ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․ «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նապոլեոն Օհանյան Անահիտ Թումանյան Ռոմեն Ահարոնյան Աշոտ Հովհաննիսյան Կարապետ Բադալյան Էմին Աբգարյան Լուսինե Սեփխանյան Գնել Գասպարյան»։
15:47 - 03 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին ասվում է ԲԴԽ համապատասխան որոշման մեջ: «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։ 
21:31 - 02 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են: Որոշումը տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում: «2022 թվականի հունվարի 31-ին դռնփակ նիստում հիմք ընդունելով Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 31.01.2022թ. ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի  Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-2-2022  և 1/9-3-2022 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 31.01.2022թ. թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և 01.02.2022թ. ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ: Նման պայմաններում Բախշիյանի վարույթում եղած 100-ից ավելի գործերը պետք է վերամակագրվեն:
14:54 - 02 փետրվարի, 2022
Բ․ Բախշիյանը չի ապահովել լսվելու իրավունքը և կալանավորել է քաղաքացուն, նույն նիստում այլ մարդու նկատմամբ հարկադրանքի ավելի մեղմ միջոցի քննումը հետաձգել է՝ նրա իրավունքն ապահովելու համար․ պարզաբանում

Բ․ Բախշիյանը չի ապահովել լսվելու իրավունքը և կալանավորել է քաղաքացուն, նույն նիստում այլ մարդու նկատմամբ հարկադրանքի ավելի մեղմ միջոցի քննումը հետաձգել է՝ նրա իրավունքն ապահովելու համար․ պարզաբանում

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ դատախազությունը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, մինչ այս պահը զերծ է մնացել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ հրապարակումից։ Սակայն նկատի ունենալով, որ այդ հարցը դարձել է լայն քննարկման առարկա դատավորների և փաստաբանների, այդ թվում՝ հենց դատավոր Բորիս Բախշիյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ներկայացրած փաստաբանի կողմից արված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների արդյունքում, այսինքն՝ փաստացի առկա է օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, հանրությանը մոլորեցնող, իրականացվող վարույթի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։ Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։ Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։ Ընդ որում՝ դատավոր Բորիս Բախշիյանը գործով միայն մեկ՝ առաջին դատական նիստին այդպիսի պատճառով չներկայացած Ն․Մ․-ին կալանավորելով՝ դատական նիստից բացակայող այլ պաշտպանների չներկայանալու հարգելիությունը և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը չի քննարկել, իսկ Ն․Մ-ի պաշտպանի բացակայությունը գնահատելով անհարգելի, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ վերջինիս լսելու համար։ Ավելի պարզ՝ Դատավոր Բորիս Բախշիյանը Ն․Մ․-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է՝ նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով։ Ինչպես այդ, այնպես էլ այլ գործով դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտերից պարզ է դառնում, որ վերջինս նույն հարցի քննարկման մյուս բոլոր դեպքերում ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում և նույն «հիմքերի» առկայության պայմաններում այլ անձանց չի կալանավորել։ Ավելին, Բորիս Բախշիյանը Բարձրագույն դատական խորհրդում ուղղակիորեն ընդունել է, որ երբեք նույն պայմաններում անձին կալանավորելու մասին որոշում չի կայացրել։ Հետևաբար Ն․Մ-ին կալանավորելիս կալանավորման հիմքերի բացակայությունը, կալանավորումը այդ դեպքում պատշաճ վարքագծի ապահովման վերջին՝ ծայրահող միջոց չհանդիսանալը, քրեական վարույթի հիմնարար սկզբունքներն ու ամբաստանյալի իրավունքները ոտնահարելը վերջինիս համար եղել են ակնհայտ։ Քրեական գործով պարզվել է նաև, որ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ Ընդ որում՝ Ն․Մ․-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն․Մ-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն․Մ-ն և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին։ Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից հնչեցվող այն փաստարկին, թե Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է այն պայմաններում, երբ դատախազությունը նրա կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը չի էլ բողոքարկել, ապա պետք է նշենք, որ փաստաբանն այդ հարցի կապակցությամբ բավարար չափով պարզաբանումներ ստացել է ԲԴԽ նիստում, հետևաբար նույն մոտիվներով արված հրապարակային հայտարարությունը մանիպուլյատիվ է։ Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել։ ՀՀ դատախազությունը շարունակում է զերծ մնալ դատավորի վերաբերյալ վարույթի, նկարագրված հանգամանքները անհերքելիորեն հաստատող փաստերի մասին ավելի ծավալուն տեղեկություններ հրապարակելուց՝ հորդորելով գործընկերներին ձեռնպահ մնալ փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված ներկայացնելու և միակողմանի մեկնաբանելու միջոցով հանրային ուղղորդված, կանխակալ կարծիք ձևավորելու փորձերից։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ի սկզբանե՝ վարույթի և դրա հիմքերի մասին բացարձակ տեղեկություն չունենալու պայմաններում դրա անօրինականության և հիմքերի բացակայության մասին պնդումներ անելը, վարույթը որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն որակելն առնվազն իրավաբանական հանրությանը հարիր չէ: Դրանք երկակի ստանդարտների վառ արտահայտություն են, քանի որ ուղղակիորեն հակասում են կալանավորման հիմնավորվածության և օրինականության մասին մինչ այդ վերջիններիս կողմից ընդհուպ հրապարակային հնչեցված կարծիքներին»։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:49 - 01 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում․ փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է իրենց վստահորդը հանդիսացող դատավորի վարույթում գտնվող ու դեռ նրա վարույթում շարունակվող գործով դատավորի կողմից՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստաբանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել նշված՝ Բորիս Բախշիյանի գործի հետ կապված: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները: Ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հանգամանքները, ՀՀ դատավորների միության, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու հատկապես նրան անձնական ազատությունից զրկելու հարցը քննարկելիս քրեական վարույթի այս փուլում առանձնապես կարևոր է պարզել, թե դատավորը կոնկրետ իրավիճակում կարող էր արդյոք սեփական հայեցողությամբ գնահատել գործի հանգամանքները և կայացնել անձին կալանավորելու որոշում այնպիսի գործով, որում հանդես է գալիս՝ որպես վարույթն իրականացնող մարմին: Այս պայմաններում կարևոր հանգամանք է նաև այն, որ, ինչպես Պաշտպանին տեղեկացրել են փաստաբանները, դատախազը չի բողոքարկել կալանք կիրառելու մասին դատարանի այն որոշումը, որի համար նա հետապնդվում է: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասությանն ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափությանը: Այս հարցը համակարգային կարևորություն ունի նաև դատական իշխանության անկախության տեսանկյունից: Մարդու իրավունքների պաշտպանի համար սույն գործով պարզելու ենթակա կարևոր հանգամանք է նաև փաստաբանների պնդումն առ այն, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու նրա որոշման հետ: Այս մասին ակնարկ կա նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունում: Փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կհասցեագրվի համապատասխան քրեական հետապնդման մարմնին»:
16:49 - 01 փետրվարի, 2022
ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները |hetq.am|

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները: ԲԴԽ-ում դատախազի այս երկու միջնորդությունների քննությունը սկսվել էր երեկ՝ հունվարի 31-ին, ժամը 17:00-ին: Խորհուրդը նույն օրը որոշել է բավարարել քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունն, ապա սկսել է երկրորդ միջնորդության քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակվել է կեսգիշերին: Նշենք, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Մինչև այս պահը հանրության հայտնի չէ, թե դատավորի նկատմամբ այս գործընթացն ի՞նչ գործի շրջանակներում է սկսվել: Երեկվանից, սակայն, իրավական, հատկապես՝ փաստաբանական համայնքը, վստահություն է հայտնում, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը: Դատավորի նկատմամբ սկսված գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Դատավորների միությունը: Հենց այս կառույցի հայտարարության միջոցով հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելությունից, այդ թվում՝ ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացել ԲԴԽ:
09:40 - 01 փետրվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
«Դատալեքս»-ի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. ԲԴԽ

«Դատալեքս»-ի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. ԲԴԽ

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդից։  «Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը։
10:24 - 25 հունվարի, 2022
Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|

Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|

tert.am: Համաձայն եմ Դատախազության ներկայացուցչի հետ, որ վերջին տարիներին կալանքների հետ կապված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկան փոփոխվել է։ Մենք գրեթե չենք տեսնում ոչ մի միջին ծանրության հանցագործությունների դեպքում նման միջնորդություների ներկայացում։ Այս մասին ԱԺ-ում դատավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։ «Ի տարբերություն նախորդ տարիների, ծանր հանցագործությունների դեպքում չի ներկայացվում միջնորդություն, լայն թափ է ստացել գրավի ինստիտուտը։ Կան գործեր, երբ դատարանները քննում են դրանք` ողջամիտ կասկածը կամ կալանքի հիմքերը գնահատելու համար, և սկսվում են քննադատությունները, որ դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից, որ պետք չէ հիմնավոր կասկածին այսքան անդրադառնալ, պետք չէ այդքան խորանալ և այլն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ գնում ենք զուտ բավարար կասկածի տիրույթ։ Դա վկայում են ներկայացված վարույթները, Վերաքննիչ կամ Վճռաբեկ բողոքները, բողոքների բովանդակությունը։ Այո, ես ընդունում եմ, որ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է չքննարկվի, բայց լինում են դեպքեր, երբ դատարանը չի կարող ուղղակի չվերլուծել և գնահատականներ չտալ առաջադրված մեղադրանքին այն առումով, որ անձին առաջադրում են երեք մեղադրանք, բայց տեսնում ես, որ պետք է մեկ արարք որակվեր և ոչ թե մեկ արարքի համար երեք մեղադրանք, ինչպե՞ս դատարանը դրան գնահատական չտա։ Այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանել և անձը կալանավորվի, քան շատ պատճառաբանել և անձը  չկալանավորվի»,- ասաց Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծվել է մի այնպիսի պրակտիկա, երբ դատարանները կալանքը մերժելուց սկսում են գերպատճառաբալ իրենց դատական ակտերը, այնինչ պետք է այդ պատճառաբանությունը ներկայացվի անձին կալանավորելու դեպքում։ «Դատավորները հասկանում են, որ խոցելի են դառնում, քննադատության են արժանանալու, և սկսում են գերպատճառաբանել, թե ինչու կալանք չեն տալիս»,- նշեց դատավորը։
13:19 - 13 հունվարի, 2022
Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ

Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2021 թվականի հուլիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ գլխավոր դատախազության կողմից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրազեկվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ, ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքեր:Հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչով պայմանավորված ստեղծվել է անհաղթահարելի ուժ՝ ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու համար:ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարանների նախագահների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել է դատական գործերը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով բաշխելու անհնարինության մասին: Նույն օրը հրատապ հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հուլիսի 21-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու՝ անհաղթահարելի ուժի հետևանքով վերը նշված դատարաններում՝ գործերի բաշխման անհնարինության հարցը և կայացրել արձանագրային որոշում. Դատական դեպարտամենտին համապատասխան ցուցումներ տալու մասին: Միաժամանակ հիշյալ դատարանների նախագահներին առաջարկվել է, գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:2021 թվականի հուլիսի 23-ին Դատական դեպարտամենտը համապատասխան գրությամբ դիմել է Ծրագրի սպասարկումն իրականացնող «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին՝ հիշյալ դատարանների նախագահների կողմից բաշխված դատական գործերը համարակալելու, ինչպես նաև դատական գործի էլեկտրոնային քարտի հետագա լրացման ընթացքն ապահովելու համար տեխնիկական հնարավորություն ստեղծելու խնդրանքով:Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգ լինելով Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարին և ճշտել հարուցված քրեական գործի շրջանակներում դատական գործերը Ծրագրի միջոցով բաշխելու անհնարինության, ինչպես նաև Ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկելու հետ կապված հարցերը: Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու և պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն դեռևս չի ստացվել:Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարաններում 2022 թվականի հունվարի 1-ից կոլեգիալ դատական կազմերի ձևավորման հարցին՝ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ԲԴԽ-111-Ն-32 որոշմամբ լրացում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ, որը սահմանված կարգով հրապարակված է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:Դատարանների նախագահների կողմից իրականացվող գործերի բաշխման հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ Սահմանադրության 162-րդ և 173-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, ինչպես նաև Օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին պատվիրակված լիազորությունների շրջանակներից ելնելով՝ դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից»:
21:58 - 10 հունվարի, 2022
ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|

ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր, ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացվեց, ցանկությունս է, որ ԱՆ-ն, վարույթներ հարուցելիս, այսուհետ շեշտը հիմնավորվածության վրա դնի. դատավոր Նախշքարյան |tert.am|

tert.am: Գլխավոր նկարը՝ tert.am-ի ԲԴԽ որոշումը ինձ համար կանխատեսելի չէր, բոլոր դեպքերում ես պատրաստ էի ամեն արդյունքի, կարող էր բավարարվել, կարող էր մերժվել, շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։ «Իմ ցանկությունն է, որ այսուհետ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ հարուցելիս մեծ ջանքեր գործադրի  հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը դնի ոչ թե քանակության, այլ հիմնավորվածության վրա։ Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձնաց համակարգից հեռացնելը»։ Նախշքարյանը հույս հայտնեց, որ դատական իշխանության ներկայացուցիչները և իր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով, չեն հիասթափվի և կշարունակեն անկախ գործել։ Անդրադառնալով առաջիկայում կայանալիք  Դատավորների ընդհանուր ժողովին, դատավորը ընդգծեց. Դատավորների ընդհանուր ժողովը կայանալու է Ակադեմիայի խորհրդի երկու անդամների ընտրության օրակարգով,   որից հետո տեղի կունենա միության ժողով, որում կքննարկվի միության նախագահի և երկու տեղակալների հարցերը։ Արդեն հայտարարել եմ, որ աջակցելու եմ Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը»։
17:16 - 10 հունվարի, 2022
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում ԲԴԽ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:   Նրանք պահանջում են վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում: «Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ այս հավաքով ուզում են ո՛չ ասել իրավական ամենաթողությանը: Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
13:57 - 17 դեկտեմբերի, 2021