգծեց պաշտոնյան։
17:29 - 17 մարտի, 2020
#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով

#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով

Տանն ինքնամեկուսանալն այնքան ձանձրալի չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Սա հնարավորություն է, որից պետք է քաղել հնարավոր բոլոր օգուտները։ #ՀանգիստՆստեքՏանը շարքով փորձելու ենք ներկայացնել առցանց ժամանցի, կրթության և պազապես օրը հագեցած ու արդյունավետ անցկացնելու ճանապարհները։ Դե ինչ, առօրյան նոր բացահայտումներով անցկացնելու ու գիտելիքներ ձեռք բերելու տարբերակներից մեկը թանգարաններ այցելելն է, բայց այս իրավիճակում՝ վիրտուալ։ Google-ն իր արվեստ և մշակույթ բաժնում առանձնացրել է աշխարհի ամենահայտնի թանգարանները և պատկերասրահները, որոնք ունեն վիրտուալ շրջայցերի և առցանց ցուցադրությունների հնարավորություն։ Ահա դրանցից մի քանիսը․Բրիտանական թանգարան, ԼոնդոնԼոնդոնի սրտում տեղակայված այս թանգարանը վիրտուալ այցելուներին թույլ կտա շրջել Մեծ դատարանով, տեսնել հնագույն Ռոզետա քարը, ինչպես նաև հանդիպել եգիպտական մումիաների: Այս ամենից բացի թանգարանի վիրտուալ շրջայցում կարող եք գտնել նաև հարյուրավոր արտեֆակտներ: Գուգենհեյմի արվեստի թանգարան, Նյու ՅորքGoogle- ի Street View-ի միջոցով կարող եք շրջել Գուգենհայմի հայտնի պարույրային սանդուղքով առանց տնից դուրս գալու: Այստեղ կգտնեք արվեստի գործեր իմպրեսիոնիստական, հետիմպրեսիոնիստական, մոդերն և ժամանակակից դարաշրջաններից: Վան Գոգի թանգարան, ԱմստերդամԵթե դուք այս ողբերգական ու սրամիտ նկարչի աշխատանքների սիրահար եք, ապա այս հղումը հաստատ պետք կգա։ Այցելելով թանգարան կտեսնեք՝ Վինսենթ Վան Գոգի գեղարվեստական ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, որն ընդգրկում է 200-ից ավելի նկար, 500 գծանկար և 750 անձնական նամակ:Արվեստի ազգային պատկերասրահ, ՎաշինգտոնԱմերիկյան արվեստի այս հայտնի թանգարանն առաջարկում է երկու առցանց ցուցադրություն. առաջինը 1740-1895 թվականների ամերիկյան նորաձևության մասին է, այն ներառում է հագուստներ անգամ գաղութային և հեղափոխական դարաշրջանից, իսկ  երկրորդը՝ հոլանդացի բարոկկո նկարիչ Յոհաննես Վերմերի ստեղծագործությունների հավաքածուն է։Օրսե թանգարան, Փարիզ Սեն գետի ձախ ափին գտնվող ու Փարիզում ամենաշատ այցելվող այս թանգարանում ներկայացված է 19-րդ դարի (1848 թվականից սկսած) և 20-րդ դարի (մինչև 1914) Եվրոպական արվեստը։ Կտրելով հեռավորությունը՝ կարող եք ծանոթանալ Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի,  Պոլ Գոգենի և այլ հանրաճանաչ նկարիչների աշխատանքներին։Ժամանակակից արվեստի ազգային թանգարան, ՍեուլԹանգարանն ամենահայտնիներից է Հարավային Կորեայում։ Այստեղ ներկայացված է ժամանակակից արվեստի ավելի քան 7000 նմուշ, որոնք թույլ կտան ձեզ ծանոթանալ ինչպես կորեցի նկարիչների՝ Պակ Սուգին, Կո Խիդոն և Կիմ Խվանգի, այնպես էլ աշխարհահռչակ նկարիչների՝ Միքելանջելո Պիստոլետտո, Յոզեֆ Բոյս, Էնդի Ուորհոլ, Գեորգ Բազելից աշխատանքներին։ Պերգամոն թանգարան, Բեռլին Գերմանիայի ամենամեծ թանգարաններից Պերգամոնը շատ ճկուն է վիրտուալ այցելուների համար առաջարկներով։ Այս պատմական թանգարանում պահվում են երեք թանգարանների ցուցանմուշներ` Անտիկ շրջանի թանգարան, Իսլամական արվեստի և Առաջավոր Ասիայի արվեստի թանգարաններ: Այնտեղ են ցուցադրված բազմաթիվ հնագույն իրեր, ինչպիսին է օրինակ՝ Բաբելոնի Իշտարի դարպասը, Միլեթյան շուկայի դարպասները և Պերգամոնի խորանը: Սա, իհարկե, վիրտուալ այցելությունների ցանկում ընդգրկված թանգարանների և պատկերասրահների մի փոքր հատվածն է։ Ծանոթացե՛ք մյուսներին այստեղ։ Սաթենիկ Խաչատրյան
15:49 - 17 մարտի, 2020
 ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը

ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը

Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը՝ դառնալով աշխրահի գիտնականների ձեռնարկած ջանքերի առաջամարտիկը։ Գիտափորձին մասնակցել է 45 կամավոր։ Սիեթլում գտնվող Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտական թիմի ղեկավար Լիզա Ջեքսոնը փորձը սկսելուց առաջ ասել է, որ այս արտակարգ իրավիճակում յուքանչյուր ոք ուզում է անել իրենից կախված ամեն ինչ։ Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։  Սիեթլի հետազոտական ինստիտուտը մեկն է ԱՄՆ պետական ցանցի ինստիտուստներից, որոնք տարբեր տեսակի պատվաստամիջոցների թեստավորմամբ են զբաղվում, ու ընտրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքների համար նախքան COVID-19-ի զանգվածային տարածումը Վաշինգտոն նահանգում։  Կամավորները մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ընտրված 18-55 տարեկան անձինք են, որոնք չունեն խրոնիկ հիվանդություններ ու գտնվում են լավ առողջական վիճակում։ Աղբյուրը՝ apnews.com: Լիլիթ Հարությունյան
14:46 - 17 մարտի, 2020
Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ  խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։  Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և  համաճարակաբանական հսկողության գործում։ Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։ «Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․  «Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։ 
14:23 - 17 մարտի, 2020