ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը
 |shantnews.am|

ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան: ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում:«Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի  իրավունքները և Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Կարծում եմ, որ կասվի նաև, որ ԵՄ-ն ուզում է խուսափել իր մերձավոր հարևանի հետ առճակատումից: Բայց  ինչպես տեսնում եք, վերջինս որոշել է իրեն թշնամու պես պահել և այլևս ոչինչ չի մնա անել, քան արձագանքել դրան »,- ասել է Յուրովան։ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, գագաթնաժողովում ավելի շատ խոսվելու է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ ընդունելու մասին, քան ռուս դիվանագետների հետագա համակարգված վտարման մասին: Գագաթնաժողովում, Չեխիայից բացի, Լեհաստանը և Լատվիան կարող են հաստատել իրենց վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի գործողություններին ավելի մեղմ են արձագանքում։
10:33 - 23 մայիսի, 2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների և նավատորմերի նկատմամբ։ «Հյուսիսային հոսք - 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։ Ներկայում «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։
12:23 - 22 մայիսի, 2021
Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: «Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում: «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացված Է, այստեղ գործընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»: Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն հրավիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է: «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում: Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:59 - 21 մայիսի, 2021
«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին |tert.am|

«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 66-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել tvzvezda.ru կայքին`ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Արցախյան երկրորդ պատերազմին:Նա ընդգծել է, որ ռուսական բանակը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում նոր ուժով վերսկսված հակամարտության կարգավորման գործում:Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որոնք նախորդել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը:«Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Մենք գիտենք, թե որքան ջանք է այդ հարցում գործադրել նախագահը: Քանի որ դրանք գիշերներ էին, գիշերվա երկուսը, երեքը: Հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին: Առաջադրանք է դրվում: Մի խոսքով, ահռելի աշխատանք էր»,-պատմել է Շոյգուն:
15:53 - 21 մայիսի, 2021
Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը |armenpress.am|

Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի եւ Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը: Այդ մասին հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են ահաբեկչական խմբերի որոնում տեղանքում, կատարելագործել են հակադարանային գործողությունները եւ հարձակում անցկացրել պայմանական զինյալների բազայի վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Վարժանքների գործնական մասի ընթացքում անցկացվել Է ինքնաձիգներից, դիպուկազարկային սպառազինությունից եւ զրահաավտոմոբիլների վրա տեղակայված խոշոր տրամաչափի գնդացիրներից մարտական հրաձգության փուլը: Մարտականին առավելագույնս մոտ իրադրության ստեղծման համար գործի են դրվել տարբեր տեսակի մարտավարական եւ դինամիկական թիրախներ, ինչպես նաեւ հրաձգային սարքավորման մոդուլային համալիրներ, տեղեկացնում Է պաշտպանության նախարարությունը: Ռուս-սերբական համատեղ տակտիկական վարժանքը կտեւի մինչեւ մայիսի 25-ը: Ռուսական կողմից վարժանքին կներգրավվի Արեւմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորման մինչեւ 200 զինծառայող եւ 11 միավոր տեխնիկա: Միջոցառման ընթացքում պլանավորվում Է կատարելագործել «Արբալետ» պարաշյուտային համակարգերի դեսանտավորումը, դեպի անօրինական զինված կազմավորման օբյեկտ առաջ շարժվելը, դրա շրջափակումը եւ ոչնչացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:42 - 21 մայիսի, 2021
«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովան պատասխանել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հեռացնելու մասին հարցին |tert.am|

«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովան պատասխանել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հեռացնելու մասին հարցին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը:Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված «վերանորոգման աշխատանքների» անվան տակ հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը` նպատակ ունենալով փչացնել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:Ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքն այս իրադարձություններին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հարցին Զախարովան պատասխանել է. «Պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածներում պարբերաբար քննարկվում է մեր շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ:
12:25 - 21 մայիսի, 2021
Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

tert.am: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում: Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:
09:56 - 21 մայիսի, 2021
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ:Այս մասին պաշտոնյան հայտարարել է այսօր Կազանում անցկացվող «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակում, գրում է «Կոմերսանտ»-ը:«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք»,- մանրամասնել է Ռուդենկոն՝ պատասխանելով Բաքվից հնչող հայտարարություններին վերաբերող հարցին այն մասին, թե սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա երկկողմ ձևաչափով:Բացի այդ, պաշտոնյան շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը»:«Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում»,- վստահեցրել է Ռուդենկոն:
17:12 - 20 մայիսի, 2021
ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերում և պատրաստ է այդ հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին:Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:«Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք մեծ աշխատանքներ ենք տարել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու ուղղությամբ: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում»,- շեշտել է Ռուդենկոն:Բացի այդ, պաշտոնյան նշել է՝ սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը:
16:49 - 20 մայիսի, 2021