Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի․ Փաշինյան |1lurer.am|

Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, և ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելեց՝ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայից իր հետ էլ է խոսել, ասել՝ ինչ լուծումներ են գտել: «Մենք ակտիվ աշխատում ենք գործընկերների հետ և հետևյալ լուծումն ենք գտել. հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան: Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել, և երկար ժամանակ չի աշխատում, հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրերում կավարտենք, և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարներն անցնեն գետով այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք, և մատակարարեն հանրապետությունով մեկ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ այս սխեման կաշխատի առաջիկա օրերին, քանի որ հեղեղումների պատճառով երկաթուղին ոչ միայն Հայաստանում է վնասվել: «Վրաստանում էլ է երկաթուղին վնասված: Նախկինում կարծում էին, որ 2-3 օրում կավարտեն, բայց մի շարք հատվածներ նորից վնասվել է: Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և կկարողանա երկաթուղին աշխատել մինչև Այրում կայարան»,- ասաց նախարարը Նշենք, որ Հայաստանի հատվածում ամենամեծ վնասը կրել է Այրում կայարանը:
12:13 - 30 մայիսի, 2024
Ներգրավված է 456 փրկարար, տարհանվել է 443 մարդ, որոնցից միայն 44-ն են հյուրանոցներում. 141 անձ գետի այն ափին է.Սանոսյան |news.am|

Ներգրավված է 456 փրկարար, տարհանվել է 443 մարդ, որոնցից միայն 44-ն են հյուրանոցներում. 141 անձ գետի այն ափին է.Սանոսյան |news.am|

news.am: Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ի նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունները հայտնեց Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին,  ընտանիքի անդամներին: Օրակարգի հաստատումից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց այդ երկու մարզերում ստեղծված իրավիճակը. «Ջրհեղեղի օրը Դեբեդ գետում ջրի մակարդակը հասել է մինչեւ մյրկյանում 650 խմ, իսկ այսօր 102 է: Այսինքն 6 անգամից ավելի ջուր է եղել կամ 198 սմ բարձրացել է: Այսինքն շուրջ 2 մետր արդեն ջուրը նվազել է: Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարարների, որոնք տրհանել են 443 մարդու: Հիմա միայն Սանահին Կայարան թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, բայց փրկարար պարաններով  ամեն ինչ հասցնում ենք: Աղետի հետեւանքով ունենք 4 զոհ: Հայտարարվել է աղետի գոտի: Ունենք հսկայական վնասված ենթակառուցվածքներ: Մոտ 2 կմ-ի է հասնում երկաթուղու տարբեր հատվածներում վնասվածքները: Դա հիմնականում Այրումից Սանահիտ հատվածն է: Բացի երկաթգծից  վնասված են շատ սյուներ, ենթակայաններ: Բավական երկար ժամանակ կլպահանջվի երկաթգի վերակառուցման համար: Ճանապարհների մասով հիմնական մեծ վնասները կրել են Մ4 եւ Մ6 ճանապարհները: Մ4-ը ունի 10 վնասված հատված, որոնցից 5-ը հատկապես  բավական խոշոր են, դա Դիլիջան-Իջեւան հատվածում է հիմնականում: Մ6 ճանապարհը 46 հատվածում է վնասված, 5-ում ճանապարհից ոչինչ չկա, ամբողջ հատվածը վնասվել է: Այդ 5-ից 4-ը վրականգնել ենք, 56-րդի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ճանապրհը ջրածածկ էր նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում, ինչի հետեւանքով մաքսակետը մեկ օր չաշխատեց: Հիմա այդ հատվածը անցանելի է: Վանաձորից դեպի Ալավերդի եւ Այրում ճանապարհը երթեւեկության հմար փակ է»,-ասաց նա: Սանոսյանը հավելեց, որ շուրջ 20 կամուրջ է վնասվել, այդ թվում հետիոտնային:  Խոշոր կամուրջներից են Ախթալայի կամուրջը, Սանահին թաղամասի կամուրջը, Այրումի, Քարկոպի, Խաշթառակի, Շնողի կամուրջները: 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի, այնտեղ մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ ճանապարհով, որը բարեկարգում ենք ընթացքում: Ջրագծերի վնասների հետեւանքով մի շարք բնակավայրեր զրկվել են ջրամատակարարումից: Դիլիջանում մասնակի է վերականգնվել ջրամատակարարումը: Ախթալա ջուրը ջրատարով ենք տեղափոխում: Էրեգետիկ համակարգում շուրջ 17 հազար բաժանորդ հոսանքազրկվել է: Նրանցից դեռ 600-ն է, որ հոսանքազրկված են: Գազի 19 հազար բաժանորդ զրկվել է գազամատակարարումից, նրանցից 18 600-ը վերականգնվել է: Ալավերդու Սանահին Կայարան թաղամասում ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր, շինություններ: Քարկոպ գյուղն ամբողջովին ջրածածկ է, բոլոր մարդիկ տարհանվել են: Երեկ այնտեղ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր 100 փրկարար կաշխատի: Գյուղը 1,5 մետր եւ ավելի ջրածածկ է»: ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով եւ խմելու ջրով. «Տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն է հյուրանոցներում, մյուսները նախընտրել են ծանոթների, հարազատների մոտ գտնվել: Բոլորի հետ կապ կա, մատակարարումներ տեղի են ունենում»:
11:36 - 30 մայիսի, 2024
Ինչ իրավիճակ է աղետի գոտում. նախարարին զեկուցվել է հանձնարարականների կատարման արդյունքը

Ինչ իրավիճակ է աղետի գոտում. նախարարին զեկուցվել է հանձնարարականների կատարման արդյունքը

Այսօր կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ Նախարարին զեկուցվել են օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:   «ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։   Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:   Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն էլ զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական բլոկով տարվող աշխատանքները։   Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։ Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։   Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։   Նախարարին են ներկայացվել նաև կամավորների աշխատանքի արդյունքները։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս։ Նախարարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:43 - 29 մայիսի, 2024
Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։ Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։ Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքները իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։ Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։
17:09 - 28 մայիսի, 2024
Կամավորների կարիք կա, օրական մինչև 300 աշխատող ձեռքի կարիք կա. Գնել Սանոսյան
 |azatutyun.am|

Կամավորների կարիք կա, օրական մինչև 300 աշխատող ձեռքի կարիք կա. Գնել Սանոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Աղետի գոտում կամավորների աջակցության կարիք կա, «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երեկվանից արդեն զգացել ենք կամավորների աջակցության կարիքը: Որովհետև դրա առաջին օրը հնարավոր չէր մոտենալ, աշխատել, դրա համար կամավորներին չենք խնդրել միանալ աշխատանքներին, բայց երեկ, երբ գետի մակարդակն իջավ, հնարավոր եղավ», - նշեց նախարարը: Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ երեկ արդեն ներգրավել են մոտ 50 կամավոր, այսօր նախատեսվում է նրանց թվի ավելացում. - «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք»: Նախարարը նաև ասաց՝ փորձում են տեղի կամավորական ուժերով՝ և՛ Կարմիր խաչի, և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (կամավորների ցանկ ունեն) աջակցությամբ աշխատել, ԿԳՄՍՆ-ին են խնդրել ուսանողների հետ կապ հաստատել: «Կարծում եմ՝ ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք»,- «Ազատությանը» փոխանցեց նա։ Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Տեխնիկայի կարիք, նրա խոսքով, չկա, սակայն արտահագուստի կա։ «Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը:
16:05 - 28 մայիսի, 2024
Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նիստում ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները: Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։ Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում անցել է Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։ Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հեևթին ներկայացրել է ամբողջ օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները: Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր։
21:48 - 27 մայիսի, 2024
Փլվել է 17 կամուրջ, որոշների վերականգնումը մեծ ջանք ու ժամանակ է պահանջելու․ Գնել Սանոսյան
 |news.am|

Փլվել է 17 կամուրջ, որոշների վերականգնումը մեծ ջանք ու ժամանակ է պահանջելու․ Գնել Սանոսյան |news.am|

news.am: Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջներ բավականին խոշոր կամուրջներ են, մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար։ Եթե փոքր համայնքայինների դեպքում լուծումներ գտվել են և կապի խնդիր չկա, այս դեպքում խնդիր ստեղծվել է»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ այսօր արդեն ջրի նվազում ունենք․ «Մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս, որ մենք սկսենք նաև ակտիվ այլ ուղղությամբ աշխատանքները»։ Սանոսյանը փոխանցեց, որ գիշերը կարողացել են համապատասխան տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ․ «Որտեղ մեր 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղ կարողացել ենք մեքենայով հղի կնոջ անցկացնել։ Այդ 5,5 կմ ճանապարհին տեխնիկան աշխատում է, շեբենապատում ենք»։ Սանոսյանի խոսքով՝ Հաղպատի հատվածում ճանապարհն այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել․ «Նշանակում է, որ Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերը, որոնք կապից կտրված էին, կարող ենք այդ կապն օգտագործել։ Հիմա իրականացվում են աշխատանքներ Շնողից դեպի Ախթալա հատվածում»։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ 
12:51 - 27 մայիսի, 2024
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 |hetq.am|

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում |hetq.am|

hetq.am: Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։ «Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։ Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։ Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։ «Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։ Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։  Հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը 527 քմ է։ Շինարարական ընկերություններն առանց ներքին հարդարանքի այսօր առանձնատներ են կառուցում 1 քմ-ը՝ 400 դոլարից սկսած (առավելագույնը՝ 500 դոլար)։ Եթե կառուցման միջին գինը համարենք 1քմ-ը 450 դոլար, ապա 527 քմ մակերեսով առանձնատան արժեքը կկազմի 237 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարին եթե ավելացնենք հողամասի ձեռքբերման արժեքը՝ 49 հազար ԱՄՆ դոլարը, կստացվի, որ միայն հողամասն ու տունը՝ առանց ներքին հարդարման, 286 հազար դոլար արժեն։ Դժվար է ասել, թե ներքին հարդարանքը և կահավորումը ավարտելուց հետո որքան կկազմի տան արժեքը։ Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։ Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝  Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։ Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։ Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։ Նշենք, որ նախարարի եղբայրներից մեկի կինն աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, մյուսի կինը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում։ Գնել Սանոսյանի կինն էլ մոտ 1.5 տարի աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:32 - 16 մայիսի, 2024
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի
 |1lurer.am|

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի: «Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա: Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ: «Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով, և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը: Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:
12:05 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։
12:01 - 08 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետների ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 080 000 ՀՀ դրամ։   Հաջորդ կանգառը Դողս-Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 մլն դրամ։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել բոլոր խնդիրները և տվել մի շարք հանձնարարականներ։
13:08 - 03 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
11:37 - 02 մայիսի, 2024
Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:
19:45 - 29 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:
14:29 - 08 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից, շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։ Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։  
17:15 - 06 ապրիլի, 2024