Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի

Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու մորաքրոջ որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը, ո՛չ էլ նախակրթարանները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է նա։Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը հանրաքվեի քարոզարշավ չի լինի․ «Բնականաբար արդեն ասացի, որ արձակուրդս ընդհատում եմ, և հասկանալիորեն վաղվա մեր քարոզչական միջոցառումները հանրաքվեի պետք է հետաձգվեն, որովհետև վաղն ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու»։
20:48 - 12 մարտի, 2020
Դատավորները ևս կանցնեն բարեվարքության ստուգում, ովքեր չեն անցնի, նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան |armtimes.com|

Դատավորները ևս կանցնեն բարեվարքության ստուգում, ովքեր չեն անցնի, նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին Հայաստանի ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր եւ արձանագրի, որ ոչ մի ընդհանուր բան չունի գործող Սահմանադրական դատարանի հետ, այդ դատարանին ձայն չի տվել: Այս կոչով ՀՀ վարչապետը դիմեց եղեգնաձորցիներին, ապա հարթակ բարձրացավ: Փաշինյանի բնորոշմամբ՝ ապրիլի 5-ին «Այո»-ի հաղթանակից հետո Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածուներ: Սրան, ըստ Փաշինյանի, կհետեւի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումները, որով կպարզվի՝ ապօրինի գույք կուտակել են, թե ոչ, եւ այլն: «Որից հետո թեկնածությունը պետք է գնա Ազգային ժողով, այն Ազգային ժողով, որին դուք եք ընտրել: Եվ այն պահին, երբ ԱԺ-ն կընտրի դատավոր, այդ պահից սկսած՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կստանա իր գենետիկ կապը, իր իշխանությունը ժողովրդից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նույնը կիրականացնեն ամբողջ դատական համակարգում: Փաշինյանը նշեց, որ գործող դատավորները եւս կանցնեն բարեվարքության ստուգում, եւ ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումները, «մենք նրանց ցտեսություն կասենք եւ կներգրավենք լեգիտիմ միջավայրում նոր դատավորներ, որոնց իշխանությունը կբխի ժողովրդից»: «Եվ ուրեմն, այս հանրաքվեն ժողովրդի իշխանության հաստատման մասին է: Այո՛, այսօրվա Սահմանադրական դատարանն օկուպացված է, եւ այն օկուպացվել է Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից»,- ասաց Վարչապետը՝ հավելելով, որ պետք է ազատագրել եւ ժողովրդին վերադարձնել այն:
19:45 - 12 մարտի, 2020
Վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

Վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից: Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ:  
19:31 - 12 մարտի, 2020
Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Մենք ուզում ենք, որ 6 տարին մեկ անգամ լինեն ՍԴ նախագահի ընտրություններ։ Այս մասին այսօր Արենիում քաղաքացիներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հանրաքվեի անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ եթե ոչինչ չփոխենք, ՍԴ-ի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2035 թվականին՝ չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է, որ 6 տարին մեկ անգամ պետք է լինեն ընտրություններ, եւ նույն անձը մեկ անգամից ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ։ «Բայց Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը մի այնպիսի «աբրա-կադաբրա» են արել, որի արդյունքում ՍԴ նախագահի հաջորդ ընտրությունները պիտի տեղի ունենան ոչ շուտ, քան 2035 թվականին։ Հիմա ոնց որ մենք, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, օրենքները փոխենք, ասենք՝ դե, 2018-ին բավականին լավ ընտրություններ եղան, էլ ինչ թիթիզություն է՝ 5 տարին մեկ ընտրություններ անենք, հաջորդ ընտրությունը 2035 թվականին անենք, կլինի՞ տենց բան, չի՛ լինի»,- հայտարարեց վարչապետը։ Նրա պնդմամբ՝ հանրապետականներն իրենց իշխանության ողջ ընթացքում հիմնվել են վախի գործոնի վրա․ «Վախեցրել են ձերբակալություններով, աշխատանքից ազատելով, ֆիզիկական սպառնալիքով, օլիգարխների եւ հանցագործների բանդաներով։ Եվ նրանք այսօր, չնայած իշխանություն չունեն, մեծ խնդիր ունեն նրա հետ, որ այսօրվա ժողովուրդը վախեցած չի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք անընդհատ ուզում են ժողովրդին վախեցնել։ Ըստ նրա՝ վախեցնում են պատերազմով, սեռական փոքրամասնություններով, ինքնության կորստով, հիմա էլ, նրա խոսքով, նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով։ Փաշինյանն ասաց՝ էական չէ՝ ինչով, նրանց պետք է, որ ժողովուրդը վախեցած լինի, որովհետեւ նրանք ժողովրդի վախի մեջ են տեսնում իրենց փրկությունը։
19:10 - 12 մարտի, 2020
Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել. Փաշինյան |armenpress.am|

Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմություն բուծել: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (գտնվում է արձակուրդում) սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Արենիում բնակչության հետ հանդիպմանը: «Շատերը մտածում են ու ասում, թե այս կառավարությունը մեծ թերություն ունի՝ չունի ընդդիմություն, և կառավարությունը չի որոշել, թե որն է իր ընդդիմությունը: Սա երրորդ հանրապետության մյուս ֆենոմենն է, որը սկիզբ առավ 1998-ից, երբ իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում և սկսում այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին: Մենք ասում ենք՝ մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել, ընդդիմություն բուծել, որովհետև իրական ընդդիմությունը պետք է ստեղծի ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ ժամանակին ժողովուրդն է որոշել, որ իրենց քաղաքական ուժն է այդ ընդդիմությունը, ընդ որում այն ընդդիմությունը,  որն ի վիճակի էր առաջնորդել հեղափոխություն: Փաշինյանը նկատեց՝ իրենք ժողովրդի կողմի ձևավորված իշխանություն լինելուց առաջ, եղել են ժողովրդի կողմից ձևավորված ընդդիմություն: Նա շեշտեց՝ չեն պատրաստվում բուծել ընդդիմություն, քանի որ դա վիրավորական կլինի ժողովրդի համար: «Ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ընդդիմադիր ուժերից որոնք են արժանի լինել ընդդիմություն»,-եզրափակեց Փաշինյանը:
18:52 - 12 մարտի, 2020
Վարչապետը կոչ է արել, ի պաշտպանություն իշխանության, ատելության խոսք չտարածել

Վարչապետը կոչ է արել, ի պաշտպանություն իշխանության, ատելության խոսք չտարածել

«Մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս թավշյա հեղափոխության պահապաններ գնացել են ինչ-որ մի մարդու մոտ, ով իմ հասցեին վատ բաներ է ասել, հայհոյել է, պահաջել են ներողություն խնդրել։ Շատ վատ տեսարան էր և  դա անընդունելի է ինձ համար։ Ես անընդհատ խոսում եմ, որ հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք»,- Փաշինյանն այս մասին ասաց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում Վայքի բնակչության հետ հանդիպմանը։ Վարչապետը նշեց, որ իր համար անընդունելի և դատապարտելի են նման արարքները և կոչ արեց իրենց կողմնակիցներին չտրվել սդրանքների։  «Կարևորն այն է, թե արդյոք այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում  ճշմարտություն կա, թե ոչ։ Եթե կա ճշմարտություն, ուրեմն ճիշտ են անում որ հայհոյում են , եթե չկա, ուրեմն անիմաստ է իրենց հայհոյելը։ Կարևորը ժողովուրդը գիտի ճշմարտությունը։ Ոմանց երազանքնեը վերջին երեք օրում փշուրփշուր եղան, փուլ եկան, որովհետև նրանց հույս այն էր , որ հեղափոխությունից անցել է երկու տարի և ժողովուրդը հիասթափվել է։ Ժողովուրդը չի կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որովեհտեև հեղափոխության արդյունքում ժողովուրդն է եկել իշխանության, իսկ կառավարության անդամերը վարձու աշխաողներ են, ովքեր եկել  են ինչ-որ աշխատանք կատարելու։ Կա տեսական հնարավորություն, որ մենք այդ աշխատանքը վատ կկատարենք՝ այո՛, կա։ Երբ վատ կկատարենք՝ մեզ կազատեք աշխատանքից, ձեզ համար կընտրեք ավելի արդյունավետ աշխատող կառավարություն։ Չի կարող տան տերը հիասթափվել և ասել չեմ ուզում տան տեր լինել, ուզում եմ տնվոր լինել, ինչպես հեղափոխութունից առաջ։ Ես բացառում եմ, որ մեր ժողովուրդը համաձայնվի, որ իրեն թալանածները կրկին գան իշխանության»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ հեղափոխության ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորները պետք է հրաժարական տային, որովհետև ակնառու էր, որ այդ հեղափոխությունը արվում է նաև իրենց պատճառով և իրենց դեմ, սակայն մինչ այսօր որևէ մեկը հրաժարական չի տվել։ «Այդ Սահմանադրական դատարանն է, որ չի նկատել ընտրակեղծիքները, ընտրակաշառքները, ահաբեկումները, մարդկանց վախացնելն ու դրա ներքո ձայն հավաքելը։ Այդ ՍԴ-ն  այս Հայաստանում տեղ չունի։ Հարց է ծագում՝  ինչու այդ մարդիկ մինչև հիմա չեն հեռացել, որովեհտև իրենց նախկին շեֆերն ասել են ձեր տեղը հանգիստ տեղ ա մի գնացեք։ Երեք տարի առաջ մեզ Ադրբեջանն էր վախեցնում պատերազմով, այսօր ՍԵրժ Սարգսյանն ու հանրապետականներն են վախեցնում։ Ասում են Փաշինյանի կառավարությունը  ճիշտ քաղաքականություն չի վարում ու դա կբերի պատերազմի։ Բա եթե դուք էդպես ճիշտ քաղաքականություն էիք վարում այնպես անեիք, որ 2016 թվականի պատերազմը չլիներ, եթե այդպես հմուտ դիվանագետներ եք։ Ձեր դիվանագիտությունը հետևյալն էր՝ ինչքան օտարերկրյա անձնագրով մարդ եք տեսել կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ։ Մենք կոշիկ լիզող չենք։ Որևէ մեկը չփորձի այս ժողովրդի հետ խաղեր տալ, ուզում է լինի՝ ներկա, նախկին , ուժային կամ  ոչ ուժային պաշտոնյա՝ բոլորիդ կբերեք հրապարակներում պատասխան կտաք ժողովրդի առաջ։ Այս երկրում մի տիրակալ կա և այդ տիրակալը Հայաստանի հպարտ քաղքացին է, խոնարհվեք այդ քաղաքացիների առաջ»,- ասաց վարչապետը։  Փաշինյանը հավելեց, որ ամբողջ կայնքում վախեցել է միայն ժողովրդին  հիասթափեցնելուց, բայց վստահ է, որ դա տեղի չի ունենա, որովհետև մինչև վերջ ազնիվ է լինելու վերջիններիս առջև։ Իր խոսքի վերջում Փաշինյանը կրկին կոչ արեց չհայհոյել և չվիրավորել իրար։  «Ապրիլի հինգին պետք է քվեարկել հանուն հայաստանի ինքնիշխանության, մենք հարգում ենք մեր բոլոր արտասահմանյան գործընկերներին, բայց դրանցից ոչ մեկը ավելի բարձր չէ, քան մեր ժողովուրը։  Ես որևէ կազմակերպության թույլ չեմ տա ասել, որ մեր ժողովուրդը սխալ ընտրություն է արել, թույլ չեմ տա քննարկել ձեր կատարած ընտրությունը»,- եզրափակեց վարչապետը։ 
16:01 - 12 մարտի, 2020
Չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է. վարչապետ |armtimes.com|

Չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Վայոց Ձորի Զառիթափ գյուղում «Այո»-ի քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի եւ դրա հետ կապված ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին: «Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որեւէ բան այսպես է, լուրերին մի հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել, եւ արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք համաճարակային վիճակի հետ կապված՝ քարոզարշավն անհրաժեշտ չէ ընդհատել՝ նա նշեց. «Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է: Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որեւէ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի: Ամեն դեպքում, ուզում եմ՝ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց Առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետեւեք»: Զառիթափում քաղաքացիները հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանին նաեւ Ամուլսարի հանքի շահագործման մասին. «Մեր որոշումը պիտի հիմնված լինի ճշմարտության վրա: Մի բանում համոզված եղեք, որ մենք ճշմարտությունը չենք ծռի, եթե ինքն էլ ծռվի, կուղղենք»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ջերմուկում ծավալուն անդրադարձ է կատարել Ամուլսարի խնդրին:
14:44 - 12 մարտի, 2020
Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ |armenpress.am|

Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն ոչ բոլոր մակարդակներում և հարթություններում: Մարտի 12-ին քարոզարշավի շրջանակում Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ինստիտուտների վստահելիության մակարդակի մասին: «Այսօր, այո, ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ի՞նչն է համակարգային կոռուպցիան: Երբ այն կառավարության ամենաներքևի օղակը մեկից հազար դրամ է վերցնում, այդ հազարից 200 դրամը իրենն է, իսկ 700 դրամը տալիս է իր ղեկավարին,իր ղեկավարը 200 դրամը պահում է իրեն, 500-ը տալիս է վերևին, և այդպես շարունակ: Երբ ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, սա նկատի ունենք: Այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա և կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, որոնց դուք աջակցում եք, համակարգային կոռուպցիա չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը: Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ առանձին պաշտոնյաններ կաշառք չեն վերցնում: «Իհարկե, չեմ ասելու, որովհետև ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառք վերցնելիս: Ինչ պետք է անենք, որպեսզի այս ամենին վերջ դրվի: Հանրաքվեն նաև դրա մասին է, որ այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները հույս ունեն. «Լավ, մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են»: Ձերոնք այնպես հեռու են գնացել, և նրանց այնպես հեռու է ուղարկել ժողովուրդը, որ լույսի արագությամբ էլ չեն կարող ետ գալ: Խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, նյարդային մթնոլորտը շարունակվելու է»,- եզրափակեց Փաշինյանը:
14:24 - 12 մարտի, 2020
Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում հանրաքվեի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», - հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը հորդորեց  չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։ «Այն մարդիկ, ովքեր կկորցնեն հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ։ Ամուլսարի հարցում ես ունեմ մի մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ։ Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի։ Մեր մարտավարությունը դա է՝ մինչև վերջ գալ ճշմարտության հետևից։ Ես այս հարցում որևէ շահագրգռություն չունեմ», - հայտարարեց վարչապետը։    
12:54 - 12 մարտի, 2020
Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն:  Վարչապետն այս մասին ասաց Ջերմուկում  ընթացող հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ։ Բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»: Փաշինյանը նշեց որ  կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով կխնդրեն  մեկուսացվել  իրենց տներում։  Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:
12:32 - 12 մարտի, 2020
Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։ Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն: Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետը։
20:41 - 11 մարտի, 2020