Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

«Եթե ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի մենաստանի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին». ըստ Էրդողանի՝ Թուրքիան «պաշտպանում է քրիստոնեական մշակութային օբյեկտները» |tert.am|

«Եթե ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի մենաստանի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին». ըստ Էրդողանի՝ Թուրքիան «պաշտպանում է քրիստոնեական մշակութային օբյեկտները» |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի նահանգում գտնվող աշխարհի ամենահին ուղղափառ մենաստաններից մեկի` Սումելայի վերականգնման աշխատանքների երկրորդ փուլի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: «Թուրքիայում շատ կան համաշխարհային նշանակության խոշոր մշակութային օբյեկտներ: Սումելայի մենաստանը մեր երկրի խորհրդանիշներից մեկն է: Այստեղ շատ քաղաքակրթությունների հետքեր են մնացել: Մենք տարիներով աշխատանքներ ենք տանում, որպեսզի պահպանենք մենաստանը: Մենք երբեք չենք ձգտել ոչնչացնել այս օբյեկտները, ընդհակառակը` ջանացել ենք պահպանել դրանք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ հաշվի առնելով «Թուրքիայի հոգատար վերաբերմունքն» այլ կրոնների օբյեկտների նկատմամբ՝ «ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի» բողոքելու՝ նկատի ունենալով Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու փաստը: «Եթե մենք ցանկանայինք թիրախավորել այլ հավատքների խորհրդանիշները, ապա Սումելայի տեղում վաղուց արդեն քամիներ կփչեին: Այն, որ մենք վերականգնում ենք նման օբյեկտները, ապացուցում է, որ պաշտպանում ենք քաղաքակրթական արժեքները: Արդեն օգոստոսի 15-ին մեր ուղղափառ քաղաքացիների համար ծառայություն կմատուցվի Սումելայում»,-ասել է թուրք առաջնորդը:
11:09 - 29 հուլիսի, 2020
Թուրքիայի նախագահի խոսնակը ներկայացրել է մանրամասներ Էրդողանի ու Պուտինի զրույցից |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահի խոսնակը ներկայացրել է մանրամասներ Էրդողանի ու Պուտինի զրույցից |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը։ «Այստեղ բռնազավթող կողմը Հայաստանն է։ Մեր հարգելի նախագահը այդ մասին նախօրեին հայտնեց նաև հարգելի Պուտինին», - հայտարարել է Քալընը՝ հավելելով, որ Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զորավարժություն է անցկացրել՝ Էրդողանի խոսնակը նշել է, որ հիմա էլ Թուրքիան է Ադրբեջանի հետ զորավարժություն անցկացնում, քանի որ այդ երկու երկրների միջև  ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր կա։ Հերթական անգամ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին՝ Քալընը  նշել է․ «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միևնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։ Թուրքիայի նախագահի խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝  լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու և վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։ «Աստված տա մոտակա օրերին այս համաձայնության արդյունքները տեսնենք»։
17:34 - 28 հուլիսի, 2020
Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ
 |tert.am|

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին: Սարաջի՝ Թուրքիա այցելության մասին չէր տեղեկացվել, բանակցությունների մանրամասների մասին նույնպես տեղեկություն չկա: 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:
11:37 - 26 հուլիսի, 2020
Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|

Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|

tert.am: 1934թ-ից ի վեր առաջին անգամ՝ 86 տարվա դադարից հետո, Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում հուլիսի 24-ին նամազ կանցկացվի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նամազին ամենայն հավանականությամբ մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) հուլիսի 10-ին չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
09:38 - 24 հուլիսի, 2020
Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը. Ալիևի օգնական |tert.am|

Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը. Ալիևի օգնական |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «ադրբեջանական կողմը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մինսկյան գործընթացի շրջանակում»: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Հաջիևը հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխություն օրակարգում չկա: Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, թե «ներկայիս տեսքով ստատուս քվոյի պահպանումը վտանգավոր է, և այն պետք է փոխել»: «Մենք կողմ ենք աշխատանքային մեթոդաբանությունը փոխելուն, այլ ոչ թե ձևաչափը: Մեզ պետք է հատուկ օրագիր, ժամանակացույց»,- ասել է նա: Ալիևի օգնականը նշել է նաև, որ «անհրաժեշտություն կա Մինսկի խմբի ընդլայնված նիստ հրավիրելու»: «Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան
16:36 - 21 հուլիսի, 2020
Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար
 |azatutyun.am|

Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու թուրքական իշխանությունների դիրքորոշմանը: Քալընը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար: «1992 թվականից ի վեր հիմնադրված Մինսկի խումբը 28 տարի է, ի՞նչ լուծում է տվել Լեռնային Ղարաբաղի հարցին»,-ասել է նա: Քալընը նաև ակնարկել է, թե «վերջին բախումները հրահրած ուժերը, անհանգստանալով Ադրբեջանի տնտեսական և քաղաքական հզորացումից, փորձում են նրան ճնշման տակ պահել»: Խոսելով վերջին օրերին ամենատարբեր մակարդակներում ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի ցուցաբերած աջակցության, ադրբեջանցի պաշտոնակիցների հետ մշտական հաղորդակցության և փոխգործակցության մասին` Քալընը ընդգծել է. «Մեկ անգամ ևս շատ հստակ ուզում եմ նշել, որ այս հարցում մենք Ադրբեջանի կողքին ենք: Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունենք: Այն կարող է ամրապնդվել և ընդլայնվել: Ադրբեջանին երբեք միայնակ չենք թողնի «սև» օրում»:
20:11 - 20 հուլիսի, 2020
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
18:33 - 16 հուլիսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրներ։ «Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Նշվում է հետևյալը․ «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։
12:34 - 15 հուլիսի, 2020
Էրդողանը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի վրա հարձակվելու և սադրանքների մեջ» |azatutyun.am|

Էրդողանը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի վրա հարձակվելու և սադրանքների մեջ» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած հարձակումը»: «Մենք մտահոգված ենք, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից ի վեր այս տարածաշրջանում առկա լարվածությունը Հայաստանի հանդուգն և պարբերական հարձակումների հետևանքով բախման է վերածվել: Ավելին, այս վերջին հարձակումը իրականացվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմանագծում, այլ ուղիղ երկու երկրների սահմանին ծանր ռազմատեխնիկայի կիրառմամբ: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ սա պարզապես սահմանի խախտում և սովորական բախում չէ, այլ անմիջական գիտակցված հարձակում Ադրբեջանի դեմ: Անկասկած, այս հարձակումը Հայաստանի կարողությունից վեր իրադարձություն է: Նպատակը սադրիչ մոտեցմամբ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը և տարածաշրջանում բախման նոր գոտիներ առաջացնել», - հայտարարել է նա: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել բարեկամական Ադրբեջանին՝ շեշտելով. - «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: Էրդողանը ընդգծել է՝ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը: Էրդողանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից լինելու մեջ: Նա նշել է, թե «քաղաքական, տնտեսական, համաճարակային իրավիճակից բխող առողջապահական, ենթակառուցվածքային ու այլևայլ չլուծված խնդիրներ ունեցող երկիրը նման հարձակման գնալով առաջին հերթին անարգում է սեփական ժողովրդին»: Թուրքիայի նախագահը ելույթի ժամանակ հերթական անգամ հիշել է Թուրքիայում աշխատող իր խոսքով տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներին՝ համոզմունք հայտնելով, թե նրանք ևս մտահոգված են «իրենց երկրի անհեռատես պահվածքի պատճառով»: Էրդողանը տարածաշրջանային երկրներին կոչ է արել սկզբունքային և անկեղծ դիրքորոշումը որդեգրել «Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից սկսած Հայաստանի ագրեսիվ և անկայունություն բորբոքող կեցվածքի նկատմամբ»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին: Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այսօր արդեն 2 կողմերը հայտնել են կորուստների մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։
00:19 - 15 հուլիսի, 2020
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
 |ermenihaber.am|

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են մանավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելուն միտված քայլերը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Covid-19 համավարակի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին։Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար համատեղ ջանքեր գործադրելու շուրջ։
19:44 - 13 հուլիսի, 2020
Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

news.am: Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորան Խանը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ կազմում ընդգրկվելու մասին, հաղորդում է Bild պարբերականը։ Գերմանացի քաղաքական գործչի խոսքերը հնչել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշման ֆոնին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը պահանջել է Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քաղաքական պատասխան։ Խանը համարում է, որ տեղի ունեցողը «համընդհանուր եվրոպական մշակույթի նկատմամբ սադրանք է», ինչպես նաեւ Եվրոպայից «Թուրքիայի շարունակական տարանջատում»։ «Մենք պետք է անենք եզրակացություններ դրանից, ինչպես նաեւ քաջություն գտնենք ավարտելու ԵՄ կամզում Թուրքիայի ընդգրկվելու մասին բանակցությունները»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է հաշվի նստել ուրիշ երկրների կարծիքի հետ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցում։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ընդունել է տաճարի կարգավիճակի մասին որոշումը՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա, հաղորդում է Լենտա․Ռու-ն։  Թուրքիայի պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ստորագրել է հրաման տաճարը մզկիթ վերածելու եւ այդտեղ մահմեդական աղոթքներ անցկացնելու մասին։ Այա Սոֆիան կառուցվել է VI դարում բյուզանդական կայսր Հուստինիանոսի կողմից եւ ավելի քան հազար տարի համարվել է խոշորագույն քրիստոնեական տաճար։ Թուրքերի կողմից Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո 1453 թվականին տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1935 թվականին Մուստաֆա Աթաթուրքը շնորհել է սրբատեղիին թանգարանի կարգավիճակ։
10:24 - 13 հուլիսի, 2020
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
 |factor.am|

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման |factor.am|

factor.am: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որն իր մեջ ներառում է աշխարհի շուրջ 350 եկեղեցիներ, կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը. գրում է VOA-ն: Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, և այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար: Ժնևում գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, և այժմ «վշտացած է ու հուսախաբված»: «Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշմամբ Թուրքիայի հյուրընկալությունը վերածում եք անհանդուրժողականության»,- ասված է նամակի մեջ: Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաև ասված է. «Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, և կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու ու երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը»:
14:25 - 12 հուլիսի, 2020