Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին
16:26 - 31 հուլիսի, 2023

Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։

Նախարարն ընդգծել է՝ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և ներկայում, տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առկա է էլ ավելի մեծ ներուժ․ «Հայաստանում շատ բարձ է գնահատվում Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու այս բարձր տեմպը։ Ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ ՏԿԵ նախարարությունը պատրաստ են մեծ ներդրում, մասնակցություն ունենալ այս գործընթացում»,- ասել է Սանոսյանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին ընդգծելով հայ-հնդկական ջերմ հարաբերությունների, փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։

Կարևորվել է հայաստանյան տարբեր շինարարական մրցույթներում հնդկական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել