Աղջկան բռնության ենթարկած հայրը կալանավորված է․ ԲԴԽ-ն՝ շրջանառվող տեղեկությունների մասին

 |factor.am|
15:04 - 18 օգոստոսի, 2023

Աղջկան բռնության ենթարկած հայրը կալանավորված է․ ԲԴԽ-ն՝ շրջանառվող տեղեկությունների մասին |factor.am|

factor.am: Անչափահաս աղջկան բռնության ենթարկած հայրն այս պահին կալանավորված է․ Factor.am-ին հայտնեցին ԲԴԽ-ից։

Հիշեցնենք՝ տեսանութ էր տարածվում, թե ինչպես է մայրը ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների ենթարկում իր անչափահաս աղջկան։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հինգ անչափահաս երեխա ունեցող ընտանիքում երեխաները բռնության են ենթարկվել նաև հոր կողմից։ Հրապարակումներ եղան, որ չնայած դրան, այդ արարքից հետո Աննա Արևշատյանը՝ մայրը, իր բողոքը հետ է վերցրել և հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս պահին ազատության մեջ է։

Բարձրագույն դատական խորհրդից հայտնեցին, որ Թաթուլ Մադաթյանը շարունակում է կալանքի տակ լինել։ Դատավճիռ դեռ չկա, նա կալանավորված է 2022 թվականից և մինչ այս կալանքը երկու ամիսը մեկ երկարաձգվում է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել