Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է |armtimes.com|

Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է |armtimes.com|

armtimes.com:  Ինչպես հայտնի է, քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի մեջ է: Հացադուլի տասներորդ օրը նրա վիճակը վատացել է: Այս մասինհաղորդում է Gruzia-online-ը՝ հղում անելով նրա անձնական բժիշկ Նիկոլոզա Կիպշիձեին, որը երեկ տեսակցել է նրան բանտում: Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել մեղր ու հյութ, որի մասին ՔԿՀ ղեկավարությունն հայտարարել էր և որը նրան տրամադրվել էր: Ներկայում նա օգտագործում է միայն ջուր: Ըստ բժշկի, Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլիի համաձայնությամբ: Միխեիլ Սաակաշվիլին բերման էր ենթարկվել հոկտեմբերի 1-ին, Վրաստան մտնելուն պես: Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Նրան ազատ արձակելու պահանջով Վրաստանի ընդդիմությունը մեծամասշտաբ հանրահավաք է նախաձեռնել:
09:10 - 11 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ բողոք հայտնելով իր գործի առնչությամբ |tert.am|

Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ բողոք հայտնելով իր գործի առնչությամբ |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բողոքել է միջազգային հանրությանը՝ ասելով, թե իր գործով դատական լսումներ չեն նշանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին քաղաքական գործիչը գրառում է կատարել սոցցանցում:Սաակաշվիլին պնդում է, որ իրեն բանտարկել են երկու դատավճռի հիման վրա, որոնք «ոչ ոք աշխարհում չի ճանաչի», ինչպես նաև ձերբակալման հրաման է արձակվել երկու չավարտված գործերով:«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ գործող և ընթացքի մեջ գտնվող գործի հիման վրա ձերբակալված ցանկացած անձ պետք է անհապաղ դատարան տեղափոխվի: Ինձ արդեն ինը օր է, ինչ պահում են բանտում՝ առանց լսումների, և իմ փաստաբանին դատավորն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում լսումներ չեն սպասվում: Ակնհայտ փորձ է արվում՝ թույլ չտալ հանրության շրջանում իմ հայտնվելն ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ այն պարագայում, որ գրեթե բոլոր մեծ քաղաքներում իմ կուսակցությունը կողք-կողքի շարժվում է Իվանիշվիլիի կուսկացության հետ»,- գրել է նախկին նախագահը:Վերջինս հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն այս գործն անփոփոխ չի թողնի: Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Վրաստանում քաղաքապետերի և ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին:
13:54 - 09 հոկտեմբերի, 2021
«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը  |tert.am|

«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը կտրուկ փոխվել է կալանավորվելուց հետո:«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել: «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը՝ խմբ.) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասվում է վարչապետի հայտարարության մեջ:Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ «կործանված պետության փոխարեն Սաակաշվիլին Վրաստանում հայտնաբերել է լավ կազմակերպված պետական համակարգ»: «Այդ ամենը բացատրում է Սաակաշվիլիի հոգեկան վիճակի կտրուկ փոփոխությունը»,- հավելել է երկրի վարչապետը:
12:42 - 06 հոկտեմբերի, 2021
Վաշինգտոնը Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունքի կոչ է անում Թբիլիսիին |azatutyun.am|

Վաշինգտոնը Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունքի կոչ է անում Թբիլիսիին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում արդար վերաբերմունք ցուցաբերել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Մենք տեղյակ ենք Սաակաշվիլիի ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - ասել է Փրայսը՝ շարունակելով․ - «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որպեսզի Սաակաշվիլիի հետ վարվեն արդար՝ Վրաստանի օրենսդրությանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»: Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին, այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նախկին նախագահը հայրենիքում ներգրավված է մի քանի քրեական գործերում:
13:08 - 05 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակը անդրադարձել է Սաակաշվիլիի ձերբակալությանը |aliq.ge|

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակը անդրադարձել է Սաակաշվիլիի ձերբակալությանը |aliq.ge|

aliq.ge: ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ պարոն Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների և Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների»,-«Ամերիկայի ձայնին» ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում երեկ՝ հոկտեմբերի 1 -ին: Երեկ վաղ առավոտյան նա հայտարարել էր, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութեր հրապարակել` նշելով, թե գտնվում է Բաթումիում, սակայն ներքին գործերի նախարարությունն ու իշխանություններն ամբողջ օրվա ընթացքում հաղորդում էին, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:
15:42 - 02 հոկտեմբերի, 2021
Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սաակաշվիլին |armenpress.am|

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սաակաշվիլին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Վրաստանի Անվտանգության ծառայությունից։ Սահակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիում և նրան տեղափոխել էին Ռուսթավ քաղաքի կալանավայր։ «Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է իրականացնում երկրի սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ։ Հետաքննության շրջանակներում Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է 1958 թվականին ծնված անձին, ում տանը թաքնվում էր Սաակաշվիլին»,- հայտարարել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Կառույցից նշել են նաև, որ այդ անձին մեղսագրվում է Վրաստանի ՔՕ 371-րդ հոդվածի 1-ին մասը (Հանցագործության թաքցնելը), պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մինչև 2 տարի ժամկետով կամ նույն ժամանակահատվածով ազատազրկում։
13:47 - 02 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել |aliq.ge|

Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է որ Ռուսթավիի բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Սաակաշվիլին, նաև որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: Ըստ Հանրային պաշտպանի` ձերբակալության ժամանակ Սաակաշվիլին դիմադրություն չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին, եւ նրա նկատմամբ ուժ չի կիրառվել: «Երբ ես ներս մտա, նա բժիշկների գրասենյակում էր, բժշկական զննում էր անցնում, իսկ հետո մենք հնարավորություն ունեցանք զրուցել խցում: Ինձ հետաքրքրում էին ձերբակալության հանգամանքները, արդյոք եղել է ոչ պատշաճ վերաբերմունք կամ ուժի կիրառում, արդյոք նա վնասվածքներ ունի: Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ նա այսօր բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկից: Նա ասաց, որ միայնակ է եղել, երբ նրան ձերբակալել են ոստիկանները: Նշում է, որ բուժումը գոհացուցիչ էր: Հայտարարում է հացադուլ եւ որպես Ուկրաինայի քաղաքացի, պահանջում է հանդիպում Ուկրաինայի հյուպատոսի հետ», — ասել է Նինո Լոմջարիան:   Հիշեցնենք, որ երեկ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ ժամանել է Վրաստան։ Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
10:30 - 02 հոկտեմբերի, 2021
Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ. Ղարիբաշվիլի |tert.am|

Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է այն պահին, երբ ոտք դնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը:«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է Ղարիբաշվիլին:Վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է, որ փողոցում 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահը իր համախոհների հետ միասին «վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում և այդպիսով եկավ իշխանության: «Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունն ուժեղ է, Միխոն ու իր բանդան թող չմտածեն, որ սա 2003 թ.-ն է: Բոլորը խստորեն պատասխան են տալու ցանկացած սադրանքի համար, իհարկե, օրենքի շրջանակներում », - եզրափակել է նա:Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Թբիլիսի: Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:«Իհարկե, ինչպես ասացի, ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ վերցրել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանը փրկելուն», - ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձում:
13:58 - 28 սեպտեմբերի, 2021
Մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու եմ հայրենիք․ Սաակաշվիլի |tert.am|

Մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու եմ հայրենիք․ Սաակաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մինչ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վերադառնալու է հայրենիք, գրում է ՏԱՍՍ-ը:«Ուզում եմ տեղեկացնել իմ որոշման մասին: Ես՝ Միխեիլ Սաակաշվիլիս, նախքան այս հանրաքվեի անցկացումը գալու եմ Վրաստան: Ես անպայման անմիջական մասնակից եմ դառնալու այդ գործընթացին»,- հայտարարել է Սաակաշվիլին իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձի ընթացքում: Սաակաշվիլին բացատրել է, որ ինքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անվանում է հանրաքվե՝ կապված այն հանգամանքի հետ, որ իշխանությունների և ընդդիմության կողմից ստորագրված համաձայնագիրը պարունակում է պայման առաջիկա քվեարկության ժամանակ իշխող կուսակցությանը սատարելու առնչությամբ, որը չկատարելու դեպքում հաջորդ տարի կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Բացի այդ, Սաակաշվիլին իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին կոչ է արել իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրել միայն կուսակցության նախագահ Նիկա Մելիայի՝ բանտից ազատ արձակվելու դեպքում:
16:46 - 20 ապրիլի, 2021