Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման վերաբերյալ։
Կանադայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ նախարարն ասել է, որ Կանադան շարունակում է կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացելու Լաչինի միջանցքը և ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին։
Մելանի Ժոլին ընդգծել է, որ պետք է կանխել իրավիճակի վատթարացումը։ Միաժամանակ նա ասել է, որ Կանադան աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելությանը։
comment.count (0)