Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում. Որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին |aysor.am|

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում. Որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին |aysor.am|

aysor.am։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։ Սակայն պատասխանող կողմը՝ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։ «Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա այո՛, մենք հետամուտ ենք լինում, որ այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, դրա դիմաց պետք է վճարեն», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ Դատական նիստում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ գումարի այդ չափը ողջամիտ չէ։ Այս կապակցությամբ Գյոզալյանն ասաց, որ համաձայն չէ ու ավելացրեց. «Իմ վստահորդը ծախսեր է արել՝ վճարելով «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ իրավաբանական բնույթի ծառայություններ ստանալու համար։ Այդ ծառայությունները մատուցվել են»։ «Ես մյուս կողմի դատական ծախսերի չափը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը տեղի չի ունեցել։ Եթե այս դատավարությունը տեղի ունենար ու տևեր բավական երկար ժամկետ, ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի ու դա կլիներ ողջամիտ», - իր հերթին ասաց Հայկ Ալումյանը։ Այս կապակցությամբ դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 24-ին։
11:08 - 13 հունիսի, 2019
Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը |azatutyun.am|

Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։Ալումյանը հայտարարեց՝ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։Հայտարարելով, որ սա հանցագործություն է՝ Քոչարյանը ևս հորդորեց դատավորին ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը։«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չի առանց ինքնաբացարկի։ Բավական հիմք է ներկայացված, ես ծանոթ եմ այդ քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, կոմպյուտերի միջամտությունը կարծում եմ եղել է, սա հանցագործություն է, և նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։ Էն գլխից այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ՝ առանց անդրադառնալու, առանց անձնավորելու, ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը», - ասաց Քոչարյանը։Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հակադարձեց` դատավորների մակագրման գործընթացին միջամտելը հանցագործություն է, և կասկածներով դատարանին տանել ինքնաբացարկի՝ անլրջություն։Դատավորը հետաձգեց նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին, ժամը 10։30-ին։Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր պետք է քններ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
10:05 - 12 հունիսի, 2019
Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին |news.am|

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։ Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները ձեզ մակագրելը»,–ասաց նա։Ալումյանի խոսքով՝ դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, և նա պետք է այս գործով բացարկ հայտնի։
09:27 - 12 հունիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց |news.am|

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Հիշեցնենք, որ քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշմանը։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։ Ըստ քննիչի և դատախազի՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին ներկայացված բողոքի քննության շրջանակներում կանխակալ մոտեցում ունի։
16:39 - 03 հունիսի, 2019
Վազգեն Ռշտունին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի բողոքի գործով ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու |hetq.am|

Վազգեն Ռշտունին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի բողոքի գործով ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այսօր դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:Քոչարյանին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ անձեռնխելիության հիմքով ազատելուց հետո նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այն այժմ քննում է դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին: Նախորդ դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն ինքնաբացարկ էր հայտնել Ռշտունուն՝ վկայակոչելով լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցը:Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Ռշտունին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է Ազարյանի որոշման հետ, ուստի քննիչ Մուշեղյանը գտնում է, որ դատավորը այս գործով կարող է կանխակալ լինել:Այսօրվա դատական նիստին ներկա դատախազներ Վահե Դոլմազյանն ու Կարեն Բիշարյանը ևս միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Կարեն Բիշարյանը նշեց, որ դատավորն անձնական դիրքորոշում է հայտնել քննարկման առարկա հանդիսացող խնդրի վերաբերյալ:Դատավոր Ռշտունին հարց տվեց՝ արդյոք, ըստ մեղադրող Բիշարյանի, այս բողոքը կարող էին քննել Վերաքննիչ դատարանի այն դատավորները, որոնք նախկինում քննել են Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Կարեն Բիշարյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, թե ինքն այս գործով մեղադրող դատախազ է, և հետագայում իր հայտնած դիրքորոշումը կարող է շահարկվել:«Ձեր կարծիքով հիմա շահարկվո՞ւմ է»,- դիտարկեց Վազգեն Ռշտունին:Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնելիս ասաց, որ իր կարծիքով, ինքնաբացարկի հիմք չկա, իսկ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավորն ինքը պիտի որոշի՝ անաչառ է, թե ոչ:Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
12:39 - 03 հունիսի, 2019
Վերաքննիչում կայանալու է Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

Վերաքննիչում կայանալու է Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ Վազգեն Ռշտունու հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խումբը:ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Բողոքի բովանդակությունը հետևյալն է. «Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան)` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (ՀՀ քր.օր. 300.1 հոդ. 1-ին մասով և 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով) նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ 18.05.2019թ. որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը»:
07:22 - 03 հունիսի, 2019
«Մարտի 1»-ի գործով ինքնաբացարկ է հայտարարվել Քոչարյանի գործով բողոքը քննող Ռշտունուն |news.am|

«Մարտի 1»-ի գործով ինքնաբացարկ է հայտարարվել Քոչարյանի գործով բողոքը քննող Ռշտունուն |news.am|

news.am։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում է քննվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման դեմ։ Այս գործով հերթական դատական նիստը կայացել է երեկ՝ մայիսի 30–ին։ Նշենք, որ այն բանից հետո, երբ 2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապրիլի 12–ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ երեկվա դատական նիստին «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունուն։ Քննիչն արձանագրել է, որ Վազգեն Ռշտունին չի կարող այդ գործով անկողմնակալ և անաչառ դատավոր լինել, քանի որ դատավոր Ազարյանի որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։  
09:54 - 31 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից: Խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:Վերը նշված երկու որոշումները դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն, նկատի ունենալով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշման կայացումից հետո գործի նյութերն ուղարկել էր Սահմանադրական դատարան, Վերաքննիչ դատարանը հնարավորություն չուներ որևէ գործողություն կատարել:Դավիթ Գրիգորյանը երեկ Սահմանադրական դատարանից պահանջել է գործի նյութերը`պատճենահանելու և դրանք Վերաքննիչ դատարան ուղարկելու համար:Երեկ երեկոյան Վերաքննիչ դատարանը ստացել է նյութերը, որից հետո գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
12:43 - 30 մայիսի, 2019