Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է Արամ Առաջին կաթողիկոսի այցը Կանադա
 |1lurer.am|
12:45 - 07 հունիսի, 2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է Արամ Առաջին կաթողիկոսի այցը Կանադա |1lurer.am|

1lurer.am: Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»: Այսպիսի գրառում է կատարել արտգործնախարար Ժոլին, նաև հրապարակել է կադրեր վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել