Եթե սահմանը հատած ադրբեջանցին ցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյանը |aysor.am|
09:27 - 19 մարտի, 2019

Եթե սահմանը հատած ադրբեջանցին ցանկանա վերադառնալ, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյանը |aysor.am|

Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այսօր այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Անձը ձերբակալվածի կարգավիճակ ունի. Կա փաստ, անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը և իրականցվում է նախաքննություն», - ասաց Զեյնալյանը։

Հարցին, թե ադրբեջանցուն վերադարձնելու գործընթաց կա՞, նախարարը պատասխանեց.

«Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են, պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը ամբողջությամբ։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։

Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»։

Ավելին՝ aysor.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել