Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ

 |armenpress.am|
16:26 - 08 սեպտեմբերի, 2020

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Նման հուշարձանի տեղադրման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով, ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ին կայացված որոշման համաձայն, Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:

2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել