Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունը ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, այն հափշտակեցին ժողովրդից: Այդպես պետությունն օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:   Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին: Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով: Այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում: Դրանք, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև 2008 թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018 թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով»:
11:02 - 01 մարտի, 2021
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար: Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման: Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության: Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք: Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,- ասված է նախագահի ուղերձում:
10:23 - 01 մարտի, 2021
Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։ Հիշեցնենք՝ Գևորգյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա դատական նիստում: Սակայն մեղադրող դատախազներն առարկել էին՝ ընդգծելով, որ 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում, և որ պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում է տեղի ունենում: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, թե նման միջնորդությունները ծառայեցվում են բացառապես ոչ դատավարական նպատակների՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար:
12:39 - 03 փետրվարի, 2021
Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի. կաթողիկոսը՝ Մարտի 1-ից հետո չխոսելու մասին |armtimes.com|

Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի. կաթողիկոսը՝ Մարտի 1-ից հետո չխոսելու մասին |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում լրագրողներից մեկը Ամենայն հայոց կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչպես էր, որ Մարտի 1-ի ժամանակ, ընտրությունների կեղծիքների ժամանակ եկեղեցին նախկին իշխանությունների քննադատություններին չէր միանում.  «Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում եւ գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ եւ խոսք հնչեցնել»,- պատասխանեց նա։ Խոսելով գործող իշխանությունների հետ իր հարաբերությունների մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունների հետ չի այցելել Եռաբլուր՝ Գարեգին Բ-ն նախ հետաքրքրվեց, թե այսօր արդյոք իշխանություններն արդեն այցելել են Եռաբլուր: Ստանալով դրական պատասխան՝ կաթողիկոսն ասաց. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին։ Բայց կարծում եմ՝ ներկա կացության մեջ այս տարբերակը պատշաճ մոտեցում է»: Անդրադառնալով քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնելու հարցին՝ կաթողիկոսը նշեց. «Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն։ Այսօր, գոհություն Աստծո, նաեւ եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում ունենք հայոց պետականություն։ Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»։ 
12:24 - 28 հունվարի, 2021
Սա ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված քրեական գործ է. Ռոբերտ Քոչարյան |armtimes.com|

Սա ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված քրեական գործ է. Ռոբերտ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ իր վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործը ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված գործ է: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին միանալով իր պաշտպանների միջնորդությանը՝ այս մասին հայտարարեց ինքը Քոչարյանը: Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը՝ պնդումով, որ քննիչը դատարան է ուղարկել միայն մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ հերքող ապացույցները չի ուղարկել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվարի 23-ին նախագահականում, հետեւանք էր ԵԿՄ-ում գործընթացների, դա էր քննարկվում, բայց այս քրեական գործում մեկ փաստաթուղթ չկա այն մասին, թե ԵԿՄ-ում ինչ էր կատարվում, հետեւանքի մասին կա, բայց թե ինչի համար է այդ խորհրդակցությունը եղել, դրա նյութը չկա, հիմա մենք ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել»: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե չի սխալվում, գործի 80 հատորի մեջ առկա է ԱԱԾ-ից ընդամենը 3 նամակ եւ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հավատալի է, որ այդպիսի իրադարձությունների դեպքում ԱԱԾ-ում կարող է լինել զրոյական փաստաթուղթ. «Նամակներից մեկը հետեւյալն է. փետրվարի 24, ասում են, որ կա որոշում քրեական գործ հարուցելու մասին սահմանադրական կարգը տապալելու հետ կապված, եւ կա նամակ, որ մարտի 2-ին այդ գործը փոխանցվում է դատախազությանը՝ 3 հատոր, մոտ 350 էջ. չկան, մենք այդ հատորներին ծանոթ չենք, հիմա փետրվարի 24-ից մինչ մարտի 1 որոշակի գործընթացներ են կատարվել»: Ավելին՝ armtimes.com-ում
18:00 - 15 սեպտեմբերի, 2020
Պաշտպանները չեն բացառում, որ Մարտի 1-ի մայր գործում կլինեն Ռ. Քոչարյանին եւ Ս. Օհանյանին արդարացնող ապացույցներ |armtimes.com|

Պաշտպանները չեն բացառում, որ Մարտի 1-ի մայր գործում կլինեն Ռ. Քոչարյանին եւ Ս. Օհանյանին արդարացնող ապացույցներ |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս մասին այսօր հայտարարեց պաշտպան Մեժլումյանը՝ դատարանին միջնորդելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ողջ նյութերը: Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաեւ մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ հատուկ միջոցներ: Պաշտպանը նշեց, որ որպես այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ դատարան է ուղարկել 79 հատոր գործ՝ կից 3 հատոր մեղադրական եզրակացությամբ. «Մինչդեռ, իմ տեղեկություններով, մայր քրեական գործը ավելի քան 500 հատոր է կազմել դեռ այդ ժամանակ, եւ դրանում կան բազմաթիվ ապացույցներ, ըստ որոնց՝ հավաքները որոշակի ժամանակահատվածում եղել են ոչ խաղաղ բնույթի, եւ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետ կապված բազմաթիվ գործեր են մայր գործից առանձնացվել եւ ուղարկվել դատարան»: Ըստ Մեժլումյանի՝ իրենց վերաբերյալ գործով դատարան ուղարկված 79 հատորում այդ ապացույցները կամ դրանց մեծամասնությունը չեն ներառվել. «Այսինքն՝ թաքցվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ դրանք կարող են էական նշանակություն ունենալ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու եւ պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքվի մեղադրանքի այն պնդումը, թե զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են գործողություններ իրականացրել»: Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ դարձյալ շեշտելով, որ բացառված չէ, որ պաշտպանության կողմին չտրամադրված նյութերում առկա լինեն այնպիսի ապացույցներ, որոնք առհասարակ բացառեն քրեական հետապնդումը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:44 - 15 սեպտեմբերի, 2020
Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|

Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|

factor.am: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին և ներկա պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները կազմում են 800 էջ: Այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի զեկույցն ինչ ձևաչափով է ներկայացվելու հանրությանը: Այժմ զեկույցը պատրաստվում է ԱԺ նախագահին ներկայացնելու համար: Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի բացահայտումների վերաբերյալ մանրամասներ չի փոխանցել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը սա համարեց անտեղյակություն վերջինիս կողմից: «Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին: Ես թվաբանություն չեմ ուզում անել, որն այդքան էական չէ, կարևորը դիրքերի քանակն է, մարտավարական նշանակությունը և այդ դիրքերի առկայությունը հակառակորդի մոտ խոսում է, որ ինչ-որ ձևով խախտված է  94 թվականի հրադադարի պայմանները: Այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը, ասաց, որ ընթացքն իրեն չի բավարարում: «Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի կատարում, որովհետև Քոչարյանի փաստաբանական թիմը մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված չլինի՝ Մարտի 1-ի էջը փակվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ դատավորը գրավի համար պահանջեց չորս միլիոն դոլար, Քոչարյանը շատ հեշտությամբ այն գտավ: Շաբաթ-կիրակի հայտնվեցին մարդիկ և այս հսկայական գումարը վճարեցին: Ավելին, պարզվեց, որ օլիգարխներից զատ նրա համար վճարել է նաև «Սիստեմայի» տնօրենը:  Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք ասաց, որ աշխատավարձ ստանում է «Սիստեմա» ընկերությունից, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, ես կարծում եմ, որ խորհրդի անդամ դառնալու համար ընկերությունում ունենում են փայաբաժին: Մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինչ փայաբաժնի մասին է խոսքը: Ժամանակին խոսք գնաց «Սիստեմա» ընկերությունում Քոչարյանների կողմից 600 միլիոն դոլար ներդնելու մասին, որն այդպես էլ չհերքվեց»:Շարունակությունը՝ factor.am-ում։
20:08 - 14 սեպտեմբերի, 2020
Մեր ռազմավարության իրագործումը բերելու է կոռուպցիայից զերծ դատական իշխանության ձևավորման. Բադասյան

Մեր ռազմավարության իրագործումը բերելու է կոռուպցիայից զերծ դատական իշխանության ձևավորման. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարդկայնորեն հասկանում է Մարտի 1-ի զոհերի հարազատների արձագանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննության հետ կապված։ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե այն զրկանքը, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն են կրել, միշտ բերում է արդարության պակասի զգացողության, և, հետևաբար, իրենք անընդհատ փնտրում են արդարություն և սպասում արդարադատության։ «Բայց իրավական պրոցեսները տանողների վերջին հայտարարությունն ու որդեգրած քաղաքականությունը որևէ կերպ չեն նպաստելու գործի արագ քննությանը։ Այո՛, ինքս խնդիրներ տեսնում եմ, բայց դրանցում մեղադրել գործադիր կամ օրենսդիր իշխանությանը՝ սխալ է։ Հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների օբյեկտիվ քննությունը»,- գրել է Բադասյանը։ Նախարարի խոսքով՝ կառավարությանը քննադատողներից ոմանք (իրավական պրոցեսներն առաջնորդողները) հեղափոխական արժեքների մասին սխալ պատկերացում ունեն: Եթե մինչև հեղափոխությունը դատավորին զանգելն ու ցուցումներ տալը նորմալ էր,ապա վստահեցնում եմ, որ իրենց Կառավարությունը կատակ չի անում, երբ խոսում է անկախ դատական իշխանության մասին։ «Մենք ձեռքներս ծալած չենք նստել, մենք վարում ենք քաղաքականություն, ունենք հստակ ռազմավարություն, որի իրագործումը բերելու է անկախ և կոռուպցիայից զերծ դատական իշխանության ձևավորման։ Մենք շարունակում ենք կատարել Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքները, հետևողականորեն, առանց վախենալու քննադատությունից. դա է միակ ճիշտ լուծումն ու անկախ դատական իշխանություն ձևավորելու ճանապարհը»,- գրել է Բադասյանը։ Նրանք, ովքեր խոսում են Ալբանիայի օրինակով իրականացված վեթինգից, նախարարը խնդրում է նայել Ալբանիայի փորձը, որքա՞ն է Ալբանիայում տևել պրոցեսը՝ սահմանադրական փոփոխությունների, գործիքակազմի ներդրման առումով, ի՞նչ արդյունք են գրանցել։ «Կան խնդիրներ, դրանք վստահաբար լուծվում են․առաջիկայում կունենանք լուրջ բացահայտումներ, և այն ինչ տեսանելի չի եղել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, վստահ եմ՝ դատական քննության փուլում հասարակությունը դրանց կտեղեկանա և կընդունի, որ Կառավարությունն այս ընթացքում անգործության մատնված չի եղել»,- եզրափակել է Բադասյանը։
11:23 - 10 սեպտեմբերի, 2020
Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը արդեն տարիուկես վեր է ածվել ֆարսի․ նման համոզմունք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության մասին։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ դատական համակարգում չլուծվող խնդիրների հիմնավորմամբ։  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցների փոփոխության շրջապտույտի մարտավարություն է ընտրել, և «կարծես դա սկսել է դատավորին դուր գալ»։  «Կամ դատավորը պիտի մտնի արագ դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը այլևս չպիտի խոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- ասել է «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում։ Նա նաև նշել է՝ դատական համակարգը հեղափոխությունից հետո «իր մեջ առողջացման ու ինքնադրսևորման ուժ պիտի գտներ»։
13:55 - 09 սեպտեմբերի, 2020
Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

tert.am: Մենք դեռ նախանցյալ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էինք, որ նրանց դատարան հրավիրեն վկայի կարգավիճակով, այն պարզ պատճառով, որ այս գործը, որը քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին:Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունը այս գործին այդ կարգավիճակով և մասնակցեն վկայի կարգավիճակով, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ: Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, դատավարությունը հետաձգվեց, որովհետև դատարանը որոշեց, որ առանց Եգորյանի մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի: Երեկ էլ պարոն Եգորյանը նորից չէր եկել: Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանը պարոն Եգորյանի չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի լուծման համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»,- ասաց նա:Հայկ Ալումյանը մեկ այլ փաստարկ ևս նշեց, որը ներկայացրել են նաև դատարանին: ««Մարտի 1»–ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ-ի վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, հենց այդ գործով են քննվում մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքները: Այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, և բոլորս պետք է հույս ունենանք, որ այդ գործով պետք է բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ այս գործով»,- ասաց նա:Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն էլ պատճառաբանում է, թե քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են այն գործից անջատված գործերով:«Այդ դեպքում մենք ասում ենք լավ՝ ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց 102-ին, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը ընտրել նրանց, որոնք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞, եթե ոչ, բացատրեք ձեր չափանիշը ընտրության»,- հայտարարեց նա:Հայկ Ալումյանն ասաց, որ այս հարցերն են բարձրաձայնել դատարանում, սակայն դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում: «Այսինքն՝ այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները, այսպիսի իրավիճակում է տեղի ունենում դատավարությունը»,- ասաց նա:Հայկ Ալումյանն իր ասածը հիմնավորեց այն փաստարկով, որ այս ամբողջ ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած (այն էլ ոչ Քոչարյանի պաշտպանների կողմից) միակ միջնորդությունը, որ դատարանը բավարարել է, այն էր, որ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով երկրից բացակայել՝ բժշկական ստուգումներ որոշակի միջոցառումներ անցնելու նպատակով: «Այլ որևէ միջնորդություն պաշտպանական կողմի, բացառությամբ 10 րոպե հայտարարվող ընդմիջումների, դատարանը մինչև այսօր չի բավարարել, որովհետև յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազներն առարկում են, և խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտում է որպես վետո»,- ասաց նա:Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:45 - 09 սեպտեմբերի, 2020