«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովան պատասխանել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հեռացնելու մասին հարցին |tert.am|
12:25 - 21 մայիսի, 2021

«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովան պատասխանել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հեռացնելու մասին հարցին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը:

Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված «վերանորոգման աշխատանքների» անվան տակ հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը` նպատակ ունենալով փչացնել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքն այս իրադարձություններին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հարցին Զախարովան պատասխանել է. «Պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածներում պարբերաբար քննարկվում է մեր շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել