Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի
 |armenpress.am|

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։   «Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։ Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
11:01 - 26 հոկտեմբերի, 2023
Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում։ Շատ կարևոր է շեշտել, որ սա մի շարք  բանակցությունների, այցերի արդյունքն է։ Հիշում եմ, որ այս մասին խոսակցությունը մեկնարկել է 2018 թվականին, երբ վարչապետ Թրյուդոն այցելեց Հայաստան, որի շրջանակում մենք ունեցանք խոսակցություն, ինչից հետո մեզ այցելեց հատուկ ներկայացուցիչ Դիոնը, որից հետո Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին զեկույցը թողարկվեց։ Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումն ու ջանքերը։ Բարի գալուստ Հայաստան»։ Իր հերթին, Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։ Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։ Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։ Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
18:06 - 25 հոկտեմբերի, 2023
Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչի հետևանքով Ադրբեջանը իր շարունակական գործողություններով ամբողջական էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։ Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։
15:25 - 25 հոկտեմբերի, 2023
Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան
 |tert.am|

Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու հայ-կանադական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ Ժոլին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիներ: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
17:44 - 23 հոկտեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:   Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
21:40 - 27 սեպտեմբերի, 2023
Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը |armenpress.am|

Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը |armenpress.am|

armenpress.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։ «Կանադան առաջին արևմտյան երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանը որպես ազատ և ինքնիշխան պետություն, և մեր երկու երկրներն այդ ժամանակվանից ի վեր եղել են ամուր գործընկերներ: Վերջին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված պարտավորությունների և միջոցների անհրաժեշտության մասին և խրախուսում են երկխոսության շարունակումը՝ հանուն տարածաշրջանի տևական խաղաղության»,- նշել է Թրյուդոն։ Նա գոհունակություն է հայտնել, որ Կանադան, որպես երրորդ կողմ, ներգրավված է Հայաստանում ԵՄ առաքելության կազմում։ Կանադայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով: «Անցյալ տարի մենք պարտավորվեցինք ընդլայնել մեր դիվանագիտական ներկայությունը երկրում, և այժմ պատրաստվում ենք այս աշնանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ռեզիդենտ դեսպանով բացել լիարժեք դեսպանություն։ Մենք կշարունակենք միասին աշխատել՝ առաջընթաց գրանցելու կարևոր առաջնահերթությունների, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացման առաջխաղացման և ներառական տնտեսական աճի և երկու երկրների մարդկանց համար նոր հնարավորությունների խթանման ուղղությամբ։ Միասին, այնպիսի ֆորումներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, մենք շարունակում ենք խթանել ժողովրդավարությունը, խաղաղությունը և անվտանգությունն ամբողջ աշխարհում»․- ընդգծել է Թրյուդոն: Նա շեշտել է, որ Կանադա-Հայաստան հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների ջերմ կապերի վրա։ Վարչապետը հիշեցրել է, որ իր երկրում բնակվում են շուրջ 70 հազար կանադահայեր, ովքեր Կանադան իրենց տունն են համարում։ Նա բարձր է գնահատել հայերի դերը Կանադայի կյանքում։ «Կանադայի կառավարության անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում բոլորին, ովքեր տոնում են Հայաստանի Անկախության տոնը»,- նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձի եզրափակից հատվածում։
18:32 - 21 սեպտեմբերի, 2023
Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։ «Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», - ասված է երկրի արտգործնախարար Մելանի Ջոլիի (ֆրանսերեն՝ Ժոլի) երեկ հրապարակած հայտարարությունում: Բացի այդ, Օտտավան «կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը», և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար»։ Ջոլին ընդգծում է, որ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։
09:03 - 20 սեպտեմբերի, 2023
Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված»:Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից  կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:
12:05 - 19 սեպտեմբերի, 2023
Վարչապետը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի կառավարության՝ ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը

Վարչապետը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի կառավարության՝ ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է Կանադայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Էլիսն Մարի ԼըՔլերն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ Հայաստան այցի ընթացքում, որը նախատեսվում է հոկտեմբեր ամսին: Վարչապետ Փաշինյանը տիկին ԼըՔլերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
18:55 - 07 սեպտեմբերի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|

ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|

hetq.am: 2023-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան կմիանա Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին պարեկության իրականացումն ու Բրյուսելի համար սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստումն է։ Եվրոպական կողմը փոխանցել էր, որ Օտտավան է ցանկություն հայտնել միանալու առաքելությանը։ Կանադական կողմի այս նախաձեռնությունը ողջունել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Civilnet-ի հարցմանը ի պատասխան Հայաստանում ԵՄ առաքելությունից հայտնել էին, որ դիտորդական առաքելությանը Կանադայից կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։  «Հետքի» հարցմանն ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել են, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։    Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 07 սեպտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա):Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում:Ակտիվ և մոբիլիզացված սփյուռք կա Կանադայում, և չնայած տխուր է, որ հեռանում եմ, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը, գիտեմ, որ շատ լավ գործ է անելու: Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ:
19:04 - 06 սեպտեմբերի, 2023