Արտակ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։

ՔԿՀ աշխատակցի ուղղորդումը սխալ է․ Արտակ Զեյնալյանը՝ տեսակցությունների կարգի մասին

ՔԿՀ աշխատակցի ուղղորդումը սխալ է․ Արտակ Զեյնալյանը՝ տեսակցությունների կարգի մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մի դիտարկում արեց, որ թեև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունի նաև Ազգային ժողովի պատգամավորը, սակայն ՔԿՀ այցելելու ժամանակ աշխատակիցն ասում է «նախարարին հարցրու՝ նոր թողնեմ»: Ենթադրում եմ, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ Արգելված է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ։ Այս դեպքում, եթե նույնիսկ պատկերացնենք, որ պատգամավորը կարող է զանգել ինձ՝ տվյալ կալանավորված անձին տեսակցելու արգելքը հանելու կամ նրան տեսակցելու համար, ապա պետք է հիասթափեցնեմ, որովհետև ինչպես վերևում նշեցի, այդ լիազորությունն ու որոշումը քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է և ոչ՝ արդարադատության նախարարի: Այս թեմայի վերաբերյալ ևս մի քանի դիտարկում՝1) ազատությունից զրկելու վայրեր մուտքի և ելքի իրավունքը և կալանավորված անձին տեսակցելու իրավունքը բովանդակային առումով նույնը չեն, 2) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ, 3) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշումը չի զրկում պատգամավորին նշված վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունքից. 4) այն դեպքում, երբ առկա չէ նման որոշում, ապա պատգամավորն օրենքով սահմանված կարգով իրավասու է տեսակցել կալանավորված անձի հետ:Հ.Գ. ՔԿՀ աշխատակցի ուղղորդումը սխալ է:  
05:42 - 17 ապրիլի, 2019
Ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մ. Իսահակյանը մինչեւ օրս չի փոխհատուցել պատճառած վնասները. բաց նամակ Զեյնալյանին

Ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մ. Իսահակյանը մինչեւ օրս չի փոխհատուցել պատճառած վնասները. բաց նամակ Զեյնալյանին

Բաց նամակԱրդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին Երեւան քաղաքի բնակիչ՝ Գայանե Մարտիրոսյանից2018 թվականի հունվար ամսին ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մարտին Իսահակյանը չի ցանկանում փոխհատուցել պատճառած վնասները:Հունվար ամսից մինչեւ ամառ՝ ստացած բազմաթիվ կոտրվածքներով գտնվել եմ անկողնային վիճակում: Գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ակնհայտ նկատվում է, որ այդ դատավորը արդար չէ եւ միշտ խուսափում է: Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները նախորդ փուլում շատ թերի է գնահատել: Ուստի ձեր ուշադրությունն եմ խնդրում, քանի որ ինձ համար յուրաքանչյուր անցնող օր ճակատագրական է: Սոցիալապես անապահով վիճակս ու գնալով ավելի ծանրացող առողջական վիճակս թույլ չեն տալիս վերադառնալ բնականոն կյանիքս եւ խնամել միակողմանի ծնողազուրկ, մանկահասակ թոռնիկներիս:
12:28 - 11 ապրիլի, 2019
Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան․ Արտակ Զեյնալյան |yerkir.am|

Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան․ Արտակ Զեյնալյան |yerkir.am|

yerkir.am: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դատական համակարգում կոռուպցիայի մասին, ասել է․ «Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայն դեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են: Այդպիսի երևույթ կա, և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը. դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ: Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում` ամենավերջին տեղն է զբաղեցնում: Հիմա յուրաքանչյուր դատավոր միջին հաշվով ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սա այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»:
13:07 - 10 ապրիլի, 2019
Կառավարությունն առաջարկում է գործող ՏՄՊՊՀ-ի կյանքը երկարացնել մինչև հունիսի 30-ը |aysor.am|

Կառավարությունն առաջարկում է գործող ՏՄՊՊՀ-ի կյանքը երկարացնել մինչև հունիսի 30-ը |aysor.am|

aysor.am: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայիս գործունեությունը խնդրահարույց է, և կառավարությունը խնդիրները վերացնելու համար ԱԺ արտահերթ նիստի օրակարգ է ընդգրկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ, նույն օրենքի եզրափակիչ ու անցումային դրույթներում կա մի ձևակերպում, որի համաձայն, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանձնաժողովի նախագահ և վեց անդամներին։ «Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլի 9-ին, հետևաբար այդ ժամկետը վրա է հասնում 2019-ի ապրիլի 9-ին ու այս դրույթը չի իրականացվել։ Հաշվի առնելով, որ ձևավորվել է Ազգային ժողով ու կառավարություն, գործադիր իշխանությունը հնարավորություն չի ունեցել ներկայացնել սրանք։ Գործադիր իշխանությունը այս իրավակարգավորման մեջ տեսել է խնդիրներ ու կան տարակարծություններ», - հայտարարեց Զեյնալյանը՝ նշելով, որ իրենք ժամանակ են խնդրում, ինչի ընթացքում կարող են քննարկել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխությամբ, կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարացնել մինչև այս տարվա հունիսի 30-ը։
07:50 - 08 ապրիլի, 2019
Իրականացվում է փորձաքննություն ճշտելու՝ արդյոք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները համապատասխանում են կալանքից ազատելու հիվանդությունների ցանկին․ Արտակ Զեյնալյան

Իրականացվում է փորձաքննություն ճշտելու՝ արդյոք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները համապատասխանում են կալանքից ազատելու հիվանդությունների ցանկին․ Արտակ Զեյնալյան

 |tert.am|։ Կալանքի իրավակիրառ պրակտիկայի ակնհայտ բարելավում ունենք, սակայն այն չենք կարող սահմանադրական և կոնվենցիոն նորմերին մաքսիմալ բավարար համարել, Քննչական կոմիտեում նման հայտարարություն է արել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խափանման միջոցը կալանք նշանակելու հարցում դատարաններն այսօր ավելի համարձակ են։ «Մաքսիմալ բավարարող չենք կարող համարել սահմանադրական և կոնվենցիոն նորմերին, բայց փոփոխություններ կան։ Նաև պետք է ասել, որ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները կամ ոչ իրավաչափ ճանաչում ձերբակալությունը»,- ասել է նա։ Նախարարը, պատասխանելով հարցին, եթե իշխանությունը կարծում է, որ կալանքի իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիր կա, ապա ինչո՞ւ է մերժվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կամ այլոց խափանման միջոցը, մնում կալանք, այն դեպքում, երբ նույնիսկ այս հարցով ՄԻԵԴ են դիմումներ գնում, նշել է, թե պետք է տարանջատել կալանքի հիմքերը․ «Եթե կալանքի հիմքերը բավարար ու իրավաչափ են, ապա պետք է գնահատել նաև հետևյալը՝ արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ։ Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի՝ պայմանավորված առողջական վիճակով։ Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում դա կիրառվում է։ Որքան տեղյակ եմ՝ իրականացվում է փորձաքննություն ճշտելու համար՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե՝ ոչ»։ Հարցին, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մեկ անգամ փոխվեց և պարզ դարձավ, որ նա նախաքննությանը չի խանգարում, ինչո՞ւ նորից կալանքն ընտրվեց խափանման միջոց և որպես արդարադատության նախարար՝ որքանո՞վ եք սա իրավաչափ համարում, Զեյնալյանն արձագանքել է. «Առաջադրում եք հարց, որի հասցեատերը ես չեմ, այլ դատարանն է։ Սա փաստաբանի հարցադրում է, որ պետք է ուղղել գործը նախագահող դատավորին, քանի որ հարցի իրավական գնահատականը կարող է տալ դատարանը»։ Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում անցած տարվա հունիսին ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել, որոշ ժամանակ անց կրկին կալանավորվել:
15:49 - 03 ապրիլի, 2019
Անցումային արդարադատությունը վենդետայի գործիք չէ. արդարադատության նախարար

Անցումային արդարադատությունը վենդետայի գործիք չէ. արդարադատության նախարար

|news.am|:  Անցումային արդարադատությունը չի կարող վենդետայի իրականացման գործիք լինել։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ անցումային արդարադատություն եզրն ինքը, ունեցվածքի բռնագանձումն առանց դատավճռի, կարող է մոլորության մեջ գցել։ «Բայց բովանդակային առումով դա վերաբերում է ապօրինի ճանապարհով ստացված ունեցվածքի բռնագանձմանը։ Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերին, եւ դա նրա պարտականությունների մեջ է։ Ընդ որում՝ այս կառավարությունը չէ, որ միացել է»,- հիշեցրել է նախարարը։ Զեյնալյանը նշել է, որ ստեղծվել է խումբ եւ մշակվում է օրենք, եւ անցումային արդարադատության հարցը ԱԺ ոլորտում է։ «Արդարադատության նախարարությունը հետազոտություն է իրականացրել։ Գրականությունը եւ նյութերը հանձնվել են ԱԺ-ին։ Կան տարբեր մոդելներ տարբեր իրավիճակների համար, տարբեր մոտեցումներ։ Ունիվերսալ լուծումներ չկան»,- ասել է Զեյնալյանը։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ անցումային արդարադատությունը չի կարող լինել վենդետայի գործիք։ Դա հաշտեցման միջոց է, համոզված է Արտակ Զեյնալյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը բաց է եվրոպացի փորձագետների հետ համագործակցության համար։
14:45 - 03 ապրիլի, 2019
Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել. Զեյնալյանը՝ Մերի Աղաջանյանին Իսրայելին արտահանձնելու մասին

Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել. Զեյնալյանը՝ Մերի Աղաջանյանին Իսրայելին արտահանձնելու մասին

news.am: Հայաստանն Իսրայելին չի արտահանձնի իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում դատապարտվել է ազատազրկման խարդախության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արտակ Զեյնալյանի խոսքով, ՀՀ Սահմանադրությունն արգելք է նախատեսում ՀՀ քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ. «Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-ասաց նախարարը: Այս խնդրի վերաբերյալ NEWS.am-ը դիմել է արդարադատության նախարարություն, որտեղից հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը: Նշենք, որ քանի որ Հայաստանի և Իսրայելի միջև չկա արտահանձնելու մասին երկկողմ պայմանագիր, ապա հարցը կանոնակարգվում է քրեական գործերում փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի շրջանակում։ Սահմանադրության 55 հոդվածի 2–րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հանձնվել արտասահմանության պետությանը` բացառությամբ դեպքերի` նախատեսված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով»։
08:58 - 27 մարտի, 2019
Հարկադիր կատարման ոլորտը բարեփոխում ենք՝ հօգուտ քաղաքացու․ Արտակ Զեյնալյան

Հարկադիր կատարման ոլորտը բարեփոխում ենք՝ հօգուտ քաղաքացու․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Կառավարության այսօրվա նիստում ներկայացրածս հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության արժանացավ գործադիրի կողմից: Այս նախաձեռնությամ հանդես գալու պատճառը մեկն էր. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և ՄԻԵԴ վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, իսկ իրավական բացերի արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների: Ներկայացված նախագծերով նախատեսել ենք հիմնական լուծումներ, որոնք վերաբերում են կատարողական թերթ տալու դիմումի մերժումը բողոքարկման ենթարկելու հնարավորության ստեղծմանը, կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմի ներդրմանը, ծանուցման հարցում առաջնությունը էլեկտրոնային ծանուցմանը տալուն և այլն:Մասնավորապես, 1. Ներկայում, երբ պարտատերերը կատարողական թերթ տալու դիմում են ներկայացնում դատարան, դատարանները իրենց գրությամբ մերժում են կատարողական թերթի տրամադրումը, սակայն անձինք հնարավորություն չեն ունենում բողոքարկելու դատարանի նման գրությունները: Այս խնդրի լուծման նպատակով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել է, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման: 2. Սահմանվել են կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմ, ըստ որի՝ քաղաքացին ևս մեկ անգամ հնարավորություն կունենա ակտը առանց հարկադիր կատարողի միջամտության կատարի և չկրի կատարողական ծախսերի բեռը:3. Վերանայվել են ծանուցման վերաբերյալ կարգավորումները, որոնցով առաջնությունը հիմնականում տրվել է էլեկտրոնային ծանուցմանը: Դրանով նախատեսվում է կրճատել փոստային առաքումների վրա ծախսվող գումարները և ծանուցումները դարձնել առավել արագ և արդյունավետ: 4. Սահմանվել են կարգավորումներ, ըստ որի՝ եթե պարտապանը մասնակի կատարում է իր պարտավորությունը կամ եթե արգելանքը ակնհայտ չի համապատասխանում անձի պարտավորության չափին, ապա հարկադիր կատարողը համապատասխան չափով հանում է արգելանքը: Այսինքն՝ վերջապես ստեղծվում են այն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան վերացնել մեր քաղաքացիներին պատճառվող անհարկի անհարմարությունները: 5. Կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու համար սահմանվել է, որ պարտապանը նոր գույք ձեռք բերելու դեպքում պարտավոր է նոր հայտարարագիր ներկայացնել: Բացի այդ, եթե պարտապանը իր անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված կամ չհաշվառված գույք ունի, ապա հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պետք է կազմակերպի գույքի գրանցումը և հաշվառումը: Այս դրույթը կնպաստի գույքային բնույթի կատարողական թերթերի կատարողականությանը, քանի որ թույլ կտա հայտնաբերել լրացուցիչ գույքեր և գանձում տարածել դրանց վրա: 6. Ընդլայնվել է բռնագանձման ոչ ենթակա գույքի ցանկը և այդ ցանկում ներառվել են հաշմանդամների համար նախատեսված սարքավորումները, ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիները և թռչունները, ինչպես նաև որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքը և դրամական միջոցները: 7. Փաստաթղթաշրջանառությունը և դրանից բխող ծախսերը կրճատելու նպատակով ստեղծվել են հիմքեր, որ հետագայում Կառավարության որոշումներով հարկադիր կատարման ծառայության և այլ մարմինների միջև ներդրվեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, ինչպես նաև ապահովել, որ հարկադիր կատարողի կողմից տարբեր մարմնիններին իրականացվող հարցումները և դրանց պատասխանները լինեն էլեկտրոնային եղանակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խնդիրները պահանջում են հրատապ լուծումներ, նախագծերի փաթեթը ճանաչվեց անհետաձգելի:»  
05:59 - 22 մարտի, 2019
Դատական համակարգում բարեփոխումներ իրականացվում են, դրանք արվում են էվոլյուցիոն ճանապարհով. Արտակ Զեյնալյան

Դատական համակարգում բարեփոխումներ իրականացվում են, դրանք արվում են էվոլյուցիոն ճանապարհով. Արտակ Զեյնալյան

Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, դրանք էվոլյուցիոն ճանապարհով հիմա արվում են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցին: Ըստ զեկույցի՝ թեև 2018թ. արձանագրվել է առաջընթաց ՀՀ-ի համար, այդուհանդերձ դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, դատարանների հիմնական անկախության և չեզոքության հարցում դեռևս չկա առաջընթաց, նաև դատավորների անկողմնակալությունը կասկածի տեղիք է տալիս: «Ռազմավարություն է մշակվում, նախագիծ, որտեղ նախատեսվում են նաև փոփոխություններ: Անշուշտ, պետք է իրականացվեն նաև լուրջ փոփոխություններ, որպեսզի դատական իշխանությունների նկատմամբ վստահությունը բարձրանա, բարձրանա նաև դատական ակտերի որակը, մատչելիությունը, որպեսզի կանխատեսելի լինի արդյունավետությունը»,-ասաց նա: Դատավորների աշխատանքի վերաբերյալ ասաց, որ պետք է օբյեկտիվ տվյալներ ունենան՝ իմանալու ինչ չափելի պատկեր ունեն, և ինչ փոփոխություններ պետք է անեն: Լրագրողներն Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման» նախագծի վերաբերյալ, որը նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը որակել էր իշխանության ոտքերի տակ դրված ռումբ: Զեյնալյանը համաձայնեց ԿԲ-ի պարզաբանման հետ, որ դա միջազգային պարտավորությունների շրջանակներում է: «ՀՀ-ն փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի դա իրականացվի: Արդարադատության նախարարությունում անցկացվում են քննարկումներ, ստեղծված է խումբ, որը զբաղվում է դրանով, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,-ասաց նա:     tert.am
11:51 - 19 մարտի, 2019
Եթե սահմանը հատած ադրբեջանցին ցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյանը |aysor.am|

Եթե սահմանը հատած ադրբեջանցին ցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյանը |aysor.am|

Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այսօր այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Անձը ձերբակալվածի կարգավիճակ ունի. Կա փաստ, անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը և իրականցվում է նախաքննություն», - ասաց Զեյնալյանը։ Հարցին, թե ադրբեջանցուն վերադարձնելու գործընթաց կա՞, նախարարը պատասխանեց. «Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են, պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը ամբողջությամբ։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։ Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»։ Ավելին՝ aysor.am-ում  
09:27 - 19 մարտի, 2019
Քրեակատարողական համակարգի բարեփոխման համատեքստում կներդրվեն  բանտարկյալների աշխատանքը խթանող մեխանիզմներ

Քրեակատարողական համակարգի բարեփոխման համատեքստում կներդրվեն բանտարկյալների աշխատանքը խթանող մեխանիզմներ

Ամբողջ աշխարհում հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում ընդունվել են համապատասխան օրենքներ, որոնք քրեականացնում են այդ մշակույթը, այդ համակարգին անդամակցությունը, եւ մենք նույնպես օգտվում ենք դրական փորձից։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով բարեփոխումների գործընթացը։ Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը համապատասխան օրինագիծը մշակել էր դեռեւս անցած տարվա հուլիս-օգոստոսին, հետո մտցրել շրջանառության մեջ, բայց, Ազգային ժողովի ցրման հետ կապված՝ գործընթացն անավարտ էր մնացել։ «Հիմա մենք նորից այն շրջանառության մեջ ենք մտցրել։ Բացի այդ, նախաձեռնվել են արդյունավետ քայլեր այդ համակարգի դեմ պայքարի համար։ Դրա ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Մենք վաղուց արդեն չենք նկատում ձեռքից ձեռք դրամական շրջանառություն քրեակատարողական հաստատություններում։ Մենք ամեն բան արել ենք, որպեսզի դա տեղի չունենա։ Մենք կարողացել ենք արմատախիլ անել այդ բոլոր արատավոր երեւույթները»,- հավաստիացրել է Զեյնալյանը։ Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, քրեակատարողական համակարգի բարեփոխման համատեքստում կներդրվեն նաեւ բանտարկյալների աշխատանքը խթանող մեխանիզմներ, ինչը նույնպես շատ կարեւոր է։  
09:07 - 19 մարտի, 2019
Երեւանի 4 բուժկենտրոնում բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների համար. արդարադատության նախարարություն

Երեւանի 4 բուժկենտրոնում բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների համար. արդարադատության նախարարություն

Երեւանի չորս բուժկենտրոններում հատուկ բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների եւ ձերբակալվածների սպասարկման համար։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով բարեփոխումների գործընթացը։ Նա նշել է, որ նման բաժանմունքներ հետագայում կբացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ Վանաձորի, Գյումրիի եւ Գորիսի որոշ բուժկենտրոններում։ Նախարարի խոսքով՝ Հայաստանում իրականում սկսել է գործել պայմանագրային-ժամանակից շուտ ազատման ինստիտուտն այն անձանց համար, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման։ «Ընդհանուր առմամբ, այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի»,- պարզաբանել է Զեյնալյանը։
08:10 - 19 մարտի, 2019
Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում |armenpress.am|

Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում |armenpress.am|

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում։ Այդ մասին լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։ «Նախարարը որպես վկա հարցաքննվել է»,– ասաց Լուսինե Մարտիրոսյանը: Հայտնի է, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:      
08:45 - 13 մարտի, 2019