«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի»․ Մարտի 1-ի գործով տուժողները վրդովված են |armtimes.com|
14:39 - 07 սեպտեմբերի, 2020

«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի»․ Մարտի 1-ի գործով տուժողները վրդովված են |armtimes.com|

armtimes.com: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաչագան Ֆարմանյանը, կոչ է անում գլխավոր դատախազին եւ բոլոր մյուսներին վերադառնալ բուն գործի քննությանը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին, որոնք, Եգորյանի բնորոշմամբ, թանկարժեք ժամավաճառություն են կամ ֆարս։

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ծավալուն չխոսեց, լրագրողների հարցին ի պատասխան՝ միայն նշեց․ «Շատ վրդովված ենք, ջղայնացած, կատաղած, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը, կտեսնենք՝ մեր հետագա քայլերը ինչ կլինեն»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել