Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|
09:56 - 21 մայիսի, 2021

Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

tert.am: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում:

Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել